Երևան, 27.Փետրվար.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան Ադրբեջանի հակահայ քաղաքականության ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողությունները Ագուերոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը Գիտնականը գաղտնազերծել է Եգիպտոսի բուրգերի գլխավոր գաղտնիքը Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ» Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին «Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով». «Փաստ»


Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմերը համատեղ հայտարարություն տարածեցին: Դրան առավել «սառը գլխով» անդրադառնալու առիթներ կլինեն: Գնահատականներն ու մեկնաբանությունները տարբեր են: Այդուամենայնիվ, այդ նույն հայտարարության ֆոնին, շատ կարևոր է արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Նախ՝ Ալիևը հայտարարում էր, թե պետք է Հայաստանը դեռ 8 գյուղ վերադարձնի իրենց, հետո սկսեց հրապարակայնորեն խոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրենց պատկերացումների մասին։

Ըստ նրա, այդ ճանապարհով անցնողների համար չպետք է լինեն մաքսատուրքեր, ստուգումներ, սահմանապահության ընթացակարգեր, ու դա իրենց օրինական իրավունքն է։ Փաստացի Ադրբեջանը ոչ միայն իր զավթածով չի բավարարվում, այլև նոր զիջումներ է ցանկանում ստանալ։ Բացի այդ, Ալիևը նշում է, թե խաղաղության պայմանագիրը դեռ չի ենթադրում խաղաղություն։ Իսկ դա վկայում է այն մասին, որ Բաքուն խաղաղություն չի ցանկանում, ու եթե ցանկանար, արդեն ինչ-որ համաձայնություն կամ հաշտության պայմանագիր կնքված կլիներ հատկապես այն պարագայում, երբ Արցախում էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ է իրականացրել, ու կուզենար օր առաջ ֆիքսել իր ձեռք բերածը, քանի դեռ իրավիճակը չի փոխվել։ Բայց, ինչպես ասում են, ախորժակը միշտ ուտելիս է բացվում, դրա համար էլ ադրբեջանական կողմը ժամանակի ընթացքում նորանոր պահանջներ է առաջ քաշում, որ խաղաղություն չհաստատվի, լարված իրավիճակը շարունակվի, ու Հայաստանի նկատմամբ ագրեսիա ձեռնարկելու հնարավորություն լինի։ Դրա համար Բաքվին պետք է, որ նախ՝ հայ ժողովուրդը համակերպվի ստեղծված իրավիճակի հետ։

Սկզբից հայ հանրությունը համակերպվեց 2020 թվականի պարտության ու նոյեմբերի 9-ի համաձայնագրի պահանջների հետ, հետո Հայաստանի տարածք ներխուժման ու Արցախի շրջափակման, իսկ հիմա գործընթաց է գնում ընդհանրապես Արցախի կորստի հետ համակերպվելու առումով։ ՀՀ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ թշնամու պլանները հեշտացնեն, դյուրին դարձնեն նոր զիջումները, դրա համար էլ հայտարարում են, թե այլևս իրենց համար Արցախի հարց չկա, նախկինում արդեն Արցախը հանձնված է եղել և այլն։ Եվ չնայած ՀՀ իշխանության ներկայացուցիչները վախվորած խոսում են արցախահայության վերադարձի մասին, բայց, միևնույն ժամանակ, այն իրատեսական չեն համարում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական ուժն ամեն ինչ անում են, որ հանկարծ ժողովրդական պոռթկում տեղի չունենա, զարգացումներն անցնեն առանց ցնցումների, որպեսզի իրենց պաշտոնավարմանը որևէ վտանգ չսպառնա։ Նույն լեզվապաշարով խոսում է նաև Ալիևը՝ ռևանշիզմի վտանգի մասին պարբերաբար հայտարարություններ անելով: Փաստացի, գործող ՀՀ իշխանությունները ուղղակի չտեսնված նվեր են Ադրբեջանի համար, քանի որ հերթով լեգիտիմացնում են Ալիևի պահանջները, գլխիկոր զիջումներ կատարում, միայն թե մնան իրենց աթոռներին։ Դրա համար էլ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտանում էր պարտությամբ, ասում, թե «սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն է, ինչների՞ս է պետք զինվոր»։

Հասկանալի է, որ եթե ՀՀ իշխանությունները հեռանան, ապա իրավիճակը կարող է փոխվել։ Հենց դրանից էլ վախենում է Ալիևը, դրա համար էլ անընդհատ զգուշացնում է ռևանշիզմի մասին, որ հանկարծ չփորձեն գլուխ բարձրացնել, բայց ՀՀ իշխանություններին երբեք չի թիրախավորում։ Այսինքն, փոխադարձ «պասերով» կատարվում է Հայաստանի ու Արցախի պետականության քայքայման քաղաքականությունը, ուղղակի մեր կորուստները ժամանակի ընթացքում այնպես են ներկայացվում, որ եթե Հայաստանի իշխանությունները չհամաձայնեն զիջումներին, ավելի վատ կլինի։ Ու ոչ մի խոսք չկա պայքարելու, թշնամուն հակադարձելու ու մեր կորցրածը վերադարձնելու մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեներալ Արշակ Կարապետյանին կհաջողվի համախմբել հայ ժողովրդին և հեռացնել այս իշխանությանը Արմեն Ստեփանյան. ԲՍԿ չափանիշներին չհամապատասխանող ընկերությունները մրցունակ չեն ՆԱՏՕ-ի զորքերի մուտքը Ուկրաինա հակամարտությունը դաշինքի հետ անխուսափելի կդարձնի․ Պեսկով Այս ծրագիրը որոշ չափով կմեծացնի արտագաղթի տեմպերը. Նաիրի Սարգսյան Ադրբեջանի հակահայ քաղաքականության ամենավառ դրսևորումը ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներն են և նրանց դեմ տարվող ապօրինի գործողություններըՀնդկաստանում գնացքը «փախել է» կայարանից և 70 կմ սլացել առանց մեքենավարի Ագուերոն հերքել է կարիերան վերսկսելու մասին լուրերը Գիտնականը գաղտնազերծել է Եգիպտոսի բուրգերի գլխավոր գաղտնիքը Մեծ շեփոր. ասորակա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական գործիք . «Փաստ»ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է կործանարար հետևանք ունենալ մեզ համար. Արշակ Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՓԵՏՐՎԱՐԻ). Աղետալի երկրաշարժ, մահվան դատավճիռ, ցարիզմի տապալում. «Փաստ»Խնայողությո՞ւն, թե՞ սնանկացում. արևային մարտկոցներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Հայաստանը դադար է վերցնում. ի՞նչ շարունակություն կունենա «սառեցումը». «Փաստ»Խաչիկ Ասրյանի պատասխանն Իլհամ Ալիևին «Փաշինյանն ակնհայտորեն գնում է Սահակաշվիլու հետքերով». «Փաստ»«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ամփոփվեց «Ծագումով Հայեր» հայրենաճանաչ նախագծի 15-ամյակը«Երեք օր չզանգեմ, ուրեմն չկամ, փնտրեք ինձ». կրտսեր սերժանտ Դավիթ Շահնազարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Կարգավորումներ՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց խուզարկությունն իրականացնելու գործընթացի հետ կապված. «Փաստ»Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա. «Փաստ»Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Վահան Վարդանյանը՝ Բանկի խորհրդի կարևոր դերի և գործունեության մասին Դիմադրող հերոս Մանուշյանն ու... պարտության խորհրդանիշ Փաշինյանը. «Փաստ»Մաստեր-կլաս՝ ինչպես դատարկել «հպարտ քաղաքացիների» գրպանը. «Փաստ»Ռուբլին փոքր-ինչ թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ինչո՞ւ են գլուխները խոթում «ուկրաինական բորշի» մեջ. «Փաստ»«Այսպիսի վիճակում ևս մեկ թշնամի ձեռք բերելը բխում է ինչ-որ ուրիշ պետության, ոչ թե մեր շահերից». «Փաստ» Կարդացեք Պատկանյան, գուցե հասկանաք՝ կապ ունե՞ք երկրի ու ժողովրդի հետ.... «Փաստ»Խախտումների գծով առաջատարը Փարաքարն է. «Փաստ»Հայաստանը ևս բարեկամական վերաբերմունք ունեցող երկրների շարքում է. «Փաստ»«Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել». «Փաստ»Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»Վենուսում Մարտի 8-ին ընդառաջ գործում են մեծ զեղչերՔաղաքական իրավուքների հայկական կենտրոն (ՔԻՀԿ) իրավապաշտպան ՀԿ-ի հայտարարությունը Գարիկ Գալեյանի վերաբերյալ Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրաՇոլցն ասել է, որ Կիևին Taurus հրթիռների մատակարարումները կարող են Գերմանիային ներքաշել հակամարտության մեջ Զելենսկի-Փաշինյան քաղաքական երկվորյակները «դամոկլյան սուր» են իրեց ժողովուրդների համար. ՇարմազանովՍահմանապահ զորքերն առանց ռազմաբազայի չեն մնա Հայաստանում․ Արշակ Կարապետյան Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան և Ֆրանսիան բանակցում են Mirage 2000 կործանիչների մատակարարման շուրջ Միջերկրական ծովում սկսվել են ՆԱՏՕ խոշոր զորավարժություններՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը Մեդալների հարուստ ավարով. մարզիկների պատասխանատու մրցմանը մասնակցությունը հովանավորել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը Ռումբի ահազանգ՝ Արաբկիրից. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի. Պեսկով Փաշինյանական հերթական ավանտյուրան Ռուսական զգուշացում՝ Լուկաշենկոյի բերանով «Նախրից ճակատ պաչելու» նուրբ արվեստը Այս՝ թունավոր սնկի պես աճող խմբակը վաղուց վերածվել է հակահայկական աղանդի. Մեսրոպ Առաքելյան Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու. Արշակ Կարապետյան