Երևան, 09.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Այս հակամարտության ապասառեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանային հերթական զինված հակամարտության․ «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

regnum.ru–ն «Լեռնային Ղարաբաղ. հակամարտության ապասառեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական սրացումն է: ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների, երկու կողմից էլ զոհեր կան։ Անգամ տեղեկություններ կան, որ զինված ուժերը Լաչինի շրջանի գոտում միմյանց դիրքերը ինտենսիվ կրակոցների են ենթարկել հրետանային զինատեսակներից։ Ավելի վաղ ռուս խաղաղապահներն արձանագրել էին հրադադարի ռեժիմի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում, ինչն արտացոլվել էր ՌԴ ՊՆ հատուկ հաղորդագրության մեջ։

Երևանն ու Բաքուն, ինչպես միշտ, միմյանց են մեղադրում սադրանքների ու հարձակումների մեջ։ Տարածաշրջանում աստիճանաբար ընթացել է բացասական ներուժի կուտակում։ Իրավիճակը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցներում։ Բայց ինչո՞ւ է այդ դեպքում իրավիճակը կրկին սահում դեպի ուժային սցենար, ինչո՞ւ է սրացումը տեղի ունեցել հենց հիմա։ Բռնկման պատճառը Լաչինի միջանցքում (Տեղ-Կոռնիձոր հատված) նոր ճանապարհի կառուցման ինժեներական աշխատանքների մեկնարկն է։ Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություններ են տալիս իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում ասվում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայմամբ, որը պաշտպանելու է այդ երթուղին»։ Քանի դեռ նոր ճանապարհը պատրաստ չէ, պետք է օգտագործվի Լաչինի ներկայիս միջանցքը, որի երկայնքով երթևեկության անվտանգությունը Ադրբեջանն է պարտավոր երաշխավորել։ Միևնույն ժամանակ, Բաքվին չի հաջողվում Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր ռազմական հաղթանակը վերածել լիարժեք խաղաղության համաձայնագրի։

Արևմտյան հարթակներում Երևանի նախաձեռնած երկխոսությունը ևս սպասված հաջողությունը չի բերել, և նախկին բանակցային ձևաչափը սկսել է կորցնել կայունությունը: Պաշտոնապես 2020 թվականի նոյեմբերի 20-ի խաղաղության համաձայնագիրը դեռևս հիմք է հանդիսանում բոլոր հարցերի վերջնական լուծման համար, սակայն սրացումները բացասաբար են անդրադառնում բանակցությունների բոլոր այն ուղիների վրա, որոնցում ԵՄ-ն և Մոսկվան միջնորդ են և միաժամանակ մրցակից։ ՌԴ ԱԳՆ-ն արդեն մեղադրել է ԵՄ–ին աշխարհաքաղաքական խաղերի և «միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի մեջ, որոնց տակ ոչինչ չկա»։ Այնուամենայնիվ, տեղի ունեցածը մատնանշում է այն բազմակողմ ինտրիգը, որում տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով ներգրավված են ներքին ու արտաքին խաղացողները։

Երբ կառուցում եք վերջին իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ, ապա ապշեցնում է հետևյալը: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կրկին խոսելով Հայաստանում ՀԱՊԿ երկրների առաքելության հնարավոր տեղակայման ժամկետների մասին, ընդգծել էր, որ «այդ առաջարկը դեռ սեղանին է», իսկ «առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում, եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դեռ շահագրգռված են դրանով»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ առաքելությունն ընդունելուց հրաժարվելու կոնկրետ պատճառն անվանել էր «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի» քաղաքական գնահատականի բացակայությունը։

Ընդ որում, Հայաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ, այսպես կոչված, քաղաքացիական առաքելության հայտնվելը նման նախապայմաններ չէր ենթադրում։ Այդ կապակցությամբ Բաքուն ի սկզբանե հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը «իրականացվում է բացառապես երկկողմանի հիմունքներով», և որ դա «չի խարխլելու փոխադարձ վստահությունը»։ Բայց հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սկսեցին ասել, որ առաքելությունը սկսել է «արհեստականորեն սրել իրավիճակը», թեև սկզբում Բաքուն, Երևանի հետ միասին, շարժվելով արևմտյան գործընկերների ուղղությամբ, չէր կարող չհասկանալ այդ ամենի հետևանքները: Իրադարձությունների նման ընթացքը ներքաշում է նոր խաղացողներ և մի կողմ է մղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները։

Ավելին, «ուղիղ բանակցություններ վարելու» ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոչերին Երևանի և Բաքվի դրական արձագանքները նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի միջնորդական դերը։ Եվ, ըստ երևույթին, պատահական չէ, որ ԵՄ առաքելության հայտնվելը ժամանակագրական առումով համընկել է ադրբեջանաիրանական հարաբերությունների սրման հետ, ինչի պատճառով էլ իրավիճակը սկսել է բարդանալ։ Եթե, ինչպես պնդում է Երևանը, Ադրբեջանը «ագրեսիայի ակտ» է իրականացնում իր դեմ, ապա Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր սահմանին ՀԱՊԿ առաքելության հայտնվելով։ Բայց նա այս հարցում չի շտապում։ Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության բարդությունների պատճառների հնարավոր եզրակացություններին, ապա դրանք այժմ ոչ մի նշանակություն չունեն Ադրբեջանի պահվածքի համար։ Բարդ իրավիճակից ելք, իհարկե, կա, և դա բանակցություններ վարելն է։

Վտանգն այն է, որ հերթական զինված բռնկումը կդանդաղեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումների՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի կողմից աջակցվող տարբերակները։ Ուստի, օբյեկտիվորեն կան նախադրյալներ, որ տարբեր կոմբինացիաներով արտաքին խաղացողների ներգրավմամբ սահմանային խնդիրը վերածվի տարածաշրջանային հերթական զինված հակամարտության։ Եթե, իհարկե, տարածաշրջանում չգործի փոխադարձ զսպումների համակարգը, որն այժմ շատ ավելի կոշտ է թվում, քան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրյակին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը ուղիղ բանակցություններ է պարտադրում. Թաքնված վտանգները Կյանքից հեռացել է պարուսույց Գրիգորի Սեդրակյանը Տիգրան Հարությունյանը՝ «Roma Citta Aperta» շախմատի միջազգային մրցաշարի առաջատարների շարքում Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել․ Փաշինյանի թուլամորթությունը սպառնալիք է․ ադրբեջանագետ Մինչև 1,3 մլն դրամի չափով տուգանքներ են նախատեսված. օրենքն ուժի մեջ է մտել Ֆրանսիան 15 մլն եվրոյի հրատապ օգնություն կհատկացնի ՀայաստանինՆպատակներն իրականանալու սովորություն ունեն․ Նաիրի Սարգսյանն ասում է՝ ինչպես հաջողության հասնել «Սորոսականները» հերքում են Փաշինյանին. Հայաստանում կոռուպցիոն աճել է ՔՊ-ն իշխանություն է զավթում քրեական գործերով անցնող «նախկինի» համար Ընդդիմության սխալն օգտագործեցին իր դեմ Որտե՞ղ է ստեղծվել առաջին լապշան, և ինչպե՞ս է առաջացել լապշակտրիչի գաղափարը․ «Փաստ»Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանն այն եզակի գեներալն է, որի ղեկավարած Քելբաջարի կորպուսը մեկ քայլ անգամ հետ չի նահանջել. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Տեղի են ունեցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ․ «Փաստ»Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնելՈ՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ»Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ»«Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ»«Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ»Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»Չալաբյանի հարցով դատախազությունը հայտնվել է «ցայտնոտի» մեջ. «Փաստ»Աշխատանքից կազատվի ոչ միայն մանկապարտեզի աշխատակիցը, այլ նաև տնօրենը. «Փաստ»Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում. «Փաստ»Համաժողով «Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել»․ Քրիստինե ՎարդանյանՎերջին 30 տարիների բյուջեներն ուղղված չեն եղել ՀՀ զարգացմանը, իսկ այժմ ավելի վտանգավոր քայլեր են կատարվում․ Նաիրի Սարգսյան Տնտեսությունում վտանգավոր քայլեր են արվում, սա Հայաստանի տակ դրվող ռումբ է. Նաիրի Սարգսյան Պետք չէ նստել երեք հազար կմ հեռավորության վրա և նեղացածի վարքագիծ դրսևորել. Արշակ Կարապետյան ԱրարատԲանկը՝ 2023թ.-ի Լավագույն ենթապահառու բանկ ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրիԻջևանի ոստիկանները ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպք են բացահայտելՈվքեր են ստացել են 100.000-ական դրամներըԴուռը բացեցի ու տեսա, որ արդեն Եղիշի ձեռքն ա վառվում․ կացարանի ողբերգական հրդեհից սարսափելի մանրամասներԱրտահերթը չարիք է. Փաշինյանի տգեղ ընկերուհիներն ընդդիմադրի տեսքով կհայտնվեն ԱԺ-ում. Մամիջանյան Նիկոլն Արևմուտքի ու Ռուսաստանի արանքում ճզմվելու է․ Արտաշես Գեղամյան (video) Առաջիկա օրերին սպասվում է անձրև Քաղաքապետի առաջին տեղակալն հյուրընկալել է բռնցքամարտի պատանիների աշխարհի չեմպիոնին Վանուատուի ափերի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի նախազգուշացում Պուտինը կառաջադրվի 2024-ի ընտրություններում ԶՊՄԿ-ում կայացավ արյունատվության հերթական ակցիանՆիկոլի թույնն օգտագործելով՝ Նիկոլ եք պահում․ Անժելա Թովմասյան (video) Ադրբեջանի շահերից է բխում, որ Արցախ վերադառնան հայերը. Արշակ Կարապետյան Նիկոլը հրահանգել է՝ ջարդել, փշրել, կոտրել․ Ընդդիմադիր Գառնիկ Դանիելյան (video) Քանի կա փաշինյանական ռեժիմը՝ Հայաստանը միշտ ծնկած է լինելու ադրբեջանի ու թուրքիայի առաջ Նիկոլ ջան, պետություն կառավարելը խոզ մորթել չի. Շարմազանով Փաշինյանի համար հնարավոր արտահերթը նախևառաջ պոտենցիալ գործիք է լեգիտիմացնելու Սերժ Սարգսյանի ասած կրկնակապիտուլյացիան․ Արմեն Աշոտյան ՄԻԵԴ-ի քաղաքական որոշումը. վարչախմբին երես են տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները «ՀայաՔվեի» գաղափարակիցներն ու համախոհներն են