Երևան, 15.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով Երևանի Կոմիտաս պողոտայի բակերից մեկում վրաերթի են ենթարկել խաղացող 12-ամյա երեխայի Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Այսօր օրակարգը Սամվել Կարապետյանն է թելադրում․ Մենուա Սողոմոնյան «Ճաշատեսակ» եվրոպական սեղանին. անդամակցությունը իրատեսական սցենար չէ. «Փաստ» Որտե՞ղ է իրական սպառնալիքը Հայաստանի համար. «Փաստ» Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից


Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում

Մշակույթ

Հոկտեմբերի 23-24-ին Թբիլիսում անցկացվեցին հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված հայ դասական երաժշտության հիմնադիր Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին: Հիշեցնենք, որ հոբելյանը 3 երկրների, այդ թվում`Վրաստանի հայտով, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տոնական ծրագրերի օրակարգում:

Երևանի Ալեքսանդր Սպենդարյանի տուն-թանգարանի և Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ, «Ստեղծագործական երկրորդ կյանք. Թիֆլիս» խորագրի ներքո ներկայացվեցին ուղիղ 105 տարի առաջ կոմպոզիտորի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ճակատագրական հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև վրաց մշակութային գործիչների հետ նրա ունեցած ստեղծագործական ու բարեկամական հարաբերությունները: 

2-օրյա ծրագիրը իրականացվեց Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ, Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական կենտրոնի համագործակցությամբ՝ օրհնությամբ և աջակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի։ Միջոցառումներին մասնակցում էին Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանի գլխավորած պատվիրակության անդամները:  

Միջոցառումները մեկնարկեցին հոկտեմբերի 23-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Բազմազան ծրագրի շրջանակում բացվեց ցուցահանդես, որն արտացոլում էր Սպենդիարյանի կյանքի և գործունեության առանցքային դրվագները, ինչպես նաև նրա առնչությունները թիֆլիսյան միջավայրի հետ: Միջոցառումը վարում էին կենտրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը և թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանը: 

Ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, հոգևորականներ, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի դասախոսներ, ուսանողներ, քաղաքապետարանի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի աշխատակիցներ, արվեստասեր  հասարակայնության ներկայացուցիչներ:

Սպենդիարյանի կյանքի մասին հետաքրքիր ու բացառիկ փաստերով բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը: «Ես առաջին անգամ եմ Վրաստանում, իսկ երբ Սպենդիարյանն առաջին անգամ եղավ Թիֆլիսում, նա իր կնոջը մի նամակ գրեց, որ չի կարող շուտ տուն գալ և մերժել բոլոր հրավերները, որովհետև այստեղ հյուրը համարվում է սրբություն: Նույն կերպով մեզ ընդունեցին: Շնորհակալություն եմ հայտնում թիֆլիսյան ջերմության համար», - իր ողջույնի խոսքում նշեց Մ. Օթարյանը:  

Սպենդիարյանի` Թբիլիսիում անցկացրած օրերի մասին բանախոսությամբ հանդես եկավ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային դասարանի դասախոս` Թինաթին Բարկալայիան:

Թումանյան-Սպենդիարյան բարեկամության և այդ բարեկամության անզուգական պտուղների մասին խոսեց Երևանի Հ. Թումանյանի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, թումանյանագետ Անի Եղիազարյանը: Նա ընդգծեց միջոցառման խորհուրդը. «Շատ ուրախ եմ, որ չնայած դժվարություններին, մեր մեծերի` Սպենդիարյանի և Թումանյանի օրհնությամբ և մեծ ջանքեր գործադրած մարդկանց շնորհիվ, Երևանում գործող երկու թանգարաններս կարողացանք կյանքի կոչել այս միջոցառումը: Երկու օր պիտի խոսենք այն մեծ կամրջի մասին, որ Թումանյանը փորձում էր լինել աշխարհի որևէ անկյունում գտնվող հայի և վրաց ժողովրդի միջև: Եվ այդ կարևոր դասը, առաքելությունն ու պատգամն իրենցից ստանալով` պիտի փորձենք այդ ամրությունը հաստատուն պահել»:

Տոնական տրամադրությունը  հոկտեմբերի 24-ին շարունակվեց Վիրահայոց թեմի «Հ. Թումանյանի տուն» գիտա-մշակութային կենտրոնում: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Հագեցած  2-օրյա միջոցառումները բարձր գնահատվեցին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ  արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի,  Վրաստանում ՀՀ դեսպանության կցորդ Ավետիք Հարությունյանի, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի տուն-թանգարանի ներկայացուցիչ Թամար Մարիի կողմից: Վերջինս Երևանի Ա.Սպենդիարյանի տուն-թանգարանին նվիրեց «Զաքարիա Փալիաշվիլի» ալբոմը` փոխադարձաբար ստանալով Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի հոբելյանական հրատարակությունը:

Կոմպոզիտորի Երևանի տուն-թանգարանի կողմից դեսպան Ռուբեն Սադոյանը պարգևատրվեց «Ա. Սպենդիարյան 150»  հուշամեդալով:

Օրը նշանավորվեց Հովհաննես Թումանյանի թբիլիսյան բնակարանում՝ ամենայն հայոց բանաստեղծի աշխատասենյակում, 4 կառույցների՝ Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի ՝ ի դեմս՝ Մարինե Օթարյանի, Երևանի Հ. Թումանյանի թանգարանի՝ ի դեմս Անի Եղիազարյանի և Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Գիսանե Հովսեփյանի, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի՝ ի դեմս ղեկավար Եվգենյա Մարկոսյանի միջև փոխադարձ համագործակցության Հուշագրի ստորագրմամբ: Իբրև յուրօրինակ խորհրդանիշ` Մ. Օթարյանը և Ա. Եղիազարյանը լարեցին մեծ գրողի ժամացույցը:  

Թեմի 2 կենտրոններում կյանքի կոչված միջոցառումներին հնչեց մեծ կոմպոզիտորի երաժշտությունը: Համերգային բաժնում ելույթ ունեցան «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանի սան Արթուր Պապիկյանը` կենտրոնի սան Անդրե Ակոբյանի և դհոլի դասարանի ուսուցիչ Սերգեյ Մալխասյանի նվագակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար՝ Մարիա Աբուլյան, մեներգչուհի Աիդա Բազոյանը, դաշնակահար Եսայի Աբովյանը:  Օրվա տոնական ոգուն համահունչ`  «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանի ներկայացմամբ իրար հաջորդեցին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչներ, միջազգային մրցույթների մրցանակակիրներ Դիանա Հարությունյանի, Անդրանիկ Մալխասյանի և  դաշնակահարուհի, ԵՊԿ պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանի կատարումները, ինչպես նաև Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի մենակատարուհի Սվետլանա Տատոևայի,  պրոֆեսոր Էռնստ Առաքելովի ջութակի դասարանի սան Դավիթ Ակոպովի ելույթները:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոՈւժեղ Մարտունի. լուսանկարներԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԳտիր լրտես Օնիկին․ Նարեկ ԿարապետյանԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Մերժի’ր Նիկոլին. «Ուժեղ Հայաստան»Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Փոփոխության շրջագայությունը ուժեղ Մարտունիում. Նարեկ ԿարապետյանՄոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. ԼավրովՖրանսիական ԶԼՄ-ներ. Փաշինյանի և «IDEMIA»-ի դավադրությունը Հայաստանը կվերածի թվային համակենտրոնացման ճամբարի Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել «205-ը 205-ի դիմաց» բանաձևով«Ուժեղ Հայաստան» կուսակցության ուղիղ եթերը ԳավառիցԲրիթնի Սփիրսը Լոս Անջելեսի ռեստորանում վերականգնողական բուժումից հետո տարօրինակ տեսարան է ստեղծել՝ գոռալով, հաչալով և դանակով Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Մարտունիում ենՄայիսի 16-ին, 18:00-ին, կհանդիպենք Նոր Նորքում` Գայի արձանի շրջակայքում․ «Ուժեղ Հայաստան»Երիտասարդ Հայն իր ծննդյան երկիրն է ուզում փրկել, մինչդեռ կարող էր Մոնակոյում իր կյանքը վայելել․ Ալեն ՂևոնդյանՌԴ Ռյազան քաղաքի վրա ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման հետևանքով երեք մարդ է զnhվել. նահանգապետՇաբաթ և կիրակի օրերին Յունիբանկի քարտերի ձևակերպման համար գործում է 50% զեղչ«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻնչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը․ Էլինար ՎարդանյանԻրանի հարցում ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները շատ նման են. Թրամփ Փոփոխությունները շատ մոտ են. Գոհար ՂումաշյանՓոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՃամփորդության պլանավորում զրոյից. խորհուրդներ IDBank-իցԴՕԿ կուսակցությունը նախ գաղափարախոսություն է, իսկ թռնողներ ամենուրեք կան․ Արշակ ԿարապետյանԵթե պայքարելու իմաստ չկար, ինչո՞ւ էր Նիկոլը 2018-ին և ընտրությունների ընթացքում խոսում, նախընտրական ծրագրում արձանագրում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին. Տիգրան ԱբրահամյանՀատվածներ նախագահականի առջև էսօրվա իմ ելույթից․ Կարպիս ՓաշոյանՈւժեղ Հայաստանը այսօր գնացել էր Սևան քաղաք. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր դաշտի առաջատարն այսօր «Ուժեղ Հայաստանն» է․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելԵկեղեցին հայերին համախմբող միակ կառույցն է. Սամվել ԿարապետյանԱլիևի հետ բանավեճը անիմաստ է, նրա խոսքերում ճշմարտություն փնտրելը՝ վտանգավոր․ Հրայր ԿամենդատյանՄոտ մի՛ արի, ես զզվում եմ քեզնից, իմ երեխուն եմ ուզում. զոհվածի մայրը՝ Փաշինյանին Պետք է վերականգնենք մեր պատվը որպես երկիր ու դա անելու է ուժեղ ղեկավարը. Նարեկ ԿարապետյանԵրեվանի Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանում շարունակվում են քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներըՈւժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Ուժեղ Հայաստանում Սամվել Կարապետյանն ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը 2.5 անգամ կբարձրացնի. Նարեկ ԿարապետյանԻմ պլանավորած բիզնեսների մեջ չի եղել պարտություն․ Սամվել Կարապետյանը՝ Նազենի Հովհաննիսյանին Փաշինյանի չքմեղացումը. հարված արևմտամետներին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր. Հրաչյա Ռոստոմյան Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը. Աշոտ ՖարսյանՈւժեղ Հայաստանում համաներում լինելու է, իսկ իրավունքը գերակայելու է բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Իվետա Տոնոյանի ասուլիսն` ուղիղՍևանում շարունակվում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավը. լուսանկարներ Փոփոխության շրջագայությունը շարունակվում է ՈՒժեղ Սևանում. Նարեկ ԿարապետյանԹեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Լուսավոր Հայաստանը» չի ձգտում սահմանադրական մեծամասնություն կազմել. Էդմոն Մարուքյան