Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ


«Թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել ՀՀ պետականության ոչնչացման դուռը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժը, որը հազարավոր զոհերի պատճառ է դարձել, մեր հասարակությանը, կարծես, ընկալումների տեսանկյունից երկու մասի է բաժանել: Մի կողմում չեն մոռանում, որ Թուրքիան է ոչ վաղ անցյալում պատերազմ սանձազերծած ու այն շարունակող տանդեմի թշնամի երկրներից մեկը, մյուս կողմում չեն մոռանում երկրաշարժի հետևանքով զոհվածների մասին, որոնց թվում նաև մեր հայրենակիցներն են: Ոչ միանշանակ են ընկալվում հատկապես պաշտոնական մակարդակով արված քայլերն ու հայտարարությունները, ցավակցությունները՝ ուղղված մասնավորապես Թուրքիայի իշխանություններին: Պատմական գիտությունների դոկտոր, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին ղեկավար Հայկ Դեմոյանը շեշտում է՝ քաղաքականն ու պարզ մարդկայինը պետք է տարանջատել:

«Ես վերապրել եմ 1988-ը, և յուրաքանչյուր նման ողբերգություն ինձ համար սարսափ է: Կա մարդկային կյանքի արժեք: Ցանկացած պարագայում դատողություն անելուց մարդ մնալը, մարդկային լինելը կարևոր է: Այս հարցին չպետք է վերաբերվել հույզերին տրվելով և այդ հույզերի համատեքստում անմարդկային դառնալ: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանն արձագանքել 1988-ի երկրաշարժին: Չպետք է իջնենք այդ նողկալիության աստիճանին: Խոսքը մեր տեսակն ավելի բարձր պահելու մասին է: 1988-ին Թուրքիան քաղաքական նկատառումներով չուզեց հետ մնալ այն աջակցությունից, որը երկրներն ուղղում էին Հայաստանին: Թուրքիան այդ ժամանակ համեստ աջակցություն ցուցաբերեց: Նույն կերպ 1999-ի երկրաշարժի ժամանակ այն ժամանակվա մեր իշխանությունները հայ փրկարարներ ուղարկեցին Ստամբուլ: Այդ նախադեպն իրականում կա, և որևէ արտառոց բան այստեղ չկա»,-ասաց Հ. Դեմոյանը:

Ինչ վերաբերում է ներկա ֆոնին և քաղաքական նշանակությանը, Դեմոյանը նկատեց. «Իհարկե, չպետք է ակնկալել, որ Թուրքիան այդպիսով կսկսի սիրաշահել մեզ, որ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունքը մեղմացնելու ինչ-որ քայլեր կկատարի: Չմոռանանք նաև, որ ՀՀ այս կառավարությունում կան առանցքային պաշտոնյաներ, որոնք Հայաստանի դեմ թշնամական, պատերազմական գործողություն վարող պետությունում ուսումնառություն են անցել, զբաղվել են հաշտության գործընթացներով՝ տարբեր այլանդակ գործարքներով հարվածելով մեր հիշողությանը: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա իրենց միակ փրկարար օղակը զանազան այլանդակ մանիպուլ յացիաները, արհեստական օրակարգերը, նողկանք առաջացնող բարբաջանքներն են մնացել: Նրանք անտրամաբանական, հակազգային բնույթի հայտարարություններով օրը մթնեցնելու սցենարն են կիրառում: Հարց է, թե երբ է իրենց վերջնաժամկետը, որովհետև այն իրենք չեն որոշում, քանի որ դրածոներ են, և իրենց փոխարեն որոշելու են: Հիմա իշխանությունը մեկ-երկու օր ձգելու հոգեբանությամբ է առաջնորդվում, որը շատ վատ վերջաբան կունենա, ինչն ապացուցված է պատմությամբ»:

Անդրադառնալով թշնամական երկրներից եկող ազդակներին, այն հայտարարություններին, թե «խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին», Հայկ Դեմոյանը նշեց, որ սա պարտադրանք է, որն արտաքին լսարանի համար զուտ «բարիդրացիական դիմակով» են փաթեթավորել: «Շուտով Թուրքիայում ընտրություններ են: Այդ երկրաշարժն ինչ-որ առումով բոլոր կողմերի համար հնարավորություններ է բացելու: Գլխավոր «մարտադաշտին» մայիսին ենք ականատես լինելու: Հարցն այն է, թե Արևմուտքը կկարողանա՞ զսպել և վերահսկման տակ առնել Թուրքիային, որն ուղեծրից շեղվել է 2002-ից: Ուղեծրից շեղվելու առաջին քայլերից մեկն այն էր, երբ Թուրքիան թույլ չտվեց, որ միացյալ զորախումբը Իրաք մտնի հյուսիսից, և օպերացիան սկսվեց հարավից: Այդպիսի իրողությունները չեն ներվում դաշնակիցների կողմից: Մայիսյան իրադարձությունները կարևոր են. շատ հարցեր կբացվեն, շատ հարցեր կփակվեն»,-ասաց նա:

Այդ համատեքստում դիտարկելով նաև Արցախյան հարցը՝ նա շեշտեց. «Հայտարարում են, թե «Արցախյան հարցը պատերազմով է լուծվել»: Բայց հնարավոր չէ 30 տարի բանակցել, հետո պատերազմ սանձազերծելով հարցը լուծված համարել: Այդպես չի լինում: Այսուհանդերձ, մեր գլխավոր մարտահրավերն ու վտանգը շարունակում է մնալ արտաքին ուժերի կողմից ներդրված իշխանությունը, ինչը, կարծես, բոլորն են հասկանում, բայց ոչ բոլորն են այդ մասին բարձրաձայնում: Մի մասն էլ հասկանալով ձևացնում է, թե չի հասկանում: Մեր օրակարգը փոքր երկրի կարգավիճակից դուրս գալու, ինքնուրույն դառնալու, սուվերենության պահպանումը պետք է լինի: Ցավոք, այդպիսի օրակարգ ունենալու հեռանկարներ չկան, նման օրակարգ տեսանելի չէ»: Նրա խոսքով, ամեն պահի տարածաշրջանը կարող է «պայթել»:

«Դա կարող է մեկ օջախ լինել, կարող են համաժամանակյա մի քանի օջախներ լինել: Բավականին լուրջ վտանգներով լի է հատկապես Արցախի և Հայաստանի Հանրապետությունների շուրջ իրավիճակը: Մեզ համար գլխավոր, գերագույն հարցը արցախահայության նորմալ կենսագործունեության ապահովումն է իր բնօրրանում. թույլ տալ, որ Արցախը հայազրկվի, նշանակում է՝ բացել Հայաստանի Հանրապետության պետականության ոչնչացման դուռը: Այս փուլում խելահեղ, ապուշության հասնող ձևակերպումներ են հնչում: Արդեն ժամանակն է, որ կարողանանք շատ հստակ տարանջատել, թե որն է դավաճանությունը, որը՝ հայրենասիրությունը»,-եզրափակեց Հայկ Դեմոյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան