Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ» Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»


«Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը, ինչպես հայտարարեցին իշխանությունները, ավարտել է խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկները: Զուգահեռ հայտարարել են նաև, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացն արագացնելու որոշում կա: Կառավարության նիստի ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պատրաստ է կրել խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ թեմաներին՝ դիտարկելով առկա իրողությունները: Փորձագետը խոսեց նախ խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը կրելու խոստման մասին: «Խոսելը հեշտ է, բայց Նիկոլ Փաշինյանն իրականում երբեք ոչնչի համար պատասխանատվություն չի կրել: Նա երբեմն նման հայտարարություններ է անում, բայց երբ պատասխանատվություն կրելու ժամանակն է գալիս, մարդկանց խաբելու համար լայնածավալ քարոզչություն է սկսում իրականացնել: Երբ ինչ-որ գյուղ կամ տարածք է հանձնում, մարդկանց ուշադրությունը կարող է շեղել՝ հիշելով, օրինակ՝ «Կուկուռուզնիկի» նախկին շենքը: Այնպես որ, պատասխանատվության մասին հերթական ելույթը պարզապես դատարկախոսություն է, մարդկանց խաբելու հերթական միջոցը, որ մեղմացնի մարդկանց ընկալումը, ցույց տա, թե իբր գործ ունենք ոչ թե անդառնալի, այլ շրջելի գործընթացի հետ: Իսկ իրականում իր քաղաքականության նպատակը հայկական Արցախը վերացնելն է, ինչը բազմիցս է ապացուցել: Փաշինյանն իրականում միայն մի հարցում է արհեստավարժ՝ խոսելու: Նա արհեստավարժ խոսում է, մարդկանց մոլորեցնում է, բայց խոսքերի հետևում որևէ բովանդակություն չկա: Այս խոսքերը միայն ժողովրդին խաբելու գործիք են, որպեսզի կարողանա իր ծրագիրն իրականացնել: Ես բացարձակապես չեմ կիսում այն կարծիքը, թե Փաշինյանի նպատակն իր իշխանությունը պահելն է: Իհարկե, այդ նպատակն էլ ունի, բայց գլխավորը իր քաղաքականությունն ավարտին հասցնելն է, այդ թվում՝ Հայաստանին ինքնիշխանությունից զրկելը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայելյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, նա շեշտեց. «Ավելի վաղ Ալիևն առաջ բերեց 5 կետանոց պլան, որի վրա պետք է կառուցված լիներ խաղաղության պայմանագիրը: Այնտեղ հիմնականում երեք դրույթ կար, որոնք բերում էին մեկ ընդհանուր կետի, ըստ որի՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից: Հետո Փաշինյանը 6 կետանոց տեքստ առաջ բերեց՝ ներկայացնելով այնպես, թե Հայաստանն ուրիշ կարծիք ունի: Հետո «վաշինգտոնյան» փաստաթղթի արտահոսք եղավ, այնուհետև հրապարակվեց Սոչիի հայտարարությունը, որոնք ևս վկայեցին այն մասին, որ գործընթացն Ադրբեջանի օրակարգով է ընթանալու: Սա ցույց է տալիս, որ Փաշինյանը կա՛մ չի ցանկանում ոչ միայն Արցախի, այլ, առհասարակ, բոլոր վիճելի թեմաների շուրջ վիճել, կա՛մ էլ նման քաղաքականություն իրականացնելու ունակություն չունի: Ես կարծում եմ՝ ցանկություն չունի, որովհետև հակառակ դեպքում պարզ է, թե ինչպիսի արտաքին ու անվտանգային քաղաքականություն պետք է իրականացվի, մինչդեռ այդ ուղղություններով ոչինչ չի արվում, իսկ հայտարարություններով թոզ փչել միշտ էլ հնարավոր է: Ընդհանուր առմամբ, հնարավոր «խաղաղության պայմանագիրն» արդեն Հայաստանի ամփոփ, ամբողջական կապիտուլ յացիան է լինելու:

Ավելին, այն միգուցե ավելի ծանր լինի, քան առաջինն էր. այս դեպքում արցախահայությունը ստիպված է լինելու զրկվել տներից: Եթե առաջինը եղել է ազգային նսեմացում, երկրորդով արդեն քաղաքական և ինստիտուցիոնալ առումով ամրագրվելու է, որ Հայաստանն այլևս ունակ չէ և չի կարող սուվերեն քաղաքականություն ունենալ: Այսպիսով, Փաշինյանն ուզում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից՝ անընդհատ խոսելով ինքնիշխանության մասին: Հայաստանին զրկում են ինքնիշխանությունից՝ կախյալ դարձնելով Թուրքիայից:Հայաստանն այդպիսով կդառնա Արևմուտք-Արևելք տնտեսական գոտու մաս, Հայաստանն օղակ է լինելու: Այս ամբողջ քաղաքականության իմաստը սա է, որտեղ ՀՀ-ն ու Արցախն ընդամենը խոչընդոտ են դիտարկվում: Իսկ Փաշինյանն ընդունում է մեր ոչ բարեկամ երկրների ծրագրի համատեքստը ու գնում է նրանց թելադրած պայմանների ճանապարհով՝ Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից: Փաշինյանը գիտի, որ մարսել է առաջին կապիտուլ յացիան, և հիմա մտածում է, որ կմարսի նաև խաղաղության պայմանագիր կոչվածը»:

Հրանտ Միքայել յանը նկատեց՝ երբ Փաշինյանը գիտակցելով հայտարարում է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ցեղասպանություն իրականացնելն է, բայց նշվածի դեմ որևէ քաղաքականություն չի վարում, երկու խնդիր կարող է լինել: «Ուրեմն, կա՛մ նրա համար այդ գինն ընդունելի է, կա՛մ իր նպատակն էլ է դա: Եթե որևէ մեկը մտածում է, թե «խաղաղության պայմանագրով» ուղղակի ամրագրվելու է խաղաղությունը, սխալվում է: Եվ ես չեմ կարծում, որ Փաշինյանը կարող է մտածել, թե այդպիսով խաղաղություն է ամրագրվելու: Ոչ: Նա տիրապետում է իրականությանը, բանակցային գործընթացին ու արտաքին քաղաքական իրողություններին: Բացառվում է, որ չպատկերացնի, սխալվի, ինչի մասին հաճախ են ասում՝ այդպիսով արդարացնելով նրան: Նա հստակ քաղաքականություն է իրականացնում: Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է, ապա պետք է ընդդիմանալ նշվածին: Երբ չես ընդդիմանում ու Արցախի փոխարեն հումանիտար օգնություն ես ուղարկում Թուրքիայի կողմից վերահսկվող Կիլիկիայի տարածքներ, ապա, իհարկե, քաղաքականության վեկտորը սրանով ակնհայտ է երևում: Այստեղ խնդիրն օգնություն տրամադրել - չտրամադրելը չէ: Սա ո՛չ վատ է, ո՛չ լավ: Այստեղ հարցն այն է, թե ինչ նպատակով է դա իրականացվում. հիմքում Հայաստանին ցանկացած գնով «Արևմուտք-Արևելք» գծի մեջ մտցնելու քաղաքականությունն է: Եթե տեսականորեն պատկերացնենք, որ հայկական շահը հաշվի առնելով են այս քայլերին գնում, որ որոշակիորեն մեղմացնեն Թուրքիայի ագրեսիվ մոտեցումները, ապա անգամ այդ տեսանկյունից է կոպիտ սխալ. խաղաղություն մուրալը երբեք որևէ օգուտ չի տվել»:

Ըստ փորձագետի, սակայն, այստեղ այլ խնդիր կա: «Իրենց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում է պետք, և փորձում են թուրքական հասարակության կարծիքի վրա աշխատել, ավելի ընկալելի դարձնել Հայաստանը: Մեծ հաշվով, Թուրքիայի հետ սահմանը բացելու գործընթացը կարող է արագանալ, մանավանդ որ Փաշինյանը հայտարարել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու և, առհասարակ, իրենց բոլոր պայմանները կատարելու պատրաստակամության մասին: Հիշենք նաև, որ հենց ինքն է ամբողջությամբ փակել Հայոց ցեղասպանության թեման, հրաժարվել է հայոց պահանջատիրությունից, որը թուրքերի գլխավոր խնդիրն էր: Հիմա մնացել է միայն Արցախի մնացած տարածքները հանձնելու գործընթացը, որն իրականացնելու դեպքում թուրքերը կարող են սահմանը բացել և արդեն ներթափանցել Հայաստան»,-ասաց նա՝ շեշտելով, որ երկրաշարժից տուժած Թուրքիային օգնելը հենց վերոնշյալ քաղաքականության շրջանակներում էր:

«Ի դեպ, հիմա լայնածավալ քարոզչություն է իրականացվում՝ ցույց տալու, թե «մենք լավն ենք, մենք մարդասիրական օգնություն ենք տրամադրում»: Մարդիկ սկսեցին մեր լավը լինելը Թուրքիային աջակցելու հետ կապել, մինչդեռ լավը լինելն իրականում տարբեր ձևով կարող է արտահայտվել: Երբ թուրքերին աջակցում ես այն ժամանակ, երբ Թուրքիան մեզ միայն պատերազմով է սպառնում, հարձակվում է, դա ոչ թե լավը լինել է, այլ ուղղակի ջայլամի քաղաքականություն: Սա այն դեպքում, եթե համարենք, որ Փաշինյանն այս ամենը չգիտակցված է իրականացնում: Բայց նորից եմ շեշտում՝ ամեն ինչ մտածված է, և սա ցանկացած գնով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում է նշանակում: Իրականում ցանկացած նոր գործընթաց սկսելիս գծվում են դրա շրջանակները: Այս դեպքում դրվելու են թե՛ իրավական, թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ նաև քաղաքական շրջանակներ: Նման ձևով հաստատված հարաբերություններում Թուրքիան միշտ հանդես է գալու թելադրողի կարգավիճակում:

2008-ից 2010 թվականներին Սերժ Սարգսյանը փորձեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, և նա դա փորձեց անել հավասարը հավասարի հետ կարգավիճակով: Այդ փորձը չստացվեց, չնայած որոշակի հաջողություններ եղան այդ ճանապարհին: Իսկ Փաշինյանը հաստատում է հարաբերություններ՝ որպես ոչ թե հավասարը հավասարի, այլ ստորացված, ենթակա կարգավիճակով: Հարաբերությունների հաստատման ներկայիս ֆորմատը սա է, ինչի հետևանքները պետք է գիտակցել: Մարդկանց խաբում են, ասում՝ թոշակները բարձրանալու են, տնտեսությունը զարգանալու է: Սա կատարյալ հիմարություն է: Գները կարող են իջնել, բայց զուտ նրա հաշվին, որ հայկական արտադրողը կփոխարինվի թուրքական արտադրողով»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում