Երևան, 27.Փետրվար.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու. Թագուհի Թովմասյան Փաշինյան-ՔՊ հանդիպումը տխուր է անցել Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն Զելենսկիի այցը նոր արհավիրք է դառնալու Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան


Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն պատմության ընթացքում հանդիպում են այնպիսի քաղաքական խմբեր կամ մարդիկ, որոնց գլխավոր նպատակը բացառապես իշխանության հասնելն է, այն էլ՝ ամեն գնով, ամեն ինչ տրորելով, բոլոր գծերն անցնելով, բայց նույնիսկ իշխանությունը զավթելուց հետո էլ նրանք չեն հագենում դրանով։ Այդպիսի մարդկանց համար իշխանատենչությունը որոշ դեպքերում հասնում է հիվանդագին աստիճանի։ Նրանք հանուն իշխանությունը ատամներով պահելու ոչ միայն ընդունակ են ծայրահեղությունների, այլև ձգտում են իշխանության նոր լծակների, ավելի ստույգ՝ ամբողջական իշխանության։ Հայտնի ստեղծագործության արտահայտությունը մի փոքր ձևափոխելու դեպքում ստացվում է, որ նրանք միանգամից ստանալու համար երբեմն իշխանությունը յուրացնում են մաս-մաս:

Տվյալ դեպքում գաղափարախոսությունը կամ պետության զարգացման տեսլականը դեր չեն կատարում, այլ հենց իշխանության լծակներին տիրանալն է դառնում ուղենիշ։ Սա մի իրողություն է, որը լավագույն ձևով բնորոշում է Փաշինյանին ու իր քաղաքական թիմին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն ու իր թիմակիցները երբեք որևէ գաղափարական ուղղվածություն չեն որդեգրել՝ նշելով, թե իրենց համար խորթ են «իզմերը»։ Իսկ «իզմերի» բացակայության դեպքում քաղաքական կուսակցությունը ոչ թե միավորում է գաղափարական համախոհների, այլ աթոռամոլ պատեհապաշտների։ Սա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ մի պահի համար որևէ գաղափարական ուղղություն կարող են վերցնել, իսկ որոշ ժամանակ անց այն փոխել հակառակ գաղափարական ուղղվածությամբ։ Ու կարևորն այն է, որ այն համընկնի իշխանությունը զավթելու կամ պահելու իրենց նպատակին։

Դեռևս 2008 թվականին՝ Մարտի 1-ին ու դրան նախորդած իրադարձությունների ժամանակ Փաշինյանը ամբոխին ուղղորդում էր իրավապահների հետ բախումների, որպեսզի իրենք կարողանան զավթել իշխանությունը։ Ու նա ոչ թե հանդես էր գալիս իր քաղաքական ծրագրով ու տեսլականով, այլ մարդկանց շահագրգռում էր իշխանությանը մասնակից դառնալու մոտիվացիայով։ Ու եթե 2008 թվականին չստացվեց զավթել իշխանությունը, ապա դա իրականություն դարձավ 10 տարի հետո՝ 2018 թվականին։ Ու կրկին Փաշինյանը գործի դրեց փողոցի միջոցով իշխանության հասնելու մեխանիզմը։ Նա ընդամենն իր համար ճանապարհ էր հարթում դեպի իշխանություն՝ օգտագործելով «հպարտ քաղաքացիներին»։ Պատահական չէ, որ նա հայտարարում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Նրան երբեք Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հետաքրքրել, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը չեն հետաքրքրել, նրան հետաքրքրել են միայն փողն ու իշխանությունը:

2018 թվականի իրադարձությունների արդյունքում Փաշինյանը հասավ «բյուրեղյա սկուտեղով մատուցված» իր երազանքին, բայց ոչ ընտրությունների արդյունքում, այլ փողոցի ճնշմամբ, այսինքն՝ պարզ իշխանազավթման միջոցով: Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան միայն այն ժամանակ (2018 թվականի դեկտեմբերի 9-ին), երբ Փաշինյանն արդեն տիրացել էր վարչապետի իր համար բաղձալի աթոռին ու տիրապետում էր վարչական ողջ ռեսուրսին, չնայած նույնիսկ այդ փուլում նա շարունակում էր փողոցային պայքարը՝ ԱԺ շրջափակում, հետագայում՝ դատարանների շրջափակում և այլն: Այսինքն, արդեն իշխանական լծակներով անցկացված 2018 թվականի արտահերթ ընտրություններով անցում կատարվեց իշխանազավթման հաջորդ փուլին։ Այդպես՝ նաև հաջորդ ընտրությունների ժամանակ:

Փաստացի Փաշինյանը իշխանության է հասել ոչ թե որպես ընդդիմություն՝ ընտրությունների միջոցով, այլ քայլ առ քայլ իշխանությունը զավթելու միջոցով։ Բայց նա օրենսդիր ու գործադիր իշխանությունը զավթելով չբավարարվեց։ Նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր իշխանության համար հակակշիռներ ապահովող մեխանիզմներ կարող են գործել։ Ու երբ դատական իշխանության մարմինները իրենց ինքնուրույն որոշումներով սկսեցին խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, Փաշինյանը թիրախավորեց դատարանները։ Արդյունքում իշխանությունների հրահրմամբ տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, դատավորները սկսեցին ճնշումների ենթարկվել, ՍԴ-ի գործող կազմը փոխելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին և այլն։

Դատական իշխանությունը իրենից մաքսիմալ կախվածության մեջ գցելու տոտալ փորձերից ու թեկուզ ոչ ամբողջական, բայց որոշակի հաջողություններ գրանցելուց հետո էլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների զավթմանը։ Ու քանի որ իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում վարկանիշ չունեն, իսկ Փաշինյանի վարկանիշը գնալով անկում էր ապրում, ապա համայնքներում իշխանությունը զավթելու նպատակին հասնելու համար նախ՝ իշխանությունները անցան լրիվ համամասնական ընտրակարգի, ապա, հասկանալով, որ դա էլ չի օգնում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ամբողջ ուժով ու ծավալով գործի դրվեցին վարչական լծակներն ու իրավական հետապնդումների գործիքակազմը։

Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ արդյունքները հայտնի դառնալուց հետո իրավապահները «հանկարծ» չարաշահումներ են «հայտնաբերում», ու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սկսվում են հետապնդումներ։ Խնդիրը մեկն է՝ չթողնել, որ հանկարծ համայնքներում ընդդիմությունը հաղթի, կամ եթե հաղթել է, չկարողանա երկար պաշտոնավարել, կամ ընդհանրապես չպաշտոնավարի։ Վանաձորում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այս մասին։ Այս ամենին զուգահեռ Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ երկրում ընդհանրապես կարող են գործել որոշ անկախ համակարգային մարմիններ։ Ուստի, նա ձեռնամուխ եղավ նաև այդ մարմինների զավթմանը. ՄԻՊ, ԲԴԽ և այլն, և այլն...

Փաստորեն, Փաշինյանն այս տարիների ընթացքում պարզապես զբաղված է ամբողջական իշխանազավթմամբ, և ինչքան շատ է նա իշխանություն զավթում, այնքան շատ է ցանկանում իր ձեռքը գցել իշխանության նոր օղակներ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նրանք պատկերացում չունեն ո՞նց հանեն երկիրը այս վիճակից․ Արշակ Կարապետյան Այս մոտեցմամբ շահագրգռում ենք հնդիկներին` Հայաստանում աշխատել, ՀՀ քաղաքացուն՝ արտագաղթելՄարդը զարգանում է, երբ գիրք է կարդում․ նոր գաղափարներ, մտքեր են ի հայտ գալիս. Առնո Վարդանյան (տեսանյութ, լուսանկարներ) Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԻ՞նչ հստակ գործիքակազմ է կիրառվում, որպեսզի այս խայտառակ թվերի հետ մենք հնարավորություն ունենանք նվազեցման մասով աշխատելու. Թագուհի ԹովմասյանՓաշինյան-ՔՊ հանդիպումը տխուր է անցել Նոր «քաղաքագիտական» մշակույթ. հարցերը լուծել բռունցքներով ԱԳ նախարարները հանդիպելու են և անիմաստ ժամեր վատնեն Զելենսկիի այցը նոր արհավիրք է դառնալու Սյունիքում կողաշրջվել է 23 տոննա ավիաբենզինով բարձված բեռնատարը Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան Ադրբեջանի հակահայ քաղաքականության ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողություններըՀնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի Ագուերոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը Գիտնականը գաղտնազերծել է Եգիպտոսի բուրգերի գլխավոր գաղտնիքը Մեծ շեփոր. ասորակա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական գործիք . «Փաստ»ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ). Աղետալի երկրաշարժ, մահվան դատավճիռ, ցարիզմի տապալում. «Փաստ»Խնայողությո՞ւն, թե՞ սնանկացում. արևային մարտկոցներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին «Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով». «Փաստ»«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվեց «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Կարգավորումներ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց խուզարկությունն իրականացնելու գործընթացի հետ կապված. «Փաստ»Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. «Փաստ»Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»Ռուբլին փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ» Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է. «Փաստ»Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել». «Փաստ»Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վենուսում Մարտի 8-ին ընդառաջ գործում են մեծ զեղչերՔաղաքական իրավուքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը Գարիկ Գալեյանի վերաբերյալ Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրաՇոլցն ասել է, որ Կիևին Taurus հրթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամարտության մեջ Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար. ՇարմազանովՍահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում․ Արշակ Կարապետյան Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են Mirage 2000 կործանիչների մատակարարման շուրջ Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններ