Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան


Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում»

Հասարակություն

Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:

Ցավեր գոտկային շրջանում, միզարձակության դժվարություններ, մեզի շիթի թուլացում կամ ընդհատումներով արտահոսք, հաճախամիզություն, միզելիս ցավ, մրմռոց. սրանք են այն ընդհանուր ախտանշանները, որոնցով պացիենտները դիմում են ուրոլոգի: «Արամյանց» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են տեղում.պացիենտը ստիպված չի լինում հետազոտությունների համար այլ կենտրոններ դիմել: Ու առավել հաճախ հետազոտությունների արդյունքում ախտորոշվող հիվանդությունը միզաքարայինն է, որի ժամանակ պացիենտն ունենում է գոտկային ցավեր, երբեմն նաև ցիստիտանման երևույթներ, միզելու կեղծ կանչեր, եթե միզաքարերը ստորին միզուղիներում են: Ավելի բարդացած դեպքերում, երբ կարող է առաջանալ պիելոնեֆրիտ, երիկամային խիթ և այլն, հիվանդները ունենում են  բարձր տենդային ջերմություն, սարսուռ, սրտխառնոց: Միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանում միզաքարի պատճառով մեզի արտահոսքի խանգարվում է, երիկամի պատիճը գերձգվում է: «Մեզը բնական անատոմիայով միզածորանով պետք է դուրս գա դեպի միզապարկ ու միզուկով դատարկվի, եթե այդ ճանապարհին որևէ տեղ խցանում է լինում, երիկամի ադեկվատ դատարկում չի կատարվում, երիկամը չափերով լայնանում է, գերձգվում և ցավային ախտանշան է առաջանում: Բացի այդ երիկամում կուտակված մեզը կարող է, ինտոկսիկացիա առաջացնելով, դառնալ պիելոնեֆրիտի պատճառ»,- բժիշկ Երվանդ Խաչատրյանի խոսքով միզաքարային հիվանդությամբ իրենց կենտրոն այցելած պացիենտը նախ հետազոտվում է ու հենց հետազոտությունների արդյունքների հիման վրա էլ կազմվում է բուժման սխեման: Իհարկե, առաջին հերթին  դեղորայքային բուժմամբ վերացվում է ցավը: Անհրաժեշտության դեպքում նաև իրականացվում է հակաբիոտիկային թերապիա: Բայց եթե դեղորայքային բուժումը չի օգնում, իրականացվում է երիկամի միզածորանների ստենտավորում. «Ստենտը 26-28 սմ երկարությամբ գրիչի միջուկի հաստության ճկուն լար է, որը տեղադրվում է միզաքարի կողքով և նրանով, ինչպես խողովակով, երիկամից մեզը դատարկվում է: Բորբոքումը բուժելուց հետո միայն, երբ ապահովվում է ռեմիսիայի շրջան, կարող ենք անցնել վիրահատական միջամտության (քարափշրում կամ ուրեթրոսկոպիա): Վիրահատական միջամտություն բորբոքված երիկամի դեպքում չի իրականացվում, որովհետև հարվածային ալիքները կարող են միզածորանում առաջացնել միկրովնասվածքներ ու բորբոքումը հետ ներծծվի արյան մեջ»:

Հաջորդ առավել տարածված խնդիրը, որով դիմում են «Արամյանց» բկ շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման՝ հիվանդություն, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է նշանակել կոնսերվատիվ բուժում: Բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն, որովհետև որպես կանոն տղամարդիկ բժշկի են դիմում բավական ուշ: Շագանակագեղձի ադենոման բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Գանգատներն են ցավ կոնքային շրջանում, հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում: Կարող են պատահել նաև արյունամիզության էպիզոդներ: Առհասարակ ադենոմայի կանխարգելման նպատակով 50-ն անց տղամարդիկ պետք է հանձնեն PSA թեստ և սոնոգրաֆիական հետազոտություն: Սա արվում է թե ՛ գերաճի վաղ հայտնաբերման համար, թե ՛ադենոմայի չարորակացումը կանխելու համար: «Եթե կասկած է լինում չարորակացման, կատարվում է տրանսվեկտալ բիոպսիա, երբ ուլտրաձայնային հետազոտության ներքո շագանակագեղձից կտորներ են վերցվում և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Եթե գերաճը բարորակ է, նախնական շրջանում իրականացնում ենք կոնսերվատիվ բուժում:  Իսկ գերաճը բարորակ կլինի, թե չարորակ, կախված է օրգանիզմի նյութափոխանակությունից»:

 Կանխարգելել շագանակագեղձի գերաճը տղամարդը չի կարող, դա անխուսափելի է տարիքի հետ, բայց սեռական վարակները շրջանցել կարող է, եթե ապրի կանոնավոր սեռական կյանքով:  «Մեզ կարող են դիմել նաև սեռավարակների կասկած ունենալու դեպքում: Բնորոշ գանգատներն են տհաճ հոտ, միզուկում քոր, մրմռոց, արտադրություն, միզարձակության դժվարություններ: Բուժումը կոնսերվատիվ է: Բայց պետք է կատարվի ճշգրիտ հետազոտություն՝ թիրախային բուժում կատարելու համար»,-ասում է բժիշկ Խաչատրյանը,նաև անդրադառնում ժամանակին չբուժված սեռավարակներով պայմանավորված բարդություններին, ինչպես օրինակ՝ քրոնիկ պրոստատիտն է՝շագանակագեղձի բորբոքումը: Այն բացասական է ազդում մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով մշտական ցավեր կոնքի շրջանում: Բացի այդ բորբոքային շարունակական բորբոքումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության ու սերմի որակի վրա ու անպտղության պատճառ դառնալ, միզուկում կպումներ առաջացնել ու երիտասարդ տարիքից դժվարամիզության հանգեցնել: Բժշկի խորհուրդն է սեռավարակի կասկածի դեպքում չառաջնորդվել ընկերոջ կամ դեղատան աշխատակցի խորհրդով: Այլ դիմել մասնագետի հետազոտվել, ու ստանալ ճիշտ ու արդյունավետ բուժում: «Արամյանց» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունում պացիենտները սպասարկվում են արագ, դրական տրամադրվածությամբ, հոգատարությամբ ու բարձր պատասխանատվությամբ: «Պացիենտը մեր հարազատն է,մենք սրտացավ ենք յուրաքանչյուրի առողջության համար»,-եզրափակում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը: 

 

Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՏաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Մինչև 2018 թվականը, երբեք չի եղել, որ Արցախի հարցում լինի իշխանություն ու ընդդիմություն. Շարմազանով Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը