Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»


Զենքին տիրապետելու արվե՞ստ, թե՞ ֆիզիկական, հոգևոր և բարոյական դաստիարակության միջոց․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճապոնիայում միշտ բարձր են գնահատել սեփական մարմնին և տարբեր տեսակի զենքերին տիրապետելու ունակությունը։ Մարդու ֆիզիկական և հոգևոր զարգացման մեջ առանձնահատուկ ներդրում է ունեցել սամուրայների դասը, որի համար սուրը կենդանություն է ունեցել. համարվում էր, որ նրա մեջ է պարփակված սամուրայի հոգին: Այնուամենայնիվ, զենքի ավելի առաջադեմ տեսակների մշակման հետ մեկտեղ, նման մարտական զենքերի տիրապետման հնագույն վարվելակերպը դադարեց արդիական լինել և ժամանակավորապես ստվերվեց: Բայց, չնայած դրան, ներկայում քենդոն՝ ազգային ճապոնական թրին տիրապետելու արվեստը, ոչ միայն մոռացության չի մատնվել, այլ նոր կյանք և ժողովրդականություն է ստացել, ընդ որում՝ ոչ միայն Ճապոնիայում, այլ նաև ամբողջ աշխարհում։

Սրերի նորաձևությունը Ճապոնիա է մտել Չինաստանից: Ճիշտ է, չինական շեղբը ուղիղ էր և երկսայր, բայց արդեն 9-րդ դարում ճապոնացի մարտիկի սուրը սկսեց կորաձև դառնալ ու սրվել միայն մի կողմից: Իր ստեղծման օրվանից քենդո արվեստը սերտորեն կապված է սուսերամարտի հետ: 12րդ դարում սրերով մարտարվեստը օգտագործվում էր սամուրայների կողմից՝ մարզվելու և սեփական հմտությունները կատարելագործելու համար: Եվ «Ծագող արևի երկրում» հայտնվեց մարդկանց պաշտամունք, որոնք վարժ տիրապետում էին այդ տեխնիկային: Քենդոյի ոսկե դարաշրջանը եղել է 15-րդ դարի կեսերին: Մուրոմաչիի ժամանակաշրջանում պրոֆեսիոնալ մարտիկները բացել են ամբողջ դպրոցներ սրամարտի արվեստը սովորեցնելու համար: Արդեն 17-րդ դարի սկզբին, երբ Տոկուգավա սյոգունը խաղաղություն հաստատեց ողջ Ճապոնիայում, սրերով մարտը դարձավ արիստոկրատների և սամուրայ դասի արտոնությունը։ Մեկ դար անց քենդո արվեստը ուսուցանող դպրոցների թիվը կտրուկ աճեց։

Մարզումների ժամանակ սկսեցին օգտագործել բամբուկե թրեր և պաշտպանիչ սարքավորումներ՝ բաղկացած սաղավարտից և պաշտպանիչ թիթեղներից, որոնք պաշտպանում են մարմինը, վերին վերջույթները, աճուկը և ազդրերը։ Դա նվազագույնի էր հասցնում վնասվածք ստանալու վտանգը, և ավելի մեծ թվով երկրպագուներ էին սկսում զբաղվել քենդոյի վարժություններով: Քենդոն բաղկացած է 2 տեսակ հարվածներից, որոնք նախատեսված են հարձակման համար։ Դրանք ծակող հարվածներ են, որոնք ուղղվում են կոկորդին, և կտրող հարվածներ, որոնք թույլատրվում է կիրառել գլխին, իրանին և վերջույթներին: Ճապոնական իշխանությունները, տեսնելով քենդոյի հանրաճանաչությունը, 1879 թվականին որոշեցին այն ներառել ոստիկանների վերապատրաստման դասընթացների մեջ։ Դրանից 16 տարի անց Ճապոնիայում քենդոյին և ռազմական ուղղվածության այլ հնագույն մարտարվեստներին աջակցելու և դրանք զարգացնելու նպատակով սկսեց գործել Բոլոր մարտական դիսցիպլինների ճապոնական միությունը: 1911 թվականին քենդոն ներառվել է դպրոցների՝ երեխաների ֆիզիկական դաստիարակության ծրագրում։

Ճապոնական միլիտարիզմի և ազգայնական տրամադրությունների աճի ժամանակաշրջանում քենդոյի նշանակությունն ու արժեքը մեծացել է: Բայց դա ավելի կարևոր էր ոչ թե որպես մարտարվեստ, այլ որպես մարդու դաստիարակության հոգևոր և ֆիզիկական ձև։ Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնիայի պարտությունից հետո Ճապոնիան գրաված ամերիկացիները ժամանակավոր արգելք դրեցին քենդոյի պրակտիկայի վրա։ Դա տևեց մինչև 1952 թվականը, իսկ 1957 թվականին քենդոն վերադարձավ հանրակրթական դպրոցներ։ 1971 թվականը Քենդոյի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման տարին է։ 18 տարի անց այդ մարզաձևերով զբաղվողների թիվը հասել է 7 միլիոնի։ Ամեն տարի անցկացվել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններ։ Այսօր քենդոյի արվեստը բաղկացած է ոչ միայն թուր ունենալու պրակտիկայից, այլ նաև մարդու ֆիզիկական, հոգևոր և բարոյական դաստիարակությունից, որն ուղղված է նրա համակողմանի զարգացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ