Երևան, 04.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից «Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ» Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ» ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ» «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ» Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ» «Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ» «Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ» Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ» Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»


Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. Ռուբեն Վարդանյան

Քաղաքական

Հունվարի 24-ի երեկոյան  կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար  հավաք՝  «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ,  իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների,  գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ` ավելի քան 40 երկրից:

Ինչպես հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից, միջոցառման նպատակն էր Արցախի  բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով  ստեղծված  իրավիճակը, օրեցօր խորացող  հումանիտար խնդիրները,  ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:

Որպես հիմնական  բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ  հարցերին պատասխանել են նաև Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Պետնախարարը շնորհակալություն է  հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում  անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են:

«Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու  կամքի ուժը, և  ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք  ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս:  Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի  պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է  շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա  նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք  հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների   խախտումներն են, տնտեսության  ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:

«Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ: Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»,- ասել է Գեղամ Ստեփանյանը։

Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից.

«Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»:

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ  տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային  իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է  հանգեցրել այսօրվա իրավիճակին:

«Մինչև Ադրբեջանը չպատժվի,  նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա:

Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ  այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ  կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը.

«Բայց նրանց  այդ հաշվարկները  չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:

Արցախի Հանրապետության ներկայացուցիչներն Արցախի բարեկամներին կոչ են արել  շարունակել  միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպես նաև՝  Ադրբեջանի հանցավոր գործողությունների դատապարտման  հարցում:

Սպասվում է ձյուն և մառախուղ Հերթական երկրաշարժը՝ Իրանում Ուկրաինայում հակամարտության ելքից շատ բան է կախված նաեւ Հարավային Կովկասում. Դմիտրի Տրենին Մեսսիի դեմ խաղալով տանջվել եմ, իսկ հիմա նրա կողքին հաճույք եմ ստանում. Ռամոս Փարիզը մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ և կոչ է անում բացել այն. Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պեմզաշենում դաժանաբար սպանված ընտանիքի հայրը փակագծեր է բացում Պիրինեյան թերակղզու առաջին հիբրիդային էլեկտրակայանը սկսել է աշխատել Հայաստանը զենքից հրաժարվել է. ուլտիմատումի առաջ կանգնածները երկիրը դարձրել են հաշիվ պարզելու տեղ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում փետրվարի 4-ին Լարսը բաց է Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել Հայտնի է, թե ով է երեկ կալանավորված քրեական հեղինակությունը «ՀՀ-ն նոկաուտի ենթարկված բռնցքամարտիկի վիճակում է․ ասում են՝ կռվի, բայց նույնիսկ գոյատևել չենք կարող» (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ Սուրեն Պապիկյանն այցելել է N ուսումնական զորամաս․ նպատակն է տեղում ծանոթանալ ծառայության կազմակերպման ընթացքին ԵՄ երկրները պայմանավորվել են ռուսական նավթամթերքի գների առավելագույն շեմը սահմանելու շուրջ ԶՊՄԿ-ն և Սյունիքի մարզպետարանը կհամագործակցեն մի շարք ուղղություններով Եթե Կիևը հարվածի Ղրիմին, ամբողջ Ուկրաինան կայրվի. Մեդվեդև Արտարժույթների փոխարժեքներն այսօր Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել Բլինքենը ԱՄՆ երկնքում հայտնված օդապարիկի պատճառով հետաձգել է այցը Չինաստան Ինչո՞ւ է գունատ «հատուկ հնեցված» կոնյակը. «Փաստ»Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է. Ռուբեն Վարդանյան Կարմիր Խաչի միջոցով այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 6 հիվանդ Եվրոպայում խաղալու ցանկություն ունեմ․ Էդուարդ Սպերցյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (4 ՓԵՏՐՎԱՐԻ). Էսկալատորի ամենախոշոր վթարը, «Ֆեյսբուքի» ստեղծումը, ռետինե կրկնակոշիկների գյուտը. «Փաստ»ԿԱՐԵՎՈՐ իրազեկում բոլոր կենսաթոշակառուների համար՝ բանկերի վերաբերյալ Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է Ռուբեն Վարդանյանի գործունեության լավագույն գնահատականներից մեկը տվել են Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնիցՄանչեսթեր Յունայթեդը երկարաժամկետ պայմանագիր կկնքի 18-ամյա կիսապաշտպանի հետ «Սերգեյ Լավրովը խճճվել է». «Փաստ»Այսօր Հայաստանում նշվում է սիրահարների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը Արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի ոչ թե չարակամների թիվն ավելացնելուն, այլ, ընդհակառակը, ընկերների թիվը առավելագույնի հասցնելուն. «Փաստ»Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԲՏԱ նախարարությանը հասանալի կլինեն հարկային գաղտնիք համարվող տեղեկությունները. նախագիծ. «Փաստ»ՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի մասին «Զոհվելուց հետո անգամ ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է». ամեն տեղ արդարություն փնտրող Էլվիսն անմահացել է Շուշիում. «Փաստ»Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»«Միակ հույսն այն է, որ արցախցիները պինդ կանգնած են հողին ու չեն պատրաստվում որևէ զիջումների գնալ». «Փաստ»«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ»Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային. «Փաստ»Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները. «Փաստ»ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. «Փաստ»Ովքե՞ր ունեն ամենաբարձր ու ամենացածր ցուցանիշները ստեղծված իրավիճակում գործունեության առումով. «Փաստ»Ըստ Ռուբեն Վարդանյանի` խնդիրը միայն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության մեջ չէ Հասմիկ Հակոբյանի ընկերը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարՎերջին շրջանում իմ երկրի շուրջ, իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններն ինձ բերեցին մի շատ պարզ, բայց ակնհայտ ճշմարտության․ Ելենա ԿիրակոսյանՀայտնի է Պեմզաշենում հայտնաբերված դիակի ինքնությունը