Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը


Իսկապե՞ս Կրակովում է առաջին անգամ ստեղծվել... կրակովյան երշիկը ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրակովյան երշիկը եփած-ապխտած երշիկի տեսակ է, որը հայտնի է Կենտրոնական Եվրոպայի երկրներում, հիմնականում՝ Լեհաստանում, Գերմանիայում, Ավստրիայում և նախկին ԽՍՀՄ տարածքներում։ Այն նման կերպ է անվանվել լեհական Կրակով քաղաքի պատվին, և բնական է, որ ծագել է Լեհաստանում՝ մոտավորապես 18-19-րդ դարերում, ենթադրաբար՝ Կրակովում։ Այնուամենայնիվ, որոշ հետազոտողներ կտրականապես պնդում են, որ կրակովյան երշիկը գոյություն է ունեցել դեռևս 17-րդ դարում, անգամ 16րդ դարում... Ինչևէ... Ավանդական խոշոր աղացած խոզի մսից երշիկը՝ համեմունքների, աղի և կարտոֆիլի օսլայի ավելացումով (մսի պարունակությունը պետք է ներառի առնվազն 85% խոզապուխտ), լեհական Գալիցիայում և Փոքր Լեհաստանում հայտնի էր որպես բարձրորակ մսամթերք առնվազն 19-րդ դարի սկզբից:

Իսկ Կրակովի ամենահմուտ երշիկագործներից մեկը վարպետ Վինսենթ Սատալեցկին էր (մահացել է 1914 թ.), որը խոհարարական գաղտնիքները ժառանգել էր իր հորից: Կրակովի կենտրոնում՝ Ֆլորյանսկա փողոցում գտնվում էր «Սատալեցկու տունը», որտեղ մինչև 1918 թվականը գտնվում էր կրակովյան երշիկի արտադրության և վաճառքի առաջին գործարանը։ Առկա էր ինչպես երկարատև պահպանման («չոր»), այնպես էլ սովորական տեսականի, որը նախատեսված չէր երկարաժամկետ պահպանման համար: Ամեն դեպքում, համեմունքներով խոզի աղացած մսից երշիկը միաժամանակ հագեցնող էր, համեղ և էժան: Դրա հիմնական սպառողը միջին խավն էր։

Զարմանալի չէ նաև այն, որ այդ երշիկի պատրաստումը բավականին շահավետ էր, և արտադրողները գործնականում մրցակցություն չունեին։ Ընդ որում, ոչ մի խիստ բաղադրատոմս չկար։ Գերմանիայում և Ավստրիայում «կրակաուերը» պատրաստվում էր կոպիտ աղացած (առնվազն 5 մմ) տավարի մսից և խոզի ենթամթերքներից (հիմնականում՝ խոզի փորոտիք): Օգտագործվող համեմունքներն են եղել աղը, սև պղպեղը, աղացած կարմիր պղպեղը, մշկընկույզը և սխտորը։ Պատրաստի զանգվածը լցոնել են առնվազն 45 մմ տրամագծով աղիքի մեջ։ Այնուհետև 1 ժամ տաք ապխտել են, ապա սառը ծխեցրել 6 ժամ: Այս երշիկեղենի մեկ այլ տեսակի՝ Կրակովյան խոզապուխտի համար վերցվում է եփելու համար հավասար քանակությամբ ցածր յուղայնությամբ խոզի և տավարի միս ջլերով, իսկ պատրաստման գործընթացը նույնն է:

Ավստրիայում «գերազանց որակի կրակաուերը» (Krakauer mit hervorhebender Bezeichnung) երշիկ է, որը պատրաստված է 85 % աղացած նիհար խոզի և 15 % տավարի մսից՝ կարտոֆիլի օսլայի ավելացմամբ: Ռուսական Կրակովյան երշիկը, այսինքն՝ այն, ինչ արտադրվում է նաև Հայաստանում, նկատելիորեն տարբերվում է լեհական կրակովյան երշիկից։ Լեհաստանում այն բաղկացած է միայն մսից, իսկ մեզ մոտ մսի մեջ բեկոն են ավելացնում։ Թերահավատը կասի, որ դա խնայողության պատճառով է, իսկ ուրիշը կասի, որ նման երշիկը ավելի հյութալի է, ավելի քնքուշ: Երկուսն էլ ճիշտ կլինեն։ Նշենք նաև, որ 20-րդ դարի կեսերին կրակովյան երշիկն ուներ կրտսեր քույր՝ օդեսական երշիկը։ Վերջինս ավելի հաստ էր, ուներ ավելի քիչ միս, բայց ավելի շատ պղպեղ, սխտոր և ճարպ: Այլ էական տարբերություններ չկային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար