Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ» Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր


Այն համառությամբ, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Պապիկյանին, եթե կիրառեին Արցախը պաշտպանելու համար, նման կորուստներ չէինք ունենա. Աշոտյան

Հարցազրույց

Ցավակցությունս եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, ներողություն եմ խնդրում հայ ժողովրդի անունից, որ այդպես էլ սգո օր չհայտարարվեց տղաների ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Թեպետ, ինչպես ասել էի, սեպտեմբերյան` նախորդ տարվա ագրեսիայից հետո էլ, երբ 200-ից ավել զոհեր կային, սգո օր չհայտարարվեց։ Ես հեռու եմ և ինձ իրավունք չեմ վերապահելու մտնել վարկածների քննարկման մեջ, փաստը մնում է փաստ, որ նման անվստահությունը ծագում է այն պատճառով, որ գործող իշխանությունները՝ Նիկոլի գլխավորությամբ և մնացած մյուս բոլոր ներկայացուցիչներով, իրարամերժ հայտարարություններ արեցին, ինչպես նաև, մինչ այս դեպքը եղած նմանատիպ հարցերում ժողովրդից ճշմարտությունը թաքցնելու քաղաքականությամբ, չունեն վստահություն։ Եվ, եթե քննարկվում են նման առեղծվածային դեպքեր, և այդ վարկածները շատ են ու իշխանական վարկածին չեն համընկնում, այստեղ նախևառաջ մեղավորությունը կրկին իշխանությանն է, որոնք չունեն բավարար վստահություն հասարակության մեջ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա լեգիտիմության ճգնաժամ է Նիկոլ Փաշինյանի համար»,- ասաց քաղաքական գործիչը` անդրադառնալով հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի-պայթեցման վերաբերյալ վարկածներին։

Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջի վերաբերյալ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ եթե մենք շարժվեիքն բարոյական չափանիշներով, ապա նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիայից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տար ու ընդմիշտ լքեր քաղաքականությունը՝ աղերսելով Աստծուն, որ հայ ժողովուրդը և Աստված մեծ լինի իր գործած հանցանքների նկատմամբ։ Մենք բարոյականության ճգնաժամ ունենք առհասարակ և հատկապես իշխանության ներսում, ուստի նորմալ երկրում մենք վաղուց այսպիսի կառավարություն, այսպիսի վարչապետ չէինք ունենա և Սուրեն Պապիկյանի հրաժարականը ինքնստինքյան կդիտարկվեր, անկախ  նրանից թե ինչպիսի անուն-ազգանունով մարդ է զբաղեցնում  նախարարի պաշտոնը։ Այն համառությունը, որով իշխանական ոհմակը պաշտպանում է Սուրեն Պապիկյանին, եթե այս ջանքերի կեսը կիրառեին Արցախը պաշտպանելու համար, վստահ եմ, որ Արցախում նման կորուստներ չէինք ունենա»,- հավելեց նա։

Արմեն Աշոտյանը ողբերգական հրդեհի հաջորդ օրը ՊՆ-ի կողմից 15 մեքենա գնելը որակեց անբարոյականության դրսևորում․ «Անբարոյականության դրսևորումները այնքան շատ են, այնքան զավեշտալի և այլասերված դրսևորումներ են ստանում, որ ես այլևս ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Պաշտպանության նախարարության կողմից վարվող քաղաքականությունը ոչ միայն այսպես կոչված նախարարի, այլ նաև իր մերձավոր շրջապատի հետ կապված, վաղուց որևէ կապ չունի ՀՀ-ի և Արցախի ժողովրդի պաշտպանության պարտավորության ու առաքելության հետ, որ իրենք պետք է ստանձնեին։ Ճոխ կյանքը, որ վարում են այսօրվա իշխանական ոհմակները, բացահայտ կոռուպցիայի, չարաշահման և մնացած օրենքների հետ աղերս չունեցող դրսևորումների հետևանք են: Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա բյուջեն ՊՆ-ի գրեթե 50 տոկոսով թերակատարվել է»,- ավելացրեց նա։

ՀՀԿ-ական գործիչը 15 զինծառայողների մահվան ֆոնին Սեյրան Օհանյանի դեմ քրեական գործ հարուցելը համարեց իշխանության «տնային заготовка-ներից» մեկը․ ««Սեյրան Օհանյան օպերացիան» պետք էր դաշտ նետել, երբ իշխանության վրա հերթական զայրույթի և հայհոյանքի ամպն էր կուտակվում և այն, որպես հակակարկտային կայան է օգտագործում իշխանությունը։ Շինծու գործերի հրահրում է նման աղմկահարույց անվան տակ, նույնը կարող եմ ասել այլ քաղաքական գործիչների մասով, և անհամեստ չլինի նաև իմ դեմ հարուցված զավեշտալի և անբարոյական գործի առումով։ Անբարոյական մարդիկ հարուցում են անբարոյական գործեր բարոյական մարդկանց նկատմամբ։ Սա է այսօրվա իշխանություն պահելու Նիկոլի բանաձևերից մեկը»։

Խոսելով արդեն նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի` արտաքին հետախուզության պետ նշանակվելու լուրերի մասին, քաղաքական գործիչը ասաց․ «Մի տարի առաջ, երբ այդ աղջնակը ընտրվեց, աղջնակ բառի մեջ այստեղ ոչ թե գենդերային խայթոց է, այլ իր անմեղսունակության, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման ամենամեղմ բառը, Քրիստինե Գրիգորյանը ապացուցեց, որ ընդամենը Նիկոլ Փաշինյանի հերթական քաղաքական կցորդներից մեկն է, ինչը և պարզ էր ամենասկզբից։ Ինչո՞վ հիշվեց այդ աղջիկը, այդ տիկնոջ պաշտոնավարումը, ոչ մի բանով, բացի նրանից, որ նա հերթական անդեմ, անհայրենիք կերպարն էր, որը ծառայում էր Նիկոլ Փաշինյանի անբարոյական կերպարին»։

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի գործունեությանը` Արմեն Աշոտյանը նշեց, որ իրենք Արցախի պետնախարարի գործունեությունը դրական են գնահատում․  «Այս ընթացքում իր դրսևորած վարքագիծը հանրային է, ևս դրական ենք գնահատում այն համատեքստում, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա ոչ մեկ իրավունք չունի խաչ քաշելու, սա է Արցախի ժողովրդի կամքը, որ մի քանի տասնյակ հազարանոց միտինգներով ապացուցվել է։ Մնացածը ասում եմ Լև Տոլստոյի խոսքերով․ «Չեմ հավատում ոչ մեկի խոսքերին, հավատում եմ բոլորի գործերին»։ Մնացածը պետք է իրականացնել ըստ գործերի, պարզապես հակաքրոզչությունը տվյալ գործչի դեմ ստանում է մեղմ ասած զավեշտալի դրսևորումներ այն  դեպքում, երբ մենք այդպիսի ճոխություն մեզ թույլ տալ չենք կարող, որպես ժողովուրդ մտնել անձնական ամբիցիաների, չբավարարված քաղաքական ակնկալիքների կամ առավել ևս այլոց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տիրույթ»։

«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ»«Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»Ոսկյա իրերի վաճառքի գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազան կվերանայվի. «Փաստ»Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ»Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂԱրտատարածաշրջանային ուժերի մուտքը Հայաստան. մարտահրավերներ և սպառնալիքներ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԵրևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Մեկ օրում ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ջուր չի լինի Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ու՞մ բախտը կբերի այսօր․աստղագուշակ մայիսի 3-ի համար Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան