Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր հասանելի լինելու և աշխատելու պարտավորություն է. Խաժակյան
Politics![Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր հասանելի լինելու և աշխատելու պարտավորություն է. Խաժակյան](/timthumb.php?src=disc/09-09-23/d4c57f423aad75524fc58a921cab976a.jpg&w=780)
Սեպտեմբերի 9-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11) դահլիճային հանդիպման ընթացքում հանդես եկավ ելույթով և ներկայացրեց նախընտրական ծրագրերը։
Խաժակյանը անդրադարձավ նաև իր մրցակից ուժերին, ասելով, որ թեկնածուների մեծ մասը որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքային խնդիրների հետ և մասնակցում են այս ընտրություններին իրենց կուսակցական-քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։
Թեկնածուն նշեց, որ ինչպես հասանելի է եղել քաղաքացիներին ավագանու անդամ եղած ժամանակահատվածում, այդպես էլ շարունակելու է աշխատել ընտրություններից հետո։ Խաժակյանն ասաց, որ ակնհայտ է, թեկնածուների մեծ մասը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր են դնելու ավագանու մանդատը և չեն ծառայելու այն ծրագրերին, որոնք ներկայացրել են մարդկանց։ Իր դեպքում Խաժակյանը խոստացավ անկախ ընտրությունների արդյունքներից պահպանել ավագանու մանդատը և շարունակել իր աշխատանքը հանուն քաղաքային խնդիրների լուծման։
![](disc/09-09-23/310e8a2b19a8935c27697f24e19f4ffc.jpg)
![](disc/09-09-23/aa338f590129066a01e8bc9935482595.jpg)
![](disc/09-09-23/5d1d596dc506c2b756607e44585f4aad.jpg)
![](disc/09-09-23/b2e66860849fd7c180040295704c2e5f.jpg)
![](disc/09-09-23/fd2f1c871870d9752c91a99fd327f68b.jpg)