Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»


«Պարզ ու մաքուր էր, բոլորից տարբերվող. եկեղեցուց մեր տուն ճրագ բերողը Հայկոն էր»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Շատ հանգիստ երեխա էր, անգամ զարմանում էինք: 3-4 տարեկանում աշխուժացավ: Անսահման բարի էր Հայկոս: Մեր բոլոր տղաներն էին բարի: Բոլորին սիրում էր, իր համար վատ մարդ չկար: Աշխատասեր էր: Ստեփանակերտում սեփական տանն ենք ապրում, երբ պետք է հաց թխեինք, անհրաժեշտ ամեն ինչ բերում էր, թոնրի մոտ դասավորում, օգնում պապիկին ու հորը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հայկ Բեգլարյանի մայրիկը՝ տիկին Եվան:

Մի պատմություն է հիշում, որը մեզ կօգնի ավելի լավ ճանաչել որդուն, անգամ ասում, որ կարող եմ չգրել այդ մասին: «Հացի փուռ ունեինք, այն Հայկոյից հետո փակեցինք: 16-17 տարեկան էր, հացը բաժանում էր խանութներին, գումարը բերում, տալիս սկեսուրիս: Տատիկը փողը հաշվում էր, ամեն անգամ ասում, որ պակաս է: Երբ Հայկոս զոհվեց, հուղարկավորեցինք Հոկտեմբերյանում: Այնտեղից եմ հարս գնացել Արցախ: Հայաստանի տարբեր անկյուններում ապրող արցախցիները եկել էին իրեն հրաժեշտ տալու: Խոսում էինք Հայկոյի մասին, պարզվեց, որ շատերին հաց է բաժանել, օրը՝ 15-18 հատ: Մարդիկ մեզ էին հարցնում՝ տեղյա՞կ էիք, որ հացն անվճար տվել է, ասում էինք՝ այո, որ իրենց վատ չզգան»,հավելում է զրուցակիցս:

Մայրիկն ասում է. «Հայկոս հավատացյալ երեխա էր, աստվածապաշտ ու աստվածավախ: Եկեղեցական բոլոր տոները գիտեր, մասնակցում էր բոլոր արարողություններին: Եկեղեցուց մեր տուն ճրագ բերողն ինքն էր: Երեխաներս փոքրուց Առաքելական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց են հաճախել, հիմա էլ փոքր աղջիկս է հաճախում... Այնքան պարզ ու մաքուր էր Հայկոն, կատակասեր, ուրախ, բոլորից տարբերվող: Մտովի վերապրում եմ Հայկոյիս կյանքի 19 տարին, մտածում եմ՝ մի մեղք գործե՞ց իմ տղան, բայց ոչինչ չեմ հիշում: Ընկերները, բարեկամները մեր տուն են գալիս, պատմություններ ենք հիշում, հուզվում, բայց հետո սկսում ժպտալ ու ծիծաղել»:

Զրույցի ընթացքում էլ մայրիկի ձայնի մեջ զգացվում էր այդ ժպիտը: Դպրոցական տարիների մասին խոսելով՝ տիկին Եվան նշում է՝ Հայկը սովորելու հետ սեր չուներ, բայց դպրոցում սիրված աշակերտ է եղել, մասնակցել բոլոր միջոցառումներին. «Երազում էր ինքնուրույն դառնալու, «ոտքի կանգնելու» մասին: 15 տարեկանից սկսեց աշխատել, և՛ մեր տան գործն էր անում, և՛ առանձին աշխատում: Այդ տարիքից գումար չի վերցրել ինձանից, իր գումարով իրեն հագուստ է գնել: Փայտամշակման դասերի էր գնում, մեքենաներ էր նորոգում, ամեն ինչ սիրով էր անում»: Ծառայության մասին խոսելիս զրուցակիցս ասում է՝ Հայկը սկզբում չէր ուզում ծառայել: Առաջին արձագանքս զարմանքն էր: Մայրիկն արձագանքում է՝ հիմա ասեմ, թե ինչու:

«Ինքն իրեն ասում էր՝ պետք է ամեն օր լողանամ, անկողինս շուտ-շուտ փոխեմ, բանակում չեմ կարող: Իրեն ասացի՝ հարմարվող ես, ամեն ինչ էլ կկարողանաս: Մեծ տղաս ծառայել է Թալիշում: Հարութը դիրքում էր, երբ սկսվեց Քառօրյա պատերազմը: Ամուսինս մեկ ամսից ավելի մնաց մեծ տղայիս կողքին: Այն ժամանակ Հայկոս փոքր էր, ասում էր՝ մամ, երանի Հարութին, որ թուրքի հետ կռիվ է անում: Վախենում էի իր բառերից: Հայկը ծառայության մեկնեց 2020 թ. հունվարի 8-ին, ծառայության վայր «քաշեց» Ջաբրայիլը: Միշտ ասում էինք՝ հանկարծ Ջաբրայիլ չընկնես, որովհետև Ստեփանակերտից ամենահեռուն Ջաբրայիլն է: Մի երկու օր հետո զանգեց տուն՝ մամա՛, ծառայությունից լավ բան չկա, ո՞նց չէի ուզում ծառայեի: Երբ կարողացանք իր մոտ գնալ, սպան ասաց՝ եթե բոլոր զինվորները Հայկոյի նման ծառայեին, էլ խնդիր չէինք ունենա: Կարգապահ զինվոր էր, ինքն իր հանդեպ խստապահանջ: Ասում էր՝ ամեն ինչ լավ է, բայց կարոտը խեղդում է, շատ եմ կարոտում ձեզ: Սեպտեմբերի 10-ին Հայկոս 19 տարեկան էր դառնալու: Զանգեցի՝ փող ուղարկեմ, տղերքով նշեք: Համաձայնեց, բայց հետո զանգեց, թե՝ չեմ ուզում, մի ուղարկի, եկեք՝ բոլորիդ տեսնեմ: Բոլորս հավաքվեցինք ու գնացինք: Այդ օրը շատ ուրախ անցավ»:

Սեպտեմբերի 25-ին Հայկը զանգել է մայրիկին՝ պատերազմ է սկսվելու, վիճակը վատ է: «Ում զանգում էինք, ասում էին, որ նման բան չկա: Հայկի խոսքերն ականջներիս մեջ է՝ Ալիևը մեզ պատերազմ է հայտարարել: Սեպտեմբերի 26-ին զանգեց՝ մա՛մ, հաջող, կռիվ ենք գնում: Բոլորին ասում էի, որ Հայկոն ինձ նման բան է ասել, ինձ համոզում էին, թե նման բան չկա: Առավոտյան արդեն դղրդոցներից արթնացանք, Ստեփանակերտը ծխի մեջ կորած էր: Ամուսինս նույն օրը հասավ Ջաբրայիլ, Հայկոյին չէր գտնում, բայց ինձ չէր ասում: Երևի չորս օր չզանգեց Հայկոս: Հոկտեմբերի 2-ին ամուսինս զանգեց, հեռախոսը տվեց Հայկոյին՝ մա՛մ, ցավդ տանեմ, չվախենաս ոչ մի բանից, ով ինչ ասի, չհավատաս: Հայկոս ուրախացել էր, որ պապան իր մոտ էր: Խոսում էինք՝ մա՛մ, Աստված ինձ պահեց, մեքենայից իջա, որ ջուր խմեմ, մեքենաս պայթեցրին, մի քանի օր էլ շրջափակման մեջ ենք եղել, թուրքը քանի անգամ գլխներիս վերևով գնացել է ու մեզ չի տեսել»:

Հայր ու որդի մեկ ամիս կռվել են Ջաբրայիլում, Հադրութում, «Թութակներում» եղել, հետո արդեն հասել Շեխեր: Հայկը հոկտեմբերի 28-ին է զոհվել՝ հայրիկի աչքի առաջ. «Ամուսինս հիմա եկեղեցի չի գնում: Ասում է՝ ամեն օր երեխեքն աղոթում էին, ո՞նց կարող էր նման բան լինել, կողքին էի, ո՞նց ինձ չկպավ, իրեն կպավ: Հասնում են Շեխեր գյուղ, թուրքն՝ արդեն գյուղի մեջ, մեկ շաբաթ կռիվ են տալիս: Շատ զոհեր ենք տվել, տղաներից շատերի մարմինները 6-7 ամիս հետո դուրս բերեցին: Հայկի ու Միքայելի մարմիններն ամուսինս դուրս է բերել ու տուն հասցրել: Հայկոյիս դեմքն այնքան խաղաղ էր, այնքան պարզ, մեկ-մեկ թվում էր, թե պետք է աչքերը բացի ու խոսի հետս»:

Շարունակում է. «Հայկը պատերազմի ընթացքում երբեք չէր խոսում պարտության մասին, միայն մի անգամ ասաց՝ մա՛մ, «բոյ» ենք տալիս, բայց սաղ ծախած ա: Երեխեքը պայքարեցին, որ մենք ապրենք, բայց ապրո՞ւմ ենք արդյոք: Ի՞նչ հոգեվիճակում են մեր հերոսների ծնողները Հայաստանում, ասում են՝ Արցախը մեր երեխեքի հիշողությունն է, հուշարձանի նման է: Արցախ թողեցի՞ն, Աստծուն եմ խնդրում՝ մի փշուր Արցախը հանուն երեխեքի հիշատակի պահիր: Իմ Հայկոն, մենք երբեք չենք տարանջատել արցախցի ու հայաստանցի: Դեռ մեծ տղայիս ծառայելու տարիներին Հայաստանից տղաները ծառայում էին Արցախում, մեկից մի դժգոհություն չեմ լսել: Սիրով էինք իրար հետ: Հյուրընկալել ենք, ճանապարհել»: Հայկոն սիրում էր Հայաստանը, Երևանը, կապված էր հարազատների հետ:

«Ասում էր՝ դու Հայաստանից Արցախ հարս ես եկել, բանակից վերադառնամ, գնալու եմ Հայաստանում ապրեմ: Կուզես արի, կուզես մնա: Բարեկամներին էլ ասել էր՝ ինձ բոլորդ սիրում եք, ամուսնանամ Հայաստանում, բոլորիդ հարսանիքիս կանչելու եմ: Ոնց պլանավորել էր, եղավ... «Գնաց» Հայաստան, մարդիկ հավաքվեցին, անթիվ ծաղիկներ էին, հարևաններից մեկն ասաց՝ իր նկարագրած հարսանիքն է: Պետության տված գումարն էլ ծախսեցի իր համար: Ամեն անգամ, որ գնում եմ, ասում եմ՝ Հայկո, քո տո՞ւնն էր սա: Նախքան Հայկոյիս զոհվելը, հայրական տուն տարին մեկ անգամ էի գալիս, մամաս անգամ նեղանում էր, իսկ հիմա ավելի շուտ-շուտ եմ գալիս: Իր հետևից ինձ տարավ Հոկտեմբերյան»: Մայրը, որ իր զավակին է կորցրել, ցավ է ապրում՝ տեսնելով, թե ինչ անորոշություն է Արցախում ու Հայաստանում:

«Ամիսներ առաջ մի քանի հարյուր երեխա զոհվեց, մեկ օր սուգ ու լռության րոպե չհայտարարեցին: Երևանը կորած է զարդարանքների մեջ, չէր կարելի արդյո՞ք ամեն ինչ ավելի համեստ կազմակերպել, գումարն էլ ուղղել դիրքերի բարեկարգմանը: Բոլորի ուշադրության կենտրոնում պիտի բանակը լինի, տեր կանգնեն բանակին, մեր թիկունքն ու ուժն է բանակը: Գնում եմ մեր Եղբայրական գերեզմանոց, Արցախը 1200 զոհ է տվել, տանից դուրս եմ գալիս, փոքր քաղաք է, ամեն քայլափոխի հաշմանդամություն ունեցող երեխեք են: Բա այսքանից հետո էլ բանակին ու երկրին տեր չկանգնե՞ն»: Տիկին Եվայի հետ զրուցել ենք այն ժամանակ, երբ Արցախը մի քանի օր շրջափակման մեջ էր: Մի խումբ ադրբեջանցիներ ուղղակի փակել էին Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: «Ծնողներն ամեն օր Եղբայրական գերեզմանոցում են՝ բա եթե մի բան լինի, մեր երեխեքին ո՞նց ենք տանելու, ո՞ւր ենք տանելու: Իրենց մասին չեն մտածում, իրենց տղաների մասին են մտածում: Միքայելի մայրիկը, որին ամուսինս Հայկիս հետ դուրս էր բերել, ասում է՝ տարհանում լինի, կգամ, կպառկեմ տղայիս գերեզմանին, թող ինձ սպանեն, բայց իրեն մենակ չեմ թողնի»:

Հ. Գ. - Հայկ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծնողներին տեղեկացրել են, որ նա «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի պարգևատրման է առաջադրված, պրոցեսն ընթացքի մեջ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ