Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ» Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ» Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները


Ընդհանուր առմամբ, խայտառակ իրավիճակ է, աճը «փուչիկ» է. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական վիճակագրությամբ, արտահանման և ներմուծման բավականին մեծ ցուցանիշներ են գրանցվել 2022-ին, բայց դրանց մեջ միայն արտաքին գործոնը մեծ մասնաբաժին ունի: Պատճառն այն է, որ Հայաստանը, դե ֆակտո, դեպի ՌԴ արտահանումներ իրականացնելու տարանցիկ պետություն է դիտարկվել: Այս կարծիքին է «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը, որի խոսքով, անկախ բարձր ցուցանիշներից, արտահանողները շարունակում են բախվել մի շարք խնդիրների:

«Արտահանման ցուցանիշների մեջ պետական կառույցների մասնակցությունը չնչին է կամ գրեթե չկա: Իրականում արտահանման ոլորտի աջակցման, արտահանման խրախուսման համար պետական բյուջեից տրվող հատկացումը տարեցտարի կտրուկ նվազում է: Էլ չեմ խոսում բյուջեի կատարողականի մասին: Այս պարագայում թերակատարումը մեղմ է ասված: Ամոթալի ցուցանիշների հետ գործ ունենք: Եվ, բացի նրանից, որ այդ հատկացումը նվազում է, նախատեսված ծախսերը չնչին չափով են իրագործվում: Բացի արտահանման ապահովագրական գործակալություններից, վերջին 2-3 տարին արտահանողներին որևէ պետական օղակ չի աջակցել, և այս իրավիճակը շարունակվում է նաև հիմա»,«Փաստի» հետ զրույցում նշեց Էմիլ Ստեփանյանը՝ ընդգծելով նաև արտահանման ռազմավարության բացակայության մասին:

«Կառավարությունը որոշակի, այսպես կոչված, ֆոնային ծրագրեր է իրականացնում, որոնք չի կարելի ասել, թե արտահանողներին են ուղղված. դրանք ընդհանուր բիզնեսին են վերաբերում: Առհասարակ, երբ խոսում ենք բաժակը կիսով չափ դատարկ լինելու մասին, մեր բոլոր պետական ատյաններից արձագանքում են «բաժակը որոշակի չափ լիքը» լինելու տրամաբանության ներքո, ինչն ապահովելն իրականում իրենց պարտականությունն է, որը, բնականաբար, բավարար չէ»,ասաց նա՝ շեշտելով, որ հայտարարությունները քայլերի հետ չեն համընկնում, և այսքանից հետո պետք չէ ասել, թե պետությունն աջակցում է արտահանողներին: Ինչ վերաբերում է արտահանողների խնդիրներին, Էմիլ Ստեփանյանը նշեց, որ այսօր իրավիճակը չի փոխվում, դեռ ավելի է վատացել:

«Բավականին տևական ժամանակ Ռուսաստանում ռուբլու կուրսը դոլարի նկատմամբ կայուն էր, հիմա կրկին դոլարի նկատմամբ ռուբլին մոտ 10-15 տոկոսով արժեզրկվել է, ինչը, բնականաբար, դժվարացրել է մեր արտահանողների գործը: Կապ չունի՝ իրենք դոլարով են վաճառում, թե ռուբլով: Եթե ռուբլով են վաճառում՝ գները նույնն են մնում, եթե դոլարով՝ գները բարձրանում են: Երբ գները բարձրանում են, ապրանքները չեն վաճառվում, երբ գները նույնն են մնում, տնտեսվարողը սկսում է էլ ավելի մեծ վնասով աշխատել: Հիմա կարող է հարց ծագել. եթե վնասով են աշխատում, ապա ինչո՞ւ են շարունակում գործունեությունը: Իրականում արտահանումը բավականին երկար ու բարդ աշխատանք է: Երկրից, առևտրային ցանցից կամ վաճառակետից դուրս տարվող ապրանքները կրկնակի, եռակի դժվար է հետ բերել: Արտահանողներն այսօր ափսոսում են իրենց կատարած աշխատանքը, նեդրումները: Իրենք պարզապես սպասում են, թե իրենց ով է օգնելու, մինչդեռ իրենց ոչ ոք չի օգնում: Առաջին հերթին կառավարությունը չի օգնում, արտահանողների համար ծրագիր չկա: Արտահանողները պարզապես սպասում են, թե երբ է կարգավորվելու ռուբլի-դոլար-դրամ հարաբերակցությունը: Դրամը արժևորվում է դոլարի նկատմամբ, ռուբլին արժեզրկվում է դոլարի նկատմամբ, եվրոյի մասին էլ չասեմ: Ընդհանուր առմամբ, խայտառակ իրավիճակ է»,ասաց մեր զրուցակիցը:

Էմիլ Ստեփանյանը նշեց, որ կան նաև շատ տնտեսվարողներ, որոնք դադարեցրել են գործունեությունը: «Հենց այս շրջանում «Էքսպորտ Արմենիա» հարթակում այդ խնդիրները քննարկվում են: Իրականում միայն խոսվում է աճի մասին, բայց միայն մեծ «փուչիկ» աճ կա: Ներմուծման՝ 60, արտահանման՝ 65 տոկոս և նման աճեր են հրապարակվում, բայց տակը ոչինչ չկա: Մեկը գործարան է բացում՝ PR են լինում, դրական ցուցանիշ է լինում, կրկին թվերի տակ PR են լինում, բայց վատ ցուցանիշի դեպքում ասում են՝ մեզանից կախված չէ»,-նկատեց նա:

Էմիլ Ստեփանյանի խոսքով, այսօր ունենք իրավիճակ, որը սպանում է տեղական հումքով արտադրությունը և արտահանումը: «Այսօր արտահանումը կարող է գոյատևել միայն այն դեպքում, երբ արտահանվող ապրանքը պատրաստվում է ներմուծվող հումքով: Երբ դոլարը իջնում է, ներմուծվող հումքն էժանանում է: Սա է այն գաղտնիքներից մեկը, ըստ որի, արտահանողը գոյատևում է: Մինչդեռ տեղական հումքով պատրաստվող ապրանքի գինը բարձրանում է: Տեղական հումքով աշխատելն այլևս ձեռնտու չէ: Այս իրավիճակը մյուս կողմից ազդում է գյուղատնտեսության վրա: Արտադրող-արտահանողի համար պետք է նպատակային օգնության ծրագրեր լինեն: Ինչպես խրախուսում են ՏՏ ոլորտին, այնպես էլ պետք է աջակցեն արտահանողներին: Մինչդեռ Բելառուսի ու ՌԴ-ի փորձը ցույց տվեց, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները մի օր «Notebook»երը կարող են դնել թևի տակ ու երկրից գնալ: Իսկ արտադրողը մի քանի տասնյակ, մի քանի հարյուր աշխատակից է պահում: Սա է պատճառը, որ դժվար է իր համար ծախսերը փակել: Եվ հենց այս հանգամանքի պատճառով մարդիկ այսօր անգամ բացասական շահույթով դիմանում են, մինչև տեսնեն, ինչ է լինում»,-եզրափակեց Էմիլ Ստեփանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա