Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում


Հաջորդ տարվա բյուջեի մութ անկյունները․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստացի յուրաքանչյուր տարվա պետական բյուջեն արտացոլում է այդ տարվա ընթացքում կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը և միջոցառումները, որոնք պետք է նպաստեն երկրի սոցիալտնտեսական զարգացման և կենսամակարդակի բարձրացման նպատակների ապահովմանը։ Պետական բյուջեի ծախսերի ու եկամուտների հաշվեկշիռն իր մեջ ներառում է նաև այդ տարվա ընթացքում կանխատեսվող տնտեսական աճը։

Օրինակ՝ 2024 թվականի պետական բյուջեում դրված է 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը։ Այսպիսի ցուցանիշի կանխատեսումը բավական ամբիցիոզ է, քանի որ, ըստ մասնագետների, բյուջեում ներառված չեն տնտեսական աճի թիրախի ապահովման համար անհրաժեշտ ներդրումների և արտահանման ծավալների ապահովմանն ուղղված համապատասխան միջոցառումները: Խնդիրն այն է, որ, ըստ տարբեր կանխատեսումների, Հայաստանի տնտեսական աճը հաջորդ տարվա համար բավական համեստ է լինելու, քան ներկայացված է պետական բյուջեում։ Ըստ Ասիական զարգացման բանկի, 2024 թվականին Հայաստանն ունենալու է 5,5 տոկոս տնտեսական աճ։ Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսումն ավելի հոռետեսական է՝ 4,3 տոկոս։ Այս կանխատեսումների համար իրական հիմքեր կան, քանի որ դրանցում հաշվի են առնվում ՀՀ տնտեսության ներսում վերջին ամիսներին նկատվող միտումները։

Խնդիրն այն է, որ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ անցյալ տարվանից սկսած Հայաստանը բավական բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն առկա իրավիճակը և արտաքին գործոնների էությունն սկսվել են փոխվել։ Օրինակ՝ եթե Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում արևմտյան սարքավորումները Հայաստանի միջոցով տեղափոխվում էին Ռուսաստան, ապա պատժամիջոցների կատարման հսկողության խստացման պայմաններում Հայաստանը ստիպված է հրաժարվել կապող օղակի դերակատարությունից։ Պատահական չէ, որ վերջին ամիսներին Հայաստանի տնտեսական աճի միտումների էական նվազում է նկատվում։ Իսկ հաջորդ տարվա բյուջեում տնտեսական աճի խթանմանն ուղղված այնպիսի ծրագրային միջոցառումներ ներկայացված չեն, որոնք թույլ կտային դիտարկել կառավարության նախատեսած 7 տոկոս տնտեսական աճի իրատեսական լինելը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ բյուջեով նախատեսված ՀՆԱ-ի աճի կանխատեսումը քիչ իրատեսական է, սակայն դա չի խանգարել, որ իշխանություններն այդ կանխատեսման հիման վրա էլ 2024 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի մասով նախատեսեն էական աճեր:

Այսպես, բյուջեում եկամուտների գծով կանխատեսվում է շուրջ 13,1 %, իսկ ծախսերի մասով՝ 20,8 % աճ: Եվ կարելի է կանխատեսել, որ անհրաժեշտ տնտեսական աշխուժության բացակայության պայմաններում իշխանությունները փորձելու են ավելացնել հարկերը կամ նոր հարկեր ու տուրքեր սահմանել, որպեսզի ապահովեն բյուջեի եկամտային մասը։ Չնայած արդեն իսկ նախաձեռնությունններ կան լրացուցիչ հարկատեսակներ սահմանելու ուղղությամբ։ Օրինակ՝ ըստ նոր օրենքի, ավտոներկրմամբ զբաղվող ընկերությունները պետք է ունենան 20 տոկոս շահույթ և դրանից 18 տոկոս վճարեն շահութահարկ և ԱԱՀ։ Բացի այդ, կառավարությունը պատրաստվում է ընդլայնել հարկման բազան և բարձրացնել հարկային բեռը։ Իսկ այսպիսի պայմաններում, օրինակ՝ շրջանառության հարկի դաշտում գործող տնտեսվարողները համընդհանուր հարկային համակարգ անցնելուց հետո պարտավոր կլինեն վճարել նաև շահութահարկ։

Իշխանությունները նպատակ ունեն նաև վերանայել գործող հարկային արտոնությունների շրջանակը, այդ թվում՝ կրթության, առողջապահության ու այլ ոլորտներում, իսկ դրան զուգահեռ հարկերի կամ վճարների գանձման նոր սխեմաներ ներդնել։ Պարզ է, որ հարկերի ավելացումը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների գնի բարձրացման, իսկ այդ թանկացումների բեռն ընկնելու է հասարակ սպառողների ուսերին ու ավելի է բարդացնելու նրանց սոցիալ-տնտեսական վիճակը։ Բացի դրանից, արդեն հաջորդ տարի նախատեսվում է կիրառության մեջ դնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ քաղաքացիները նախորդ տարվա եկամուտների հիման վրա կներկայացնեն եկամուտների հայտարարագրերը։ Եվ պարզ է, որ ներկայացված հայտարարագրերի հիման վրա էլ ակնկալվում է հարկել մարդկանց եկամուտները։ Իսկ ինչ վերաբերում է բյուջեով նախատեսվող ծախսերին, ապա ոչ իրատեսական արձանագրումներ կան կապիտալ ծախսերի մասով։

Նախատեսվում է, որ հաջորդ տարի կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 մլրդ դրամ. դրանք ավելի քան 27 տոկոսով կգերազանցեն 2023 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերը։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին կապիտալ ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 6,6 տոկոսը՝ 2023 թվականի նկատմամբ աճելով 0,7 տոկոսով, սակայն անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ թեև ժամանակի ընթացքում կատարողականը որոշակիորեն բարելավվում է, սակայն շարունակում է մնալ ոչ բավարար մակարդակում: Այս տարվա կապիտալ ծախսերը ևս ունեն բավական ցածր կատարողական՝ հունվար-սեպտեմբերի կատարողականը կազմել է ընդամենը 57,4 %։ Իսկ երբ կապիտալ ծախսերի թերակատարման հարցը դեռևս լուծված չէ, ապա դժվար թե հնարավոր լինի լուծել հաջորդ տարի։

Ըստ այդմ, ամենայն հավանականությամբ, կապիտալ ծախսերի թերակատարման հարցը կշարունակի բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի նախատեսված տնտեսական աճի ցուցանիշների ապահովման համար։ Մյուս կողմից էլ կարևոր է, որ կապիտալ ծախսերը լինեն թիրախային, որպեսզի հանրության բարեկեցության համար պայմաններ ապահովվեն, այլ ոչ թե տեսնելով, որ դրանք թերակատարվում են, իշխանությունները որոշեն միանգամից այդ գումարները ուղղել ասֆալտապատմանը և հարցը լուծված համարեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԻմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ամուսնացել է«շեֆի» քենու հետ և ստեղծել նոր, առավել կատարյալ գինիներ. «Փաստ»Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կու­թյան ճնշող մե­ծա­մաս­նու­թյու­նը դեմ է Փա­շի­նյա­նին. «Փաստ»Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանՆրա հիմ­նա­րար նպա­տա­կը իշ­խա­նու­թյունն է, որի հա­մար կպայ­քա­րի մին­չև վերջ. «Փաստ»«Մա՛մ, ինձ համար շատ աղոթիր». Նվեր Չոբանյանն անմահացել է նոյեմբերի 8-ին Քարին տակում. «Փաստ»Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ»Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ»Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից կհատկացվի 320 միլիոն դրամ. «Փաստ»Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ»Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ»ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ