Երևան, 23.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ» Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ» «Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ» Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ» Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ» «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփ Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին Ուղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ» Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»


«Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ զոհվել է». պայմանագրային զինծառայող Վահրամ Խաչատրյանն անմահացել է Քարվաճառում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Վահրամը պայմանագրային զինծառայող էր, 2020 թ.-ին լրանում էր զինված ուժերում ծառայելու երրորդ տարին, կրտսեր սերժանտ էր: Ծնունդով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից է: Նրա մասին կինը՝ Շուշանն է պատմում: «Ծանոթացել ենք 2010 թ.-ին, հաջորդ տարի՝ ամուսնացել: Շատ ենք սիրել իրար, երկու տղա ունեցանք մեր համատեղ կյանքի ընթացքում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը: Հիշում է նաև ծանոթության օրերը:

«Երկուսս էլ Ապարանից ենք, հրավիրված էինք հարսանիքի: Մոտեցավ, պարի հրավիրեց, մերժեցի, հայրիկս կողքիս նստած էր»,- նշում է զրուցակիցս ու մտովի տեղափոխվում կյանքի մի ժամանակահատված, երբ բոլորն էին երջանիկ: Երկու տարվա ընկերությունից հետո էլ Շուշանն ու Վահրամն ընտանիք են կազմում: «Մեր ընտանիքներն էլ էին մտերիմ, մեր հայրիկները միասին երկար տարիներ ծառայել էին Արցախում: Ամուսնուս ընտանիքում բոլորը կապված են զինվորական գործի հետ»: Կինն ամուսնու մասին խոսելիս ասում է՝ անդադար կարող եմ Վահրամի մասին միայն լավ բաներ ասել: «Շատ բարի սիրտ ուներ, հյուրասեր էր, նվիրվում էր բոլորին՝ բարեկամներին ու ընկերներին»:

Ամուսինները սկզբնական շրջանում ապրել են Մոսկվայում, Քառօրյա պատերազմից հետո տեղափոխվել Հայաստան: «Իր մեջ հայրենասիրությունն այնքան շատ էր, նույնը տեսել էր իր հայրիկից, հորեղբայրներից: Մոսկվայից վերադառնալուց հետո էլ անցավ պայմանագրային զինծառայության, ծառայում էր Քարվաճառում»: Շուշանի հետ մտովի տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Պատերազմից մեկ ամիս առաջ իր հանգստի ժամանակն էր, բայց չհանգստացավ, իրեն բարձրացրել էին դիրքեր: Բավականին ծանր աշխատանք էին կատարել: Սեպտեմբերի 25-ին եկավ, հաջորդ օրն ենք իրեն տեսել, սեպտեմբերի 27-ին տագնապով նորից դիրքեր բարձրացավ, պատերազմը սկսվել էր: 4 օր է Վահրամը պատերազմի մեջ եղել, սեպտեմբերի 30-ին դեպքը տեղի է ունեցել Քարվաճառում:

Գիտենք, որ այնտեղ անօդաչուի հարվածի միայն մեկ դեպք է եղել, Քարվաճառում զենքի կռիվ է եղել: Մի մետր հող չեն զիջել, գերի չենք ունեցել, ժամկետային զինծառայողներ չեն զոհվել՝ իմ ամուսնու նման բազմաթիվ տղերքի շնորհիվ: Դիրք էին գրավել, հրաման կար, որ պետք է բարձրանան այդ դիրքը, պահեն այն, մինչև մյուս տղաները հասնեն: Սխալ հրամանի, որոշման հետևանքով տղաները նստում են «ուրալները», անօդաչուն ֆիքսում է ու հարվածում: Ճիշտ է, Վահրամը մեքենայի մոտ չի եղել, հեռու է կանգնած եղել, բայց բեկորի մի փոքր կտոր թիկունքից վնասել է նրան, արնաքամ էր եղել: Երբ շտապօգնության մեքենան ցանկացել էր օգնության հասնել, նաև մեքենային էին հարվածել, բոլորը զոհվել էին»:

Վահրամը տուն է «վերադարձել» նույն օրը: «Կարծես ժպիտը դեմքին քնած լիներ: Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ զոհվել է»: Ձայնի մեջ անսահման կարոտ ու սեր ունեցող Շուշանը գտել է ապրելու իր բանաձևը: «Իմ տղաներն են ուժ տալիս, ամեն մեկի մեջ Վահրամը յուրովի կա: Ամեն մեկի մեջ իր բնավորության մի գիծը կա, յուրաքանչյուրի մեջ իրեն տեսնում եմ: Մեծ որդիս 10 տարեկան է, փոքրը՝ 9: Կարծես զույգ լինեն, իրարից անբաժան են: Երկուսն էլ շատ ծանր տարան հայրիկի կորուստը, շատ կապված էին նրա հետ: Մեր լեզվով ասած՝ պապայի պոչիկն էին, ուր գնար, իր հետ գնում էին: Սկզբնական շրջանում մեծ տղաս գերեզմաններ չէր գնում մեզ հետ, տանը որևէ մեկին չէր ուզում տեսնել, երբ հյուր էին գալիս:

Բայց քիչ-քիչ կարողացանք հաղթահարել ամեն ինչ, հիմա հասկանում է, թե ինչ է կատարվել: Կանգնում է հայրիկի նկարի մոտ՝ տան անկյունում, խոսում հետը, պատմում իր առօրյայի մասին: Տղաներս շատ հարցեր են տալիս, գալիս են, ասում՝ մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապան նման բան ասաց, մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապայի հետ այսինչ տեղը գնացինք»: Հիմա Շուշանը, որդիներն ու սկեսուրը միասին Ապարանում են բնակվում: «Երբեք հարս ու սկեսուր չէինք, մոր ու աղջկա նման էին մեր հարաբերությունները դեռ ամենասկզբից, այս ցավից հետո՝ առավել ևս: Երկու կին ենք տան մեջ, իրար թև ու թիկունք լինելով, իրար հույս տալով՝ մեծացնում ենք մեր տղաներին: Եթե երեխաները չլինեին, երևի կխելագարվեինք»:

Հ. Գ. - Վահրամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Ապարանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մենք չենք զարմանում Հայաստանի իշխանությունների վարքագծից, որովհետև գիտենք իշխանության գալու նպատակը»․ «Փաստ»Ինչո՞ւ քամուն տվեցին «թավշյա» փետուրները․ «Փաստ»«Իրավիճակ է փոխվել». էլ չի պահանջում Փաշինյանի հրաժարականը․ «Փաստ»Արևմուտքից «հյուրեր» են սպասվում․ «Փաստ»Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել․ «Փաստ»Թատրոնի դեմ այս քայլն ուղիղ հարված է հայ մշակույթին․ Մանե Թանդիլյան ԵԽԽՎ հանձնաժողովը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել «Ապրելու երկիրն» ակտիվացրել է իր քաղաքական գործունեությունը Հայաստանը պետք է ակտիվացնի արևային կայանների շինարարությունը «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը՝ ամփոփԹող իզուր չուրախանան՝ ուղեղս տեղն է, լեզուս տեղն է, դուխս տեղն է․ Ալեն Սիմոնյան Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին Ռուսաստանի հայերի միությունը վերսկսում է Հայաստանի ստեղծագործական միությունների և ԳԱԱ հետ համագործակցությունը Արցախի համար պայքարելու ենք միշտ, քանի կանք ու ապրում ենք. Ռուբեն Վարդանյան Երևանը, ինչպես և ողջ երկիրը, արմատական փոփոխությունների կարիք ունի. Մեսրոպ Առաքելյան Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ» Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղին «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը վերազինել է Մանկական քաղցկեղի ու արյան հիվանդությունների կենտրոնը Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Նովրուզի առթիվ Ռուսաստանի հայերի միությունը շարունակում է աջակցել հայ գիտնականներին Կրասնոյարսկի երկրամասում գործարկվել է Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը Նիկոլը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի,Թուրքիայի ու ՌԴ-ի միջեւ առք ու վաճառքի առարկա. Էդուարդ ՇարմազանովԱրարատԲանկը` «Տարվա գործընկեր 2022»Ահազանգ. «Ադրբեջանցիներն առևանգել են Խնձորեսկի բնակչին». Արթուր Գրիգորյան Ի՞նչ կապ ունի նուշը սալորի հետ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)․ Պոեզիայի, Տիկնիկային թատրոնի, Անտառների միջազգային օր․ «Փաստ»Հայաստանի ապագան կախված է Արցախի ապագայից․ «Փաստ»Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի պայքարի ուղինՈւղղակի վտանգ Ռուսաստանի ամբողջականության համար․ «Փաստ»Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները փաստաթղթերի եռահատոր ժողովածու են փոխանակել երկրների միջև երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Ադրբեջանը Իրանի դեմ հենակետ դարձնելու Արևմուտքի միտումն ակնհայտ է. փուչիկներ, որ կոչված են թաքցնել իրական առաջնահերթությունները․ «Փաստ»Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. նախագիծ․ «Փաստ»Այս պայմաններում մեզ մնում է միայն դիմադրել, կոշտ հակահարված տալ թշնամու բոլոր սադրանքներին. Ավետիք Չալաբյան «Ասում էին՝ ուժեղ տղա է, այդքան դիմացել է, էլի կդիմանա». վիրավորվելուց հետո Իշխանը վեց օր պայքարել է կյանքի համար․ «Փաստ»36 ժամ ջուր չի լինելու 23 հակաարցախյան թեզ՝ միայն մեկ ասուլիսում․ «Փաստ»Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»«Դատական համակարգն այլևս անկախության որևէ նշույլ չունի»․ «Փաստ»«Պասերով ինչ-որ խաղ է Ալիևի ու Փաշինյանի միջև, որի նպատակը ՌԴ-ի և Իրանի ազդեցությունը չեզոքացնելն է»․ «Փաստ»Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով․ «Փաստ»Սիսիանի ընտրությունները՝ իշխանության համար կենաց - մահու կռիվ․ «Փաստ»Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել․ «Փաստ»«Ապրելու երկիրը» վարչախմբին իշխանազրկելու հաջող օրինակներ ունի Օնիկ Գասպարյանին Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել․ Աբրահամյան ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Միրզոյան-Լավրով հանդիպումից Ընտրություններին հանդես ենք գալու հաղթող թիմով․ Առաքելյանը՝ ՏԻՄ ընտրությունների, քաղաքապետարանում հնարավոր չարաշահումների մասինՌուս–ուկրաինական պատերազմով ու ՌԴ–ի դեմ կիրառվող պատժամիջոցները, VTB բանկում առաջացած խնդիրներն իրենց ուղիղ ազդեցությունն են թողել Թեղուտ ընկերության արտադրանքի վրա