Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ» Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները


«Միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության». սերժանտ Վարդգես Ղազարյանը զոհվել է Շուշիում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ երեխա էր Վարդգեսը, միևնույն ժամանակ համեստ ու հանգիստ: Ամենուր իրեն բոլորն էին սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ազնիվը՝ Վարդգեսի մայրիկը, իսկ հետո շարունակում.

«Դեռ դպրոցական տարիներից սպորտը Վարդգեսի տարերքն էր: Իններորդ դասարանից երեք տարի հաճախել է Թալինի սպորտդպրոց, զբաղվում էր կարատեով, ըմբշամարտով: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ: Նպատակ ուներ զորացրվելուց հետո որպես մասնագիտական ուղղվածություն սպորտն ընտրել, սիրում էր, ուզում էր, բայց բոլոր նպատակներն ու երազանքները կիսատ մնացին»: Վարդգեսը ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 17-ին: Ծառայությունն անցել է Հադրութում: 1 տարի և 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

«Ծառայելու ընթացքում որևէ բանից չի դժգոհել, սիրով է անցել զինծառայության ամեն օրը: Մինչ զորակոչվելն էի նկատում, որ մեծ ցանկություն ունի զինվորական հագուստ կրել, կարծես երազանք լիներ: Երբեմն ասում էի իրեն՝ Վարդգեսի՛կ, չեմ ուզում ծառայես, կողքիցս գնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ծառայությունը տղու համար է: Սիրում էր համազգեստը: Ծառայության ընթացքում էլ շրջապատի սերն ու հարգանքն էր վայելում նաև իր բարության շնորհիվ: Չէր սիրում որևէ մեկին ճնշել, հակառակը՝ միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության: Երբ նորակոչիկներ են եկել իրենց զորամաս ծառայության, ամեն ինչով օգնել է: Հիմա դրա մասին արդեն տղաներն են պատմում, ասում են՝ միշտ մեր կողքին է եղել, կարծես բոլորիս պահապան հրեշտակը լիներ»: Վարդգեսը սերժանտ էր, դիրքի ավագ:

«Իր զինվորների հետ էր, երբ պատերազմն սկսվեց: 44 օր իր հետ կապի մեջ ենք եղել: Միայն հոկտեմբերի 10-15-ը իր հետ կապն ընդհատվեց: Ամեն օր թեկուզ մեկ անգամ զանգում էր տուն: Երբ պատերազմն սկսվեց, ամուսինս էլ էր Արցախում: Շինարար է, այնտեղ էր աշխատում: Հենց նույն պահին ուղևորվել էր Հադրութ, որ Վարդգեսի մոտ լինի: Իրեն ասել էին՝ հետ գնա, Հայաստանի ձեր զինկոմիսարիատում գրանցվի, նոր արի: Եկավ, գրանցվեց, հոկտեմբերի 1-ին գնաց: Խնդրել էր, որ իրեն անպայման Հադրութ տանեն: Բայց Վարդգեսին արդեն տեղափոխել էին դեպի Ֆիզուլիի կողմը: Ինքը պապային չասաց իր տեղը, այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս 10 օր մնաց Հադրութում, բայց չեն հանդիպել, անգամ հեռախոսով չեն խոսել: Երկուսի կապն ինձ հետ էր: Զանգում էի Վարդգեսին, ասում, որ պապան է զանգել, ամուսնուս էլ զանգում էի, ասում՝ երեխու հետ խոսել եմ: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց ամուսնուս հետ ուղարկեցին Հայաստան, ասացին՝ մի տասն օրից կկանչեն, բայց չկանչեցին: Երբ Վարդգեսն իմացավ, որ պապան տուն է գալիս, զանգեց՝ մա՛մ, պապային էլ չես թողնում, որ գա Ղարաբաղ, պահում ես ձեր մոտ»,-վերհիշում է մայրիկը:

Հետո արցունքների միջից մտքերն ի մի բերելով՝ շարունակում է. «Ինքն անգամ պատերազմի ժամանակ չի դժգոհել, ամեն ինչի մասին մեզ կատակով էր պատմում: Ասում էինք՝ Վարդգե՛ս, զգույշ կլինես, պատասխանում էր՝ մեր մոտ ավելի լավ է, քան ձեր մոտ: Երբեք չի ասել, որ հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել»: Մեր հրապարակումներից մեկում պատմել էինք ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանի մասին: Տիկին Ազնիվն ասում է՝ իր Վարդգեսի սպան էր:

«Տիգրանը զոհվել է իմ Վարդգեսին օգնելու ժամանակ: Պատերազմի ողջ ընթացքում, երբ գիշերով հացի են գնացել, Նագուլ յանը և Վարդգեսս միասին են եղել: Պատերազմի ժամանակ հեռախոսը կորցրել էր, տղաների համարները հիշում էի, երբ ինքը չէր զանգում, ես էի զանգում: Տղաներն ասում էին՝ Վարդգեսը հանգստանում է, որ խնդրեք էլ, ձեն չենք տա: Ասում էի՝ միայն երդվեք, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ, վաղն իր հետ կխոսեմ: Վարդգեսի հետ խոսելիս երբեմն զարմանում էի՝ ամեն անգամ դու ես գնում հացի, պատասխանում էր՝ մամ, բոլոր ճամփեքը գիտեմ»: Վարդգեսը զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 7-ին:

«Հոկտեմբերի 27-ին դուրս են եկել Հադրութից, հասել Մարտունի 2: Հիշո՞ւմ եք՝ երբ երկնքից ֆոսֆոր էր թափվում, 4-5 օր այդ դիրքերն են պահել: Իրենց հրամանատարի՝ Հայկ Կիրակոսյանի գլխավորությամբ ոտքով, լրիվ անվնաս տղաները հասել էին Մարտունի 2: Հետո հրաման են ստանում, որ մի փոքր հանգստանալու համար պետք է վերադառնան Ստեփանակերտ: Գալիս են Ստեփանակերտ, Խնձորստան գյուղի դպրոցում էին: Նոյեմբերի 1-ին զանգեց, շատ հանգիստ էր, ուրախ՝ մա՛մ, էլ չենք մասնակցելու պատերազմին, եկել ենք հանգստանալու, 450 երեխա Հադրութից ողջ-առողջ եկել, հասել է: Զարմացա՝ Վարդգեսի՛կ, ճի՞շտ ես ասում, ո՞նց չեք մասնակցելու: Ասաց՝ հա, մա՛մ, հանգստանալու ենք, լողացել ենք, սափրվել: Հետո ամսի 2-ին զանգեց՝ մա՛մ, Սերգո ձյաձան գալու է, պապային ասա, որ ինձ հեռախոս ուղարկի: Հեռախոսն իրեն հասավ, զանգեց, խոսեցինք: Երեխեքը մի տեսակ հանգիստ էին, այդ դպրոցում հանդիպել էին իրենց ընկերներին, որոնց վաղուց չէին տեսել»,-ֆիլմի պես որդու կյանքի ամենաբարդ օրերն է վերհիշում տիկին Ազնիվը:

Նոյեմբերի 4-ի գիշերը տղաները հրաման են ստանում՝ Հադրութի 5-րդ գումարտակը պետք է Շուշիի մարտերին մասնակցի: «Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երեխեքին տանում են Շուշի: Չգիտեի, որ Շուշիում է, միայն պապային էր ասել: Իրեն միշտ ասում էինք՝ ուր որ քեզ տանեն, մեզ կասես: Պատերազմի ժամանակ երբեք լավ բան չես մտածում: Նոյեմբերի 5-ին ու 6-ին էլ է զանգել, արդեն Շուշիից: Նոյեմբերի 7-ին առավոտյան 11-ի կողմերը զանգեց, անգամ զարմացա՝ ինչ շուտ ես զանգել, ասաց՝ մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել: Այդ ժամանակ Շուշիում շրջափակման մեջ են եղել: Բոլորի հետ խոսեց: Կրակոցների ձայնից հասկացա, որ էլ դպրոցում չեն, բայց էլի ինձ չասեց, որ Շուշիում է՝ ուղղակի տղերքը կրակում են, մի անհանգստացի: Նոյեմբերի 8-ին Վարդգեսը չզանգեց: Կապվեցինք կամավորներից մեկի հետ, փոխանցեց՝ վիրավոր է: Իրենք ամսի 8-ին Շուշիից դուրս էին եկել: Վարդգեսի զինվորներից մեկը դիրքից ձեռքը բարձրացնում է հասկանալու համար՝ սնայպեր աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ խփում են զինվորի ձեռքին: Վարդգեսս վազում է օգնության, խփում են իր ոտքին: Իրեն վիրակապում են, իր հետ Տիգրանը և մեկ ուրիշ զինվոր են լինում: Զինվորների պատմելով, շարունակում են կռվել, երկրորդ անգամ է վիրավորվում, Տիգրանն ու այդ զինվորն իրեն հասցնում են Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկ, հենց այդտեղ էլ «մնում են»:

Երեխեքին այդտեղից են «տարել»: Թուրքերը 52 մարմին էին տարել, նոյեմբերի 26-ին 31 հոգու վերադարձրել էին: Ինքը ճանաչելի է եղել, ԴՆԹ-ի անհրաժեշտություն անգամ չի եղել: Հեռախոսներով փոխվել էր ուրիշ զինվորի հետ, Վարդգեսի մոտ եղած հեռախոսով Սևանից զանգել էին հեռախոսի տիրոջ տուն, հարցրել՝ կորած զինվոր ունե՞ք: Պատասխանել էին՝ ոչ: Հետո իրենց զինվորին պատմել էին այդ զանգի մասին, միանգամից ասել էր՝ Վարդգեսն է, իմ հեռախոսն իր մոտ է մնացել: Ինքը մեզ զանգեց՝ Վարդգեսը Սևանում է: Իր բոլոր իրերը մոտն էին, խաչը՝ վզին: Երբ փնտրում էինք Վարդգեսին, վստահ էի, որ գերի չի ընկել: Այդ ժամանակ մեզ տեսանյութեր էին ուղարկում, Նագուլ յանին մենք ու նաև իր հայրիկը ճանաչեցինք, Վարդգեսս դեմքի վրա էր պառկած, չճանաչեցինք, բայց տեսանք, որ ոտքից վիրավոր էր»:

Համաձայնեք՝ կարծես սարսափ ֆիլմ լինի, բայց, ավաղ, սա մեր իրականությունն է, որում ապրում ենք երկու տարուց ավելի: Հիմա Վարդգեսը հայրենի գյուղի՝ Զովասարի ընտանեկան գերեզմանատանն է, զոհվելուց 82 օր հետո ընտանիքը նրա մարմինն այնտեղ է ամփոփել: Զովասարն այս պատերազմում չորս զոհ ունի: Վարդգեսը փոքր եղբայր և ավագ քույր ունի: «Շատ էր կապված քույրիկի հետ, ամեն ինչ կիսում էին իրար հետ: Շատ լավ ընտանիք ենք եղել, երջանիկ, սիրով, բայց դե հիմա… Ուզում ես ուրախանալ, բայց չի ստացվում: Պատերազմի ժամանակ անգամ Վարդգեսն անընդհատ ասում էր՝ մա՛մ, Ասատուրի համար ոչինչ չխնայեք, եթե ինչ-որ բան կասի, չէ չասեք: Հիմա փորձում ենք այդպես անել»:

Հ. Գ. - Վարդգես Ղազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Գյուղում հուշապատ են կառուցել զոհված տղաների պատվին, նրա անունը հավերժացել է հրատարակված տարբեր գրքերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին