Երևան, 25.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ» «Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ» Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ» Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ» Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ» Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ» «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն Աշոտյան Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ» Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»


«Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցնող շաբաթվա ընթացքում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումներ։ Հայաստանը պահանջում է պարտավորեցնել ադրբեջանական կողմին բացել Լաչինի միջանցքը և երկկողմանի ուղղությամբ ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը։ Ադրբեջանն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ: «Փաստի» հետ զրույցում Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը նշել է, որ հոգուտ ՀՀ-ի և մեզ համար շահեկան որոշման ակնկալիք չունի:

«Նման ակնկալիք չունեմ, որովհետև մինչև այս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մի շարք միջանկյալ միջոցների կիրառման որոշումներ են եղել, որոնք Ադրբեջանի կողմից անկատար են թողնվում: Ադրբեջանը բազմիցս տասնյակ պատերազմական հանցագործություններ, մարդու հիմնարար իրավունքների խախտումներ է թույլ տվել, որոնք արձանագրվել են: Բայց այդ խախտումներն անտեսվել են անգամ տարբեր դրվագներով միջանկյալ միջոցներ կիրառելուց հետո: Ամենակարևոր հանգամանքն այն է, որ ՄԻԵԴ-ի, միջազգային ատյանների ակտերի նկատմամբ Ադրբեջանի անտարբերությունը որևէ հետևանք չի ունենում: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ Ադրբեջանի բռնատիրական բնույթը: Այս դեպքում, սակայն, ավելի շատ միջազգային կառույցներին պետք է մտահոգեր այն փաստը, որ, անդամակցելով մի շարք միջազգային կառույցների, այդ պետությունը նման անտարբերություն և անհարգալից վերաբերմունք է դրսևորում: Սա միջազգային ատյանների հեղինակության հարցն է»,ասաց մեր զրուցակիցը:

Նա մատնանշեց այն փաստը, որ Ադրբեջանի նկատմամբ որևէ տեսակի պատժամիջոց մինչ օրս չի կիրառվել: «Այս դեպքում մասնավորապես եվրոպական կառույցների կողմից Ադրբեջանի ապօրինի գործողությունների նկատմամբ աչք փակելու միտում կարող ենք տեսնել: Այդ կառույցները հետևողական չեն լինում իրենց ընդունած ակտերի կատարմանը: Մենք ականատեսը չենք եղել գոնե մեղմ սանկցիաների կիրառման: Մյուս կողմից, ըստ իս, իրավական դաշտում գործընթացներ անպայման պետք է տարվեն. դրանք մեր սերունդների համար փոքր կաթիլներ են, ներդրումներ՝ հետագա բանակցային գործընթացում կիրառելու տեսանկյունից: Այդ առումով դրանք որպես իրավական փաստաթղթեր, իրավական ակտեր կարևոր են: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն իր բռնարարքներին զուգահեռ դատարկ չի թողնում հաև իրավական դաշտը: Գործընթացներ են ձեռնարկում՝ բերելով, իհարկե, իրավական անհեթեթ հիմնավորումներ: Առհասարակ, կարելի է ասել, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ապօրինի գործողություններին ըմբռնումով մոտենալը համահավասար է համաձայնության: Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ իմ գնահատմամբ, զուտ իրավական գործընթացներով Բերձորի միջանցքի բացում ակնկալելն ապաշնորհ գործ է»,-ընդգծեց Գ. Մելոյանը:

Այս տեսանկյունից նա շեշտեց, որ Արցախի շրջափակման առաջին իսկ օրվանից հայկական դիվանագիտական կորպուսի հստակ ու լուրջ աշխատանքներին պետք է ականատես լինեինք: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով իշխանության քաղաքականությունը, նա նկատեց. «Առաջին հերթին ՀՀ կառավարության տոտալ անտարբերությունը, նաև կիսաշոշափելի հայտարարություններն աներևակայելի ու անհեթեթ իրավիճակի են հասցրել: Համալիր կերպով այս հարցին օրակարգային առաջնահերթություն պետք է տրվեր: Անկախ քաղաքական հայացքներից, դիվանագետները, ռազմագետները, իրավագետները, քաղաքագետները պետք է համախմբվեին ու փորձեին հնարավոր առաջարկներ անել և շոշափելի ա րդյունք ն ե րի հաս ն ե լ : Մ ի ն չ և 2 0 1 8 թվականը, այսինքն, այսպես կոչված, «հեղափոխական» Հայաստանը, իշխանություններին հաջողվել էր բազմաթիվ հաղթանակներ գրանցել:

Հիշեցնեմ, որ 2016-ին իշխող ուժի դիվանագիտական կորպուսի փայլուն աշխատանքի արդյունքում Ապրիլ յան պատերազմի վերաբերյալ միջազգային հանրությունը բուռն արձագանք տվեց Ադրբեջանի ագրեսիային: Մեծ հաշվով, մենք ունենք պրակտիկ նախադեպեր, որոնք ցույց են տալիս, թե ինչ աշխատանքի պարագայում է հնարավոր հասնել արդյունքի՝ անկախ այն հանգամանքից, թե Ադրբեջանն ինչ ռեսուրսների է տիրապետոմ: Հիմա Ադրբեջանը վերջնարդյունք ունենալու համար առանձնապես մեծ ջանք չի գործադրում, որովհետև հայկական կողմից առանձնահատուկ դիմադրության չեն հանդիպում: Մինչդեռ իրավական գործընթացներում շոշափելի արդյունք ունենալու համար զուգահեռ պարտադիր պետք է լրջագույն դիվանագիտական աշխատանք տանել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՛չ վախ ունեն, ո՛չ ամոթ. մեկ անձի թատրոն, այդ թվում՝ դատաիրավական համակարգում. «Փաստ»«Երկար լեզվի, իրավիճակը չգնահատելու և ճոռոմաբանության հետևանքով ծուղակի ու փակուղու առաջ ենք»․ «Փաստ»Եվ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, որ նման վիճակ է․ «Փաստ»Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության․ «Փաստ»Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ ․ «Փաստ»ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում․ «Փաստ»Նախագիծը դեռևս չի մշակվել. ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, և ի՞նչ հարցեր են քննարկվել․ «Փաստ»Ռուբեն Վարդանյանի պատվերով միջազգային մասնագետները պարզել են Արցախին հասցված վնասները Թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո. Աբրահամյան Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը Շվեյցարական երկաթուղին՝ արևային էներգիայի աղբյուր Ֆիքսվել է աղաղակող փաստեր, խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ սպառվել է նիկոլի պիտանելիության ժամկետը.Ավագյան2015թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ միաձայն ընդունել է.ՇարմազանովՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից Սյունիքի մարզպետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, մյուս խոշոր ձեռնարկությունների և ստորագրված հուշագրերի նպատակների մասինԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Նաիրի Սարգսյանը Էջմիածին համայնքում հանդես է եկել բացառիկ դասախոսությամբ «Հարկային հսկողություն» թեմայով Շուշին իր նշանակությամբ մեծ կարևորություն է ունեցել ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի համար. Ռուբեն Վարդանյան Իոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունըԱրցախի հարցն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ. Ռուբեն Վարդանյանի ամփոփումը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո աշխարհասփյուռ հայերը մեկտեղվել էին Փարիզում՝ մեկ հարկի տակԻոնային ուղղորդումը մեծացնում է հաջորդ սերնդի արևային բջիջների կենսունակությունը Նիկոլ Փաշինյանը կադրային նոր նշանակում է արել «Եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք պետք է ընդհանրապես արթնանար». Արմեն ԱշոտյանԻնչպե՞ս և ի՞նչ միջոցներով է լրագրող Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը. Կարեն Քոչարյան «Անիվ» հիմնադրամը և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին Երբ սպասել չեք ցանկանում. թերմոպոտ՝ և՛ թեյնիկ, և՛ թերմոս․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՄԱՐՏԻ)․ Երևանում կայացել է «Մոսկվայի տան» բացումը․ «Փաստ»Նոր աշխարհակարգի կազմաձևման հայտ․ «Փաստ»Դառը հետհամ. ի՞նչով է հիշվելու Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը․ «Փաստ»Հայ շախմատիստուհիները հաղթանակ են տոնել Եվրոպայի առաջնության չորրորդ տուրում Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար․ «Փաստ»Առաջարկվում է արտոնյալ ժամկետը սահմանել առավելագույնը 24 ամիս․ «Փաստ»Գործող վարչակարգը վերջին շրջանում հուսահատ ճիգեր է գործադրում՝ վարկաբեկելու մեր բանակը և զինվորականներին. Ավետիք Չալաբյան «Մեր ամենաթանկին ենք կորցրել, բայց ուժ է տալիս այն, որ իր բոլոր զինվորները եկել ու իրենց ծնողներին են հասել». հրամանատար Արմեն Գրիգորյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»Ո՞վ և ինչպե՞ս հանձնեց Շուշին. ուշագրավ փաստեր Էրդողանը հաստատել է՝ Ստամբուլին, Անկարային և այլ քաղաքներին ավերիչ երկրաշարժ է սպառնում Ի՞նչ աժիոտաժի մեջ են․ «Փաստ»Փակուղային շղթա. հազիվ թե չի գիտակցում իր արածի հետևանքները․ «Փաստ»«Արևմուտքի կողմից Հայաստանի իշխանություններին խիստ հրահանգ է իջեցվել»․ «Փաստ»«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը