Երևան, 17.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել


«Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի». կրտսեր սերժանտ Միսակ Կիրակոսյանն անմահացել է Իշխանասարում. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն անգամ պատերազմով անցած տղաների մասին նյութ պատրաստելիս ինքս ինձ համար հստակ սկզբունք եմ սահմանել՝ չխոսել բացառապես պատերազմի մասին, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք ծնվել էին պատերազմին մասնակցելու և անմահանալու համար: Տիկին Անուշի՝ Միսակ Կիրակոսյանի մայրիկի հետ զրույցը ևս այսպես ենք սկսում: Նա, համակարծիք լինելով այս տեսակետի հետ, ասում է՝ «տղաների կյանքը պատերազմով չի սկսվել, պատերազմով ավարտվել է»: Միսակը ծնվել է 2003 թ. մայիսի 2-ին Վեդի քաղաքում: Դպրոց է հաճախել, հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին:

«Դպրոցական տարիներին տարբեր սպորտաձևերի է հաճախել, բայց կարճ ժամանակով: Շուտ էր հիվանդանում, ես էլ ընդդիմանում էի, ասում՝ մի գնա սպորտի: Դպրոցական տարիներին չեմ ասի, թե փայլուն առաջադիմություն է ունեցել, բայց որ առարկան իրեն հետաքրքրել է, մեծ հաճույքով սովորել է: Ապագայի վերաբերյալ մեծ երազանքներ և հույսեր ուներ: Համալսարանի քննությունները հանձնեց, ընդունվեց, բայց ուսանող լինել չհասցրեց՝ 2021 թ. հուլիսի 8-ին զորակոչվեց բանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը:

Հաստատում է՝ որդին շատ էր սիրում մաթեմատիկան, և մասնագիտական ընտրությունը ևս պատահական չէր: «Մտածում էր, որ կկարողանա այդ ոլորտում կայանալ, պահանջարկը մեծ է, լավ աշխատանք կունենա, ընտանիքի մասին կկարողանա հոգ տանել: Մասնագիտական ընտրությունն այդպես է կայացրել»,-հավելում է զրուցակիցս:

Որդիներից կրտսերին նկարագրելիս մայրիկին երևի թե անգամ աշխարհի բառերը չեն բավականացնի. «Կենսուրախ էր, բարի, մարդասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մարդ էր: Երբ պետք էր, ավելի աշխույժ էր, երբ անհրաժեշտ էր՝ լուրջ ու զգոն: Կյանքը հասկանում էր այնպես, ինչպիսին այն կար, իր բոլոր կողմերով»: Միսակը ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից մեկ տարի անց: Հետաքրքրվում եմ մայրիկից՝ իսկ ինչպիսի՞ն էին որդու մտքերը, զգացողությունները, անհանգստություն կա՞ր:

«Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Ասում էր՝ մա՛մ, շուտ գնամ, շուտ գամ: Գնամ, գամ ու հասնեմ իմ անելիքներին: Իր նախաձեռնությամբ գնաց զինկոմիսարիատ, ծանուցագիրը ստացավ: Իմ տրամադրվածությունն ու զգացողություններն այլ էին: Մեծ տղաս 44-օրյա պատերազմի մասնակից է, զորակոչվել էր 2020 թ. հուլիսին: Միսակին բանակ ճանապարհելուց հետո ամուսիններով մեկ տարի մենակ մնացինք: Ավագ որդուս և Միսակի տարիքային տարբերությունը մեկ տարի է. երբ Միսակը զորակոչվեց ծառայության, այդ ժամանակ մեծ տղաս Արցախում էր ծառայում՝ մեկ տարվա ծառայող էր արդեն: Ներքին անհանգստություն կար, շատ դժվար էր մեզ համար»:

Միսակը ծառայել է Գորիսի «Զանգեր» զորամասում, եղել է կրտսեր սերժանտ, դիրքի ավագ: «Մեկ տարի և երկու ամիս ծառայել է: Մեկ օր չի դժգոհել որևէ բանից: Բողոքող ու տրտնջացող չէր, եթե անգամ նեղվել է ինչ-որ դժվարություններից, մենք երբեք չենք իմացել այդ մասին: Ու երբ ես էի մի ավելի բան հարցնում, արձագանքում էր՝ մա՛մ, մի ասա: Իր տեսակն այդպիսին էր: Ուզում էր ծառայել, ցանկությունը մեծ էր, և անգամ 44-օրյա պատերազմը չփոխեց իր այդ որոշումը: Հայրենասեր էր իր տեսակով: Անգամ պատերազմի ժամանակ գնացել էր զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվեր ու գնար ծառայության: Իրեն ասել էին՝ փոքր ես, տարիքդ չի լրացել: Այդ ընթացքում անվադողեր էին հավաքում դիրքերի համար, ակտիվորեն ամեն ինչին մասնակցում էր»:

Միսակն անմահացել է Իշխանասարում՝ 2021 թ. սեպտեմբերի 13-ին: «Ամուսինս յոթ օր Գորիսում մնաց, զորամասի հետ կապ էր պահում, բայց ոչ մի տեղեկություն չկար: Հետո արդեն անալիզներ, Հերացի, մինչև որ սեպտեմբերի 30-ին կանչեցին, որ գնանք... Միսակին չեմ տեսել, այնպես արեցին, որ դրան էլ կարոտ մնացինք: Ասում էին, որ մարմինն ամբողջական է, չի վնասվել, բայց քանի որ երկար ժամանակ է անցել, դատաբժիշկը թույլ չտվեց, որպեսզի տեսնենք»: Հարցնում եմ՝ իսկ ունե՞ն որդու անցած մարտական ուղին, թե որտեղ է կռվել, ինչպես: Պատասխանը բացասական է:

«Ո՞վ է հիշում, որ մի հատ էլ տեղեկություն տան: Մեր ունեցած ինֆորմացիան մասնիկ առ մասնիկ հավաքել ենք տարբեր խոսակցություններից, զրույցներից: Դիրքերում բոլորը զոհվել են, չի մնացել գոնե մեկը, որ ինչ-որ բան պատմի երեխեքի մասին: Ինչ բոլորին հայտնի է լրատվամիջոցներից, այդ նույնն էլ մենք գիտենք: Գիտենք, որ Միսակը թևից վիրավոր է եղել, իր մայկան հանել է, թևը կապել ու շարունակել կռվել: Մնացել է մինչև վերջ: Դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ վեց տեղից վիրավորում է ունեցել»: Միսակն այն 97 տղաներից մեկն է, որոնց մարմիններն օրեր անց փոխանցել էին հայկական կողմին:

«Այնքան դժվար է այս ամենի մասին խոսելը: Հիմա մնացել ենք երեքով: Չեմ էլ կարող բացատրել, թե ինչպես ենք ապրում առանց Միսակի, անտանելի բարդ է: Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի»: Միսակի ու մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին: «Գիշերը ժամը 22:00-ից մինչև 22:50 հեռախոսով զրուցել ենք: Ուրախ էր, լավ տրամադրություն ուներ, այդ ժամանակ էլ որևէ բան չի ասել կամ տրտնջացել՝ մա՛մ, ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք: Երբեք բառ անգամ չի ասել ծառայության դժվարությունների մասին, մեր զրույցները միշտ եղել են առօրյա թեմաների շուրջ: Եթե անգամ ինչոր հարց եմ տվել, ինքը թույլ չի տվել շարունակել, ոչ էլ դժգոհել է կամ ասել ինչ-որ բան: Երանի թե ասած լիներ.. Այնքան բան ունեմ Միսակի մասին պատմելու, չգիտեմ էլ, թե ինչը պատմեցի, ինչը մոռացա ասել»: Միսակը հուղարկավորված է Վեդու քաղաքային պանթեոնում՝ մոտ իր տանն ու ընտանիքին: Ընտանիքին նաև զորամասից ասել են, որ մեդալների է արժանացել, բայց մինչ օրս հավել յալ տեղեկություն չունեն: Իսկ վերջում շատերին համակած անտարբերություն կոչվող ցավի մասին:

«Այս սերունդը ոսկե սերունդ է, որի գինը մենք չհասկացանք: Բոլորը յուրահատուկ էին, ընտրյալներ: Ոչ ոք չգիտի, թե ապագայում այս տղաներն ինչ հաջողություններ էին ունենալու: Որքան ընտանիքներ չկազմվեցին, որքան ընտանիքներ քանդվեցին: Անցյալից դասեր չքաղեցինք, այս ամենը նաև մեր անփութության հետևանքն էր: Մեզ միայն մնաց իրենց մասին պատմելը: Պետք է շատ խոսեն տղաների մասին, լուսաբանեն նրանց: Ինչո՞ւ չեն խոսում, չեն պատմում, ինչո՞ւ այդ օրվա հետ կապված պետական մակարդակով որևէ բան չի արվում, անգամ սգո օր չհայտարարվեց: Հիմա երևի իզուր եմ խոսում, Միսակը լիներ, կասեր՝ մամա՛, սո՛ւս, մի՛ խոսա: Ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում այս անտարբերությունից: Երբեմն տպավորություն է, որ այդ օրը ոչինչ էլ չի եղել, կամ այդպես էլ պետք է լիներ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԻսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից․ Տիգրան Աբրահամյան Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանըԿա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետՆիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. ԱվինյանՄեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարովՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԴանակամարտ. նախնադարից մինչև... մարզաձև. «Փաստ»Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»«ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԻնչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ»Բուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»«Ազգային ինքնություն»Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան