Երևան, 21.Մայիս.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ» Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ» «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ» Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ» Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ» «Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ» Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»


«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս». հրետանավոր Սիմոն Արթենյանը անմահացել է Ջրականում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ շատ հանգիստ էր Սիմոնը: Եթե անգամ ինչ-որ հարցում լարվեինք, անհանգստանայինք, ասում էր՝ մա՛մ, ամեն ինչ լավ է լինելու: Մանկուց էր այդպիսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սիմոնի մայրիկը՝ տիկին Անուշը:

Սիմոնը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից է, այնտեղ է անցել նրա մանկությունը, գյուղի դպրոցն է հաճախել: «2016 թ.-ին տեղափոխվեցինք Ռուսաստան, ամուսինս այնտեղ էր աշխատում, մենք էլ գնում-գալիս էինք, որոշեցինք վերջնական մնալ: Սիմոնը պետք է գրանցվեր, որ տասներորդ դասարան հաճախեր, բայց հրաժարվեց՝ մամա՛, չեմ գնալու և վերջ: Ես գնում եմ Հայաստան, որ Նարեկի ու Անդրանիկի հետ շարունակեմ ուսումս: Մանկությունից միասին էին երեքով, մանկապարտեզ չգնացին երեքով, դպրոցի առաջին դասարանից մինչև տասներկուերորդ դասարանը միասին են եղել: Հիմա էլ երկնքում են միասին»,-նշում է զրուցակիցս: Դպրոցում մաթեմատիկայի և հայոց լեզվի հանդեպ մեծ սեր ուներ:

«Նաև կազմակերպչական հարցերում էր միշտ մասնակցում, անկախ նրանից՝ իրենց դասարանը մասնակցում էր միջոցառմանը, թե ոչ: Բարձր դասարաններում ամեն հարցում երեքով պետք է մասնակից լինեին: Երեքով հետո նաև պարապում էին՝ մաթեմատիկա և հայոց լեզու: Սիմոնն ընդունվեց Ազգային պոլիտեխնիկական համալսարան: Իր ցանկացած՝ Ծրագրավորում բաժնի փոխարեն ընդունվեց մեքենաշինարարական բաժինը, բալերը շատ քիչ չբավականացրին: Ես էի նեղվում, ասում էր՝ մա՛մ ջան, ծառայությունից կվերադառնամ, նորից քննություններ կհանձնեմ, գուցե բուհը կամ էլ բաժինը փոխեմ»: Սիմոնն ուսանող լինել չի հասցրել, արդեն բանակում է եղել, երբ իմացել է, որ բուհ է ընդունվել: Սիմոնը երեք տարի պետք է ուշ մեկներ ծառայության, քանի որ շնչառության հետ կապված խնդիրներ ուներ, սակայն ընկերներից «հետ չմնալու» համար դիմում է գրում, որ իրեն ևս զորակոչեն: Դիմումը չեն մերժում: Սիմոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության 2019 թ. հուլիսի 15-ին, ծառայությունն անցնում էր Դիլիջանում:

«Շատ լավ էր տրամադրված, կարող էր մնալ Ռուսաստանում, բայց վերադարձավ ծառայության մեկնելու համար: Շատ գոհ էր ընթացքից, ասում էր՝ ծառայություն չի, այլ սանատորիա: Երդմնակալության արարողության օրը գնացինք իր մոտ, շնորհակալագիր տվեցին, որոշ ժամանակ հետո նորից շնորհակալագիր ուղարկեցին, հրամանատարությունը շատ գոհ էր իր ծառայությունից: Հրետանավոր էր, շատ լավ էր հաշվարկներ անում: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 17-ին, զանգեց՝ մա՛մ, տղուդ շնորհակալագիր են տվել, լավ հաշվարկ կատարելու և կրակելու համար: Դե մաթեմատիկայից շատ լավ էր: Այդպիսով՝ նա առաջին հաշվարկի նշանառուն էր: Սեպտեմբերի 20-ին պետք է տուն գար, քթի վիրահատության համար թույլտվություն էինք ստացել, բայց որոշեց Նոր տարուն գալ, ուզում էր այդ օրերին տանը լինել»: Իսկ հետո սկսվեց պատերազմը:

«Ասում էի՝ Սի՛մ, քեզ հենց տանեն Ղարաբաղ, ինձ կասես, բայց չասաց: Միայն քույրիկին էր հոկտեմբերի 6-ին գրել՝ Արմինե՛, ամեն ինչ լավ է լինելու, մամային չասես, բայց մենք գնում ենք Ղարաբաղ: Հոկտեմբերի 7-ին զանգեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ լավ է, մեզ բերել են Իջևան, կարող է կապ չլինի»: Սիմոնը հայտնվում է պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Ջրականում: «Անգամ ասել են՝ եթե ինչ-որ հատվածում բարեկամ կամ ընկեր ունեք, կարող եք ինքնակամ ընտրել և այդտեղ ձեզ կուղարկեն: Սիմոնն ասում է՝ ախպերներիս՝ Նարեկի ու Վահրամի մոտ եմ գնում: Վահրամն այս պատերազմում վիրավորվեց, մի կերպ փրկվեց, շատ լավ երեխա է»: Հոկտեմբերի 13-ի լուսադեմին Ջրականում նահանջի ժամանակ Սիմոնը զոհվում է ԱԹՍ-ի հարվածից: Նրա ընկերը՝ Նարեկը, Սիմոնից օրեր առաջ է զոհվել:

«Սեպտեմբերի 27-ից Նարեկից լուր չկար, Սիմոնս զանգում էր ընկերոջ մայրիկին, ասում՝ ամեն ինչ լավ է Նարեկի հետ, չնեղվես, Ռուզա՛ն տոտա: Հետո ինձ էր զանգում՝ մա՛մ, Ռուզան տոտաս որ զանգի, դու էլ կասես, որ ամեն ինչ լավ է: Մենք մի տան նման էինք: Հետո Նարեկից ընտանիքը լուր ստացավ, որ շրջափակման մեջ են եղել, փրկվել են, բայց ճանապարհները չեն գտնում: Իսկ հետո Նարեկս էլ զոհվեց: Լուրը Սիմոնին հասել էր»: Սիմոնը շուտ է «վերադառնում» տուն՝ հոկտեմբերի 17-ին: «Ես տեսել եմ իմ բալին, մարմնի ամեն հատվածը նայել, ինձ համար դա կարևոր էր: Գյուղից 10 զոհ ունեինք, երեխեքին բերում էին, բոլորին «փակ» էին հուղարկավորում: Իսկ Նարեկիս միայն հաջորդ տարի բերեցին, հենց իր ծննդյան օրն էլ իր հուղարկավորությունն էր: Երեքն էլ իմն են, բոլոր նկարներում միասին են, ոչ մի վայրկյան չես կարողանում չմտածել, չնեղսրտել»: Սիմոնը երկու քույրերի կրտսեր եղբայրն է:

«Աղջիկներիցս մեկը երկու երեխա ունի, ավաղ, փոքրին Սիմոնս չտեսավ, միայն իմացավ, որ քույրիկը նորից բալիկ է ունենալու: Մյուս քույրիկը ևս իր ընտանիքը կազմեց: Չնայած առանց հատուկ արարողությունների, բայց աղջկաս հարսի շորով ճանապարհեցի, քանի որ դա Սիմիս երազանքն էր, միշտ ասում էր՝ քույրիկներս հարսի շորով պիտի տանից դուրս գան: Շատ էր սիրում քույրիկներին: Քույրիկների հենարանն էր, նրանք էլ այնքան շատ են սիրում Սիմոնին»: Իսկ հիմա «կյանքը շարունակվում է» արտահայտությունը չի գործում տիկին Անուշի դեպքում: «Իմ համար կյանքը կանգ է առել: Շարժող ուժ չկա, երբեմն ասում են, չէ՞, երեխաների համար ապրեք, սուտ է, չես կարողանում: Ճիշտ է, թոռնիկներս գալիս են մեր տուն, լցնում իրենց ձայներով, բայց պահ է լինում, որ ուզում եմ մենակ մնալ, որ կողքիս որևէ մեկը չլինի, պահ է լինում, որ ուզում եմ կողքիս լինեն, զանգահարում եմ, և երկու աղջիկս էլ գալիս են: Ստացվում է, որ ուղղակի ապրում ենք:

Ամեն վայրկյան խոսում եմ Սիմիս հետ, անընդհատ իր մոտ եմ գնում: Երբ իր մոտից վերադառնում եմ, կարծես սպառված լինեմ, ոչ թե հանգստանամ: Ցավն ամեն վայրկյան ինձ հետ է: Մեկ-մեկ էլ մեղադրում եմ ինձ, թե ինչու չգնացի իր հետևից, ինչու հետ չբերեցի: Երբ զրուցում էինք, միշտ ասում էր՝ եթե մեկ օրվա ծառայող էլ լինեի, գնալու էի պատերազմ: Զարմանում էի, որովհետև իրեն մի կաթիլ արյունն անգամ տհաճություն էր պատճառում, բայց ինչեր էր հասցրել իմ տղան տեսնել պատերազմի օրերին՝ «մա՛մ, գիտես, թե ինչ ախպերներ են գնում ու հետ չեն գալիս»: Հետո իմացա, որ իր զորամասից այնքան լուսավոր տղաներ էին զոհվել: Էլի հայրենիքի համար զոհվեցին, բայց հիմա որ տեսնում ես, թե Ղարաբաղի ու Հայաստանի հետ ինչ են անում, ասում ես՝ բա մեր երեխեքն ինչի՞ համար զոհվեցին: Գոնե ամեն ինչ լավ լիներ, մեր երեխաների արյունն է այդ հողի վրա, գոնե դրանք չկորցնեինք: Ճիշտ է, համարժեք բան չէ, բայց այս վերքի ցավն էլ ուրիշ կլիներ: Մեղավորների պատիժը պիտի բոլոր մայրերը տեսնեն»:

Հ. Գ. - Հրետանավոր Սիմոն Արթենյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորվել է հայրենի Մրգաշատ գյուղի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, սակայն իրավիճակը վերահսկվում է․ ՍԱՏՄԿոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածԽամենեին կասկածում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններն արդյունավետ կլինեն30-ամյա կինը դիմել է ոստիկանություն և հայտնել, անծանոթ տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություն է կատարել իր նկատմամբՖիդանը կմեկնի Մոսկվա. քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում LG տարածաշրջանային դիլերների համաժողովԵՄ ԱԳ նախարարները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը Աննա Դովլաթյանի ֆոտոշարքը Իտալիայից Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների Զինծառայությունից խուսափելու համար պատիժը 2-ից 5 տարվա փոխարեն կդառնա 3-ից 6 տարի. փոխնախարար (տեսանյութ)Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումԻսպանացի դարպասապահ Պեպե Ռեյնան հայտարարել է 42 տարեկանում կարիերան ավարտելու մասինՉինաստանը խնայողության խիստ կանոններ է սահմանել ​​պաշտոնյաների համար` արգելելով թանկարժեք սնունդ, ճոխ գործուղումներ ու շքեղ ծաղկային կոմպոզիցիաներԱպառիկի 0 տոկոս տոկոսադրույք Դոմուսում «Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերվել են 32 բջջային հեռախոս և այլ արգելված իրերՔուվեյթում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի էմիրին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը նախատեսվածից շուտ կտեղափոխվի «Ռեալ» Միայն աշխատանքով է հնարավոր Հայաստանի վերածնունդը. Հրայր Կամենդատյան Նիկոլը չի´ կարող հանրաքվեով սահմանադրություն փոխել. Արմեն Մանվելյան Ցնորամտություն է մեր պետության կադաստրի թղթից խոսելը. Դավիթ Սարգսյան Մեծ պատիվ է Ռուսաստանի Դաշնության Արտաքին Գործերի նախարարության անունից շնորհակալական խոսքեր ստանալը. Մհեր ԱվետիսյանՀարկը դա ծառայության վճար է, որը քաղաքացին տալիս է պետությանը. Նաիրի ՍարգսյանԿաննի կինոփառատոնի հայկական տաղավարում եռուզեռ է. ստորագրվում են պայմանագրեր Էլեկտրաէներգիա չկա, բայց տեսախցիկները գործում են. արևային էներգիայով աշխատող «Սերգեկի»–ներն են փորձարկվում Ժետիսուում Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը Ինչո՞ւ խողովակների 1 դյույմը հավասար չէ... 1 դյույմի. «Փաստ»ՀայաՔվեն ու ՔԻՀԿ-ը ներկայացնում են ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ դիտարկումը ՔՊ-ն ահաբեկումներով փորձում է ավտորիտար կառավարման անցնել Տրանապլանտ վիրաբույժ Հայկ Հարությունյանի շնորհիվ Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին առաջին անգամ ծածանվեց նաև Հայկական դրոշըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՄԱՅԻՍԻ). ՀԽՍՀ-ում առաջին անգամ անցկացվել են Գերագույն խորհրդի բազմակուսակցական ընտրություններ. «Փաստ»Արդարությունն այն մտածողության կերպարն է, որը խրախուսելու է մեր երիտասարդներին լավ սովորել՝ որակյալ կադրեր դառնալու համար․ Մհեր Ավետիսյան Պայմանական վթար՝ ԶՊՄԿ-ի պոչատար խողովակաշարում․ մարզային փրկարարական վարչությունը ուսումնական վարժանքներ է իրականացրել Ինչպե՞ս են հայկական ոչ պետական կազմակերպությունները գոյատևում առանց ԱՄՆ–ի փողերի. «Փաստ»Այս ռեժիմը փորձում է հակառուսականությամբ քծնել Արևմուտքին. Արմեն Մանվելյան Ադրինե Աճեմյանը «Միսս Աշխարհ» մրցույթի տաղանդի փուլի քառորդ եզրափակչում է Ոչինչ չեն անում, միայն շարասյունով գնում-գալիս են. քաղաքացի Նոր խաղացողների համար բավականին դժվար կլինի մուտք գործել Եվրոպա. «Փաստ»Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է Ընկնելով պատմության հետևից Թուրքական տեքստիլը զավթել է Հայաստանը. Հրայր Կամենդատյան «Բոլորի խորհրդատուն էր, բարի ու կամեցող». կրտսեր սերժանտ, տանկիստ Պարգև Սեդրակյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Զսպող գործոն. Հնդկաստանի տարածաշրջանային ներազդեցությունը. «Փաստ»Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Դոկտրինալ արտաքին հարաբերությունների բացակայությունը հանգեցնում է պետության՝ միջազգային հարաբերություններում միայնակության». «Փաստ»ՇՏԱՊ. Բերման են ենթարկել Սրբազան պայքարի աջակիցներինԲագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում պետության և մասնավորի ջանքերով երեք սպորտային համալիր կկառուցվի. «Փաստ»Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն սոսնձից ու պլակատից են ահաբեկվում. «Փաստ»