Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները
Society![Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները](/timthumb.php?src=disc/27-02-24/5b8fa0133ac01d3a20a12efb4af077bd.jpg&w=780)
Մերգելյանի այգում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող հանգստի գոտին կվերագտնի իր երբեմնի նշանակությունն ու կառանձնանա նոր լուծումներով:
Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված այգին հիմնովին կփոխվի:
Վերակառուցման նախագծի շրջանակում այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն նոր՝ շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր: Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն, ի դեպ, առաջիններից էր, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում դրվեց հանրային քննարկման: Արդյունքում, հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները, նախնական նախագծերը փոխվեցին, և ընտրվեց նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։