Երևան, 04.Դեկտեմբեր.2021,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. Արցախի ԱԱԾ Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ» Դեւիսի գավաթ․ Սերբիան Ջոկովիչի հետ դուրս մնաց պայքարից Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ» Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ» «Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ» Կարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ» Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ» Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ» 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած


Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք. Տիգրան Աբրահամյան

Բլոգ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

 

Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն էի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։
Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել, ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։
Հարցադրումս հետևյալն էր.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Արցախի հարցով պաշտոնական Բաքվի հետ բանակցությունները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով, ապա անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանություն ստանալ հետևյալ հարցադրումների շուրջ։
1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ, հայկական զորքերը դուրս են բերվել Կովսականի և Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականորեն վտանգելով նաև Սյունիքի անվտանգությունը:
Դրա արդյունքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր են տեղակայվել։ Հայկական զորքերի դուրս բերման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Կապան-Ճակատեն ճանապարհի մի մասը։
Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝
1. Եթե այդ քայլն արվել է Ադրբեջանի սպառնալիքի ներքո, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետին համապատասխան նման քայլից խուսափելու համար:
2. Արդյո՞ք ՀՀ իշխանությունները այդ հարցով դիմել են ՌԴ-ին որպես հայտարարության 3-րդ կողմի, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների: Եթե այո, ապա ինչ պատասխաններ են ստացվել։
3. Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք: Ե՞րբ է ձեռք բերվել այդ «բանավոր ըմբռնումը» և ի՞նչ պատճառով է այն բանավոր եղել: Ովքե՞ր են եղել այդ «բանավոր ըմբռնման» կողմերը: Արդյո՞ք, ըստ կառավարության, «բանավոր ըմբռնումը» կարող էր իրավական հիմք հանդիսանալ զորքերի դուրսբերման համար: Եթե եղել է միայն «բանավոր ըմբռնում», ապա ե՞րբ և ո՞վ է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ զորքերի դուրսբերման ժամկետի և հետքաշման գծի վերաբերյալ: Եղել է միայն «բանավոր ըմբռնում», թե՞ եղել է նաև գրավոր համաձայնագիր:
4. ՀՀ իշխանությունները բազմիցս հերքել են այդ հարցով որևէ գրավոր փաստաթղթի առկայությունը, չնայած մամուլում բազմիցս շրջանառվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ռուսական սահմանապահ ուժերի սպայի կողմից Սյունիքում 2021 թ. փետրվարին հանձնված փաստաթղթի տեքստը: Կա՞ արդյոք նման փաստաթուղթ:
ա. Եթե այո՝ ապա
բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները:
գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից:
դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա:
ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով:
զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել:
5. Ըստ մամուլում հրապարակված փաստաթղթի 2-րդ կետի, Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհների նշված կորդինատներով ճանապարհային հատվածներում անձանց, ավտոմեքենաների և ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայկական տարածքում, իսկ Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանային ծառայությունը՝ ադրբեջանական տարածքում, տեղադրում են սահմանային ուղեկալներ:
ա) Ի՞նչն է հիմք հանդիսացել հենց նշված կոորդինատներն ամրագրելու համար:
բ) Արդյո՞ք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք:
գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը:
դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձևով տառադարձվել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։
Խնդրում եմ, որպեսզի գրությանը պատասխանելիս յուրաքանչյուր հարցին անդրադառնաք առանձին։
ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող և խնդրի վտանգավորությունը քողարկող պատասխանը ստորև՝
«Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղված սեպտեմբերի 27-ի թիվ N 107/4275-2021 գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու վերաբերյալ, հայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաև հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները խնդրի առնչությամբ (տես http://www.youtube.com/watch?v=Cxlyzmrm8Xo... հղումով):
Ինչ վերաբերում է նշված ճանապարհահատվածի շուրջ բանավոր ըմբռնման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ձեր կողմից հիշատակվող հարցազրույցում վարչապետի կողմից հանգամանորեն ներկայացվել է այն համատեքստը և տվյալ պահին ի հայտ եկած այն անվտանգային իրողությունները, որոնց առկայության պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև ձեռք է բերվել նման պայմանավորվածություն»։
Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն. Արցախի ԱԱԾ Ադրբեջանի սադրանքների հեռահար նպատակներն ու դրանց հետևում երևացող «ականջները»․ «Փաստ»Դեւիսի գավաթ․ Սերբիան Ջոկովիչի հետ դուրս մնաց պայքարից Կարևորն ընտրություններն են ու իրենց՝ իշխանությանը կառչած մնալը․ «Փաստ»Իշխող ուժն անտեսում է ՀՀ Սահմանադրությունը. «Ժողովուրդ»«Բնակչությունը քվեն տալիս է պոպուլիստին ու վերջում կանգնում սակագների բարձրացման, գնաճի ու աղքատության փաստի առաջ»․ «Փաստ»«Հրապարակ».Հայաստանից հետ է կանչվելու Ռուսաստանի դեսպանըԿարապետյանի հարցում «ստրախովկա» են անում. պաշտպանության նախկին նախարարն անպաշտոն չի մնա․ «Փաստ»Իշխանության որոշակի շրջանակներ «նեղված» են Մարությանից․ «Փաստ»Արտաքին վեկտորի փոփոխության հարցը «միս ու արյուն» է ստանո՞ւմ․ «Փաստ»Հենց այսպիսի համերաշխության մթնոլորտում ու հենց այս սրտացավությամբ էլ կերտելու ենք Աբովյան խոշորացված համայնքի նոր տեսլականը․ Էդուարդ ԲաբայանԱլեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի պաշտոնակցին՝ հայանպաստ բանաձի համարՀրազդանի բնակիչները՝ ՔՊ Աբովյանի երթին 48-ամյա Արմեն Ղազարյանը որոնվում է որպես անհետ կորած SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակումԱրթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս TeamPay` նոր ընկերություն հայկական վճարահաշվարկային շուկայումԴոլարի վերելքը կանգ չի առնում. Մի փոքր թանկացել է նաեւ եվրոն ՈՒղիղ. Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը Եվրոպայում գազի գինը նվազել է գրեթե 5 տոկոսով Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում զինված միջադեպի մասինՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է ՍԴ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վանո Սիրադեղյանի դստեր հետ Ողբերգական դեպք Արցախում. ադրբեջանցի զինծառայողը սպանել է Մարտունու շրջանի խաղաղ բնակչի Արցախի բնակիչը մոլորվելով հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել Զինված ուժերի օդաչուներն այս օրերին իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին. Օհանյան Գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ. Նիկոլ Փաշինյան Կապի մեջ ենք երկու կողմերի հետ, հույս ունենք նպաստել իրավիճակի զարգացմանը. ԵՄ դեսպանը` Փաշինյան-Ալիև հանդիպման մասին Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ՀՀ նախագահը նոր հրաման է ստորագրելՍտոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է, Հայաստանի մի մասի ավտոճանապարհներին՝ մերկասառույց Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը կկրի «Երեք ընկեր. Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը Եղանակը՝ առաջիկա օրերին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի ասուլիսը՝ ուղիղ Սերժ Սարգսյանի ելույթը խաթարել է իշխանության անդորրը Ողբերգական վթար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 53-ամյա ուղևորը մահացել է ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածելԿրակոցներ Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում. «Նիսան-Տիանայի» վարորդը եղել է կին, որը մահացել է Պատերազմի վերաբերյալ հետքերը թաքցնող, խմբագրող ցանկացած անձ ավելի ծանր պատասխանատվություն է կրելու, քան մյուսները․ Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները. Ղազինյան Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Հայաստանում Covid-19-ից մահերի դեպքերը նվազել են 16 տարեկանում մահացել է հադրութեցի մայոր Հովսեփ Մայիլյանի դուստրը՝ Մարիետա Մայիլյանը 81 գերի է վերադարձել Հայաստան Ռուսաստանի աջակցությամբ