Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է
Blog![Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարի ավանդույթներից է](/timthumb.php?src=disc/12-04-24/bb897d6b4385637e9fbfe6feaa3c9d1c.jpg&w=780)
Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։
Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը:
Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, իսկ Անվտանգության դեպարտամենտը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների, մեդալների և գավաթի:
Նման միջոցառումները խրախուսվում են սպորտի մասսայականացման և կոլեկտիվների միջև համագործակցության զարգացման և առողջ մրցակցություն ձևավորելու տեսակետից։
Շնորհավորում ենք մեր գործընկեր հաղթող թիմերին։