Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել


Ոչ մի լավ բան չարժե սպասել նման հայտարարություններից, ընդհակառակը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «վերջին կանգառը» Հայաստանն էր՝ Երևան, Հանրապետության հրապարակ: Միանգամնց նշենք, որ բարձրաստիճան ՆԱՏՕ-ական հյուրին Երևանում չափազանց ջերմ ընդունեցին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քաջաբար ելավ կառավարության շենքից ու Ստոլտենբերգին անձամբ դիմավորեց իր աշխատավայրի` սովորաբար տարաբերետակիր ոստիկանական վաշտերով լցոնված հրապարակահայաց մուտքի մատույցներում:

Ճեմելով գնացին առանձնազրուցելու: Ասուլիսից հետո էլ նորից անձամբ ճանապարհեց մինչև սպասարկող ավտոմեքենայի դուռը՝ մարտյան անձրևի խոշոր կաթիլներից պաշտպանող, թիկնապահների բռնած մեծ, սև անձրևանոցների հովանու ներքո: Բայց այդ՝ ֆիլմանկարագրական դրվագներից բացի, ավելի հետաքրքրական ու կարևոր բաներ տեղի ունեցան: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ու Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու, խաղաղության գործընթացը խրախուսելու առումներով: Բայց այդ, այսպես ասենք, «պարտադիր ծրագրից» զատ, նա՝ Ստոլտենբերգը ընդգծված հակառուսական, կտրուկ, թշնամական հայտարարություններ հնչեցրեց: Շեշտենք՝ Երևանից:

Մասնավորապես, Յենս Ստոլտենբերգը նախ հայտարարեց. «Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»: Բայց դա ամենը չէր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ արեց իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»: Ստոլտենբերգը, ընդունելով, որ իրավիճակը մարտադաշտում (Ուկրաինայում) իրենց համար ծանր է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային, հետևյալ ֆրազը «մեխեց». «Եթե Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»:

Փորձենք հնարավորինս առանց հույզերի դիտարկել իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, բնորոշումները: ՆԱՏՕ-ն, հասկանալի է, Ռուսաստանի ոխերիմ թշնամին է, ՆԱՏՕ-ի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի ոչնչացումը, Ռուսաստանի եղած-չեղած ռեսուրսները անվճար կամ որպես ռազմավար տնօրինելը: Դե, Նապոլեոնը փորձեց ժամանակին, ավարտվեց Փարիզում ռուսական զորքի հաղթահանդեսով, Գերմանիան փորձեց, հայտնի է, թե ինչ եղավ: Թերևս որոշել են «մի հատ էլ փորձել»: Բայց դա դեռ մի կողմ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է տվ յալ դեպքում, ՆԱՏՕ-ն այս պահին չի կարողանում ռեալ աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալ Ուկրաինային, որը պարտություն է կրում ռազմադաշտում, և այդ ենթատեքստում միանգամայն սպասելի են Ստոլտենբերգի հայտարարության ենթատեքստն էլ, տոնայնությունն էլ: Սակայն նա նման հայտարարություն չի անում Եվրոպայում ինչ-որ տեղ: Նա նման հայտարարություն չի անում անհամեմատ արևմտամետ դիրքորոշված Վրաստանում, նման բան չի ասում ՆԱՏՕ-ի հիմնական անդամ ու դաշնակից Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ալիևի ներկայությամբ՝ Բաքվում: Այլ գալիս ու նման՝ ընդգծված հակառուսական հայտարարություն է անում հենց Երևանում, անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Դա սադրանք չէ, հապա ի՞նչ է:

Ընդգծենք. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չհակաճառեց, չհակադարձեց Ստոլտենբերգին: Օրինակ՝ չնշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ ոչ թե, ասենք, լիարժեք համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Ի դեպ, բավականին վիրավորական է, անգամ՝ ազգային արժանապատվության ոտնահարում է, եթե Հայաստանը «համերաշխ լինի» Ուկրաինայի հետ, որը ցնծագին արտահայտություններով ու ձևակերպումներով, ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Արցախը զավթելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, Արցախը հայաթափելու հետ կապված: Այսինքն, ի՞նչ, Հայաստանը համերաշխ է... հայերի դեմ ցեղասպանական ոճիր իրագործած թշնամուն հենց այդ կապակցությամբ շնորհավորող Զելենսկու հե՞տ...

Վերադառնանք, սակայն, Ստոլտենբերգին: Պետք չէ քաղաքագիտության հանճար լինել՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան եկել էր հիմնական նպատակ ունենալով, ինչպես ասվում է, անձամբ տնտղել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների տրամադրությունները՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորության համար: Ադրբեջանում Ստոլտենբերգին պարզորոշ հասկացրել են, որ Բաքուն Ուկրաինայի հարցում հումանիտար աջակցությունից այն կողմ չի գնա: Վրաստանում, որ, անկախ ամենից, չափազանց հավասարակշռված քաղաքական կուրս է վերցրել (միանգամայն խելամտորեն), Ստոլտենբերգը հազիվ թե կարող էր որևէ դրական ակնկալիք ունենալ՝ իր հետապնդած նպատակին հասնելու իմաստով:

Իսկ ահա Հայաստանում, որի ղեկավարությունը հատկապես վերջին 2 տարին ընդգծված հակառուսական կեցվածքով է աչքի ընկնում, Ստոլտենբերգը իրեն թույլ տվեց նախ՝ Հայաստանը հռչակել Ուկրաինայի ու Զելենսկու հետ համերաշխ, ապա նաև Ռուսաստանի դեմ նշված հայտարարություններն արեց: Դա սառը, դաժան ու հակահայ հաշվարկ էր: Ավելին, Ստոլտենբերգը պարզորոշ հասկացրեց, որ իրենց առանցքային նպատակը Ռուսաստանի պարտությունն ու մեր տարածաշրջանից նրան դուրս մղելն է, որից հետո Հայաստանի վերահսկողը լինելու է ՆԱՏՕ-ի սիրելի դաշնակից ու անդամ Թուրքիան: Սա ասվեց գրեթե բաց տեքստով: Ստոլտենբերգի խորհրդատուները թերևս պիտի նրան հուշեին, որ Ուկրաինայի հետ Նիկոլ Փաշինյանը գուցե համերաշխ լինի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը նույն մոտեցումն ունի:

Բայց շատ հավանական է, որ Ստոլտենբերգը պարզապես Նիկոլ Փաշինյանի անունից ասաց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը վերջինիս շուրթերից, այլ ոչ թե բավարարվի հայտարարությամբ, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ամենից վատն այն է, որ ՀՀ ղեկավարություն համարվողների թողտվությամբ, եթե ոչ՝ մասնակցությամբ, Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման կետի: Թե դրա հետևանքով ի՞նչ կմնա Հայաստանից, նույնիսկ չենք ցանկանում դիտարկել: Ցանկացած տրամաբանող մարդու այդ ամենը ոչ պակաս հասկանալի է: Հասկանալի է, որ դա ինչ-որ օտարազգի, ավելին, մեր դաշնակցի թշնամի Ստոլտենբերգին չի հուզում: Բայց շատ վատ է, եթե չասենք՝ ահավոր է, որ դա գործնականում չի հուզում ՀՀ ղեկավար համարվողին ու նրա քաղաքական խմբակին: Ոչ մի լավ բան Ստոլտենբերգի հայտարարությունից չարժե սպասել: Ցավալի է, բաց դրա հետևանքները շուտով նաև կզգացվեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցՄեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըԿալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք