Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը
Society![Իտալական շուկան առավել հասանելի կդառնա հայ գործարարների համար. կայացավ Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը](/timthumb.php?src=disc/06-09-23/4f1acb101e29f188d1cea242edaa3a20.jpg&w=780)
Հայ Գործարարների Ասոցիացիան Էկոնոմիկայի նախարարության և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի հետ համատեղ սեպտեմբերի 5-ին Երևանում անցկացրեց Հայ-Իտալական «Ամրապնդելով գործընկերային կապերը» ֆորումը։
Ֆորումին մեկնարկ տրվեց Հայ Գործարարների Ասոցիացիայի և Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի միջև կնքված հուշագրի արդյունքում մշակված նոր թվային հարթակին։
Այսուհետ, ցանկացած հայ գործարար լրացնելով հայտադիմում https://www.armassociation.com/hy/partners կայքում և նշելով, թե իտալական որ ընկերության հետ է ցանկանում աշխատել, կարող է օրերի ընթացքում ուղիղ կապ հաստատել տվյալ գործընկերոջ հետ։
Ֆորումին ելույթ են ունեցել ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը, Իտալա-Ռուսական Առևտրային Պալատի նախագահ Ֆերդինանդո Պելացոն, Հայ Գործարարների Ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը, Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն։
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը իր խոսքում նշեց իտալա-հայկական տնտեսական հարաբերությունների զգալի աճի մասին.
«Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Իտալիայի հետ 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 200․0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 41․0%-ով»
Միջոցառմանը ներկա գտնվեց 180 հայ և առցանց միացված 100-ից ավել իտալացի գործարարներ։
Միջոցառումն անցկացվեց «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:
![](disc/06-09-23/d0f71dca726892a7b10bd57fc6f7d6dc.jpg)
![](disc/06-09-23/d91f03472a9b8f5f8e31333a579cbc4a.jpg)
![](disc/06-09-23/da4c14d5706342aca734cecfebe541ed.jpg)
![](disc/06-09-23/d5a642d8e711a5d6b27802c3a4c9c003.jpg)
![](disc/06-09-23/57e450d25139892f1baeb115135ee914.jpg)
![](disc/06-09-23/e25c153e7e3ad3e8d115b539939f9559.jpg)
![](disc/06-09-23/2fe43c3cc48145e6aed6a86b5416c97a.jpg)
![](disc/06-09-23/7955e71a886989d2940897d0667388ce.jpg)