Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ


«Աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց. հակառակ դեպքում ամեն ինչ կմնա հայտարարությունների մակարդակում». «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 1-ից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ. խոսքը 50 միկրոն հաստություն ունեցողների մասին է։ Դրանց վաճառքը կարգելվի օրենքով։ Տոպրակների և բնության «անհամատեղելիության» մասին միշտ է խոսվել:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ դեռևս մեկ տարի առաջ այս հարցին առնչվող քննարկումներին մասնակցել է: «Երբ ՇՄ նախարարն Էրիկ Գրիգորյանն էր, ՀԿ-ները ստանում էին քննարկումների վերաբերյալ ծանուցումներ, հիմա, ավաղ, ոչ: Ամբողջ պրոցեսն ավելի փակ է արվում: Հասարակական խորհրդում ընդգրկված են շատ քիչ թվով անձինք և, ավաղ, քիչ են նեղ մասնագետները: Դեռ այն ժամանակ քննարկումների ընթացքում ասվում էր, որ պետք է կասեցնել տոպրակների արտադրությունը, և մեր արտադրողները պետք է սկսեն հրաժարվել դրանցից: Այդ ժամանակ բիզնես-սեկտորի ներկայացուցիչներն ահազանգեցին, որ իրենց արտադրությունը վերապրոֆիլավորելու հարցում դժվարություններ են ունենալու, այդ թվում՝ ֆինանսական:

Որպես բնապահպան՝ կողմ եմ տոպրակներից հրաժարվելուն, բայց հասկանում եմ նաև բիզնեսի ներկայացուցիչներին: Ինչևէ: Քննարկումներից մեկ տարի անց այս խնդիրը կրկին բարձրացվեց: Հիմա հարցը հետևյալն է՝ որքանո՞վ է սա իրատեսական: Իրատեսական է, բայց խնդիրը ոչ թե հարցն արագ լուծելն է, այլ ճիշտ ճանապարհով գնալը: Օրինակ՝ սուպերմարկետներում տասը-տասնհինգ դրամով վաճառում են տոպրակները: Ինքս ունեմ ոչ ցելոֆանե տոպրակ, որը մշտապես պայուսակիս մեջ է: Առևտուր անելիս ինձ, օրինակ՝ «Երևան սիթիում» հարցնում են՝ տոպրակ տալի՞ս ենք, թե դուք ունեք: Ասում եմ՝ ունեմ, արձագանքում են՝ այդ դեպքում պետք է ձեր գնած ապրանքը ինքներդ տեղավորեք ձեր տոպրակի մեջ, իսկ եթե մեր տոպրակը վերցնեիք, մեր աշխատողը դա կաներ: Այսինքն՝ բիզնեսը, գոնե այս օրինակով, տրամադրված չէ ցելոֆաններից հրաժարվելու ծրագիրը կյանքի կոչելուն: Այս հարցերը գերատեսչությունը հաշվի առե՞լ է, թե՞ ոչ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Ընդգծում է՝ ցանկացած ոլորտում կայացնել որոշում և դա անմիջապես կյանքի կոչել մեր երկրում չի ստացվում: «Ես հարցի լուծումն այլ կերպ եմ պատկերացնում: Թող արտադրեն տոպրակը, բայց այնպիսի գնով վաճառեն, որ մարդն ուղղակի չգնի այն: Տոպրակներից հրաժարվելու գործընթացը պետք է աստիճանաբար կյանքի կոչել: Բացի դա, եթե բոլոր տեսակի տոպրակները մի օր հանում ենք կիրառությունից, այլընտրանք առաջարկո՞ւմ ենք: Օդում կախված հարցերն իրականում շատ են»,-նշում է մեր զրուցակիցը:

Բնապահպանը հավելում է՝ ի վերջո, կարելի է կիրառելի դարձնել նույն խորհրդային տարիների փորձը: «Բոլորն ունեին կտորից տոպրակներ, կիրառության մեջ էին թղթե տոպրակները: Դրանք լայն կիրառություն ունեին: Այն ժամանակ ցելոֆանի մասին խոսք լինել չէր կարող: «Ցեխավիկներն» էին արտասահմանից բերում, արտադրում, անգամ հետապնդվում, մենք էլ դեռ մտածում էինք, թե ինչու: Խորհրդային Միությունում մակուլատուրա հանձնելու մշակույթ կար, կային հստակ տեղեր, հավաքում և տանումհանձնում էինք թուղթը: Հիմա էլ պետք է գնալ այդ ճանապարհով: Օրինակ՝ թուղթ հանձնելը մշակույթ դարձնել, և այն մասշտաբային բնույթ կրի մեր երկրում»,-ասում է բնապահպանը: Այսօր շատ խանութներում կոնֆետները, մրգերը փաթեթավորում են պլաստիկե տուփերի մեջ: Ստացվում է, որ մի կողմից՝ պայքարում ենք պոլիէթիլենից հրաժարվելու համար, մյուս կողմից՝ պլաստիկը կիրառության մեջ քչացնելու ուղղությամբ քայլեր չենք անում:

«Այո: Օրինակ՝ ինքս պլաստիկե տարայով կաթ եմ գնում: Մեր նախընտրած ընկերությունը կաթնամթերքը վաճառում է պլաստիկե ամաններով, որպեսզի ավելի մատչելի գին կարողանա սահմանել: Սուպերմարկետներից մեկը պլաստիկե փոքր տուփերի մեջ լցնում է կոնֆետները և վաճառում: Շատ ընկերություններ կիսաֆաբրիկատները ևս վաճառում են պլաստիկե տուփերով: Հիմա հարց՝ ի՞նչ է լինելու այս տուփերի հարցը, որտեղ են դրանք հայտնվելու: Շամպույնի, հիգիենիկ պարագաների շշերն ի՞նչ ենք անելու: Այս ողջ գործընթացը պետք է պլանավորում ունենա, թե ինչից սկսենք և ինչով վերջացնենք, բացի դա, մինչև մեզ մոտ աղբի վերամշակման գործարաններ չլինեն, աղբի լիարժեք տեսակավորում չիրականացնենք, մեր նպատակին հասնել չենք կարող: Օրինակ՝ սուպերմարկետներում, երբ երշիկը կամ այլ մսամթերք կտրատում են, այժմ տեղավորում են պենոպլաստե տարաների մեջ, սա հրաշալի փոփոխություն է, այսինքն՝ մեզ համար ցանկալի նպատակին հասնելու համար պետք է հստակ քայլերով առաջ շարժվենք: Ամպագոռգոռ հայտարարությունները մեր իրականության հետ որևէ առնչություն չունեն: Հայտնի խոսք կա՝ ձուկը գլխից է հոտած: Հիմա իրենք փոխանակ գլխից սկսեն, պոչից են սկսել: Տեսեք, թե աղբավայրերում ի՞նչ է կատարվում:

Տարբեր կազմակերպությունների՝ աղբավայրերին վերաբերող ֆինանսական ռազմավարությունների քննարկմանն եմ մասնակցել, 300-400 էջանոց փաստաթղթեր են կազմել, դրսի ու տեղացի փորձագետների են հրավիրել, գումար է, որ տվել են, բայց ի՞նչ է փոխվել աղբավայրերում: Պատճառը զրո ցանկությունն է: Եթե այդ գումարը, ռուսերենով ասեմ, «по назначению» օգտագործվի, պատկերն էլ այլ կլինի, բայց իրենց դա ձեռք է տալիս, դրա համար դոփում ենք նույն տեղում: Իսկ իրականում խնդիրն ունի շղթայական լուծում՝ աղբի վերամշակման գործարանների բացում, աղբի տեսակավորման գործընթաց, որի ընթացքում պետք է համագործակցեն մարզպետարանները, համայնքապետարանները և մյուս կառույցները, որպեսզի աղբը՝ լինի պլաստիկ, թե թուղթ, չգնա աղբավայր: Միայն այս դեպքում հնարավոր կլինի ասել, որ խնդրին համակարգային լուծում է տրվում: Հակառակ դեպքում ամեն ինչ մնալու է միայն ռազմավարությունների և բարձրագոչ հայտարարությունների մակարդակում»,-եզրափակում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց