Երևան, 31.Հոկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Ուկրաինական ԱԹՍ-ն Չեչնիայում հարվածել է Պուտինի անվան համալսարանին Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg Բայդենն ասել է, որ Հս. Կորեայի կողմից ՌԴ զինվnրներ ուղարկելը «շատ վտանգավոր» զարգացում է Յուրի Նավոյան․ վրացական երազանքն իրականանում է


Ի՞նչ կստացվի, եթե գարեջուրը պատրաստվի առանց... գայլուկի. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գարեջրի յուրաքանչյուր սիրահար գիտի, թե ինչից է եփվում այդ հնագույն ըմպելիքը: Ջուրը, գայլուկը և գարու ածիկը այն ստանդարտ բաղադրիչներն են, որոնք հաստատվել են գերմանական օրենքներով դեռևս 1617-րդ դարերում: Սակայն քչերը կարող են պատասխանել այն հարցին, թե ի՞նչ էին եփում մինչ այդ օրենքների ու չափանիշների ընդունումը։ Նշենք, որ այն հեռավոր ժամանակներում մարդիկ եփում էին գրյույտ: Գրյույտը, խիստ ասած, նույն գարեջուրն է (նրա բաղադրատոմսը բավականին նման է գարեջրին), սակայն առանց գայլուկի։ Եվ հենց այստեղ է ամենահետաքրքիրը, քանի որ գայլուկի փոխարեն միջնադարյան եվրոպացիներն օգտագործում էին ամեն տեսակի խոտաբույսեր, հատապտուղներ և բնության այլ պարգևներ։ Հին վանական գրքերի հետազոտությունները ցույց են տալիս, որ գրյույտի որոշ բաղադրատոմսեր ներառել են մի քանի տասնյակ բաղադրիչների օգտագործում:

Հարկ է նշել, որ եվրոպացիները տարբերել են գրյույտն ու գարեջուրը։ Շատ շրջաններում գրյույտը կոչվում էր էլ, և հետագայում գարեջրի որոշ տեսակներ սկսեցին էլ կոչվել միայն այն ժամանակ, երբ գրյույտը մոռացության մատնվեց: Իսկ ինչի՞ց էր պատրաստված այդ ալկոհոլային ըմպելիքը: Այո՛, այն ամենից, ինչ կարելի էր գտնել Եվրոպայի այս կամ այն անկյունում` ճահճի մրտենուց, բորբոսից, որդանակից, անիսոնից, մշկընկույզից և շատ ավելի այլ բաներից: Ընդհանրապես, առկա էր հսկայական բազմազանություն։ Պետք է ասել, որ բաղադրիչների նման բազմազանությունը երբեմն այդ խմիչքը դարձնում էր շատ յուրահատուկ։ Բանն այն է, որ որոշ բաղադրիչներ այն օժտել են տոնիկ, աֆրոդիզիակ և թմրադեղային հատկություններով։ Բացի այդ, ընդհանուր առմամբ, ընդունված էր, որ այն թնդությամբ նկատելիորեն ուժեղ էր գարեջրից և, ի տարբերություն ավանդական գարեջրի, բավականին քաղցր համ ուներ։ Այդ ըմպելիքի ազդեցության տակ գտնվող մարդիկ հաճախ անպարկեշտ գործողություններ են կատարել, ընկել հալ յուցինացիաների մեջ և, ընդհանրապես, զվարճացել իրենց ուզածի չափ:

Իմանալով այդ ըմպելիքի նման որակների մասին՝ շատերի գլխում տրամաբանական հարց կառաջանա. «Ինչպե՞ս պատահեց, որ դառը և, ճիշտն ասած, ձանձրալի գարեջուրը փոխարինեց գրյույտին»։ Պատմաբաններն այս հարցում ընդհանուր կարծիք չունեն։ Գրյույտը սկսել է անհետանալ ամենուր 16-րդ դարում, չնայած Եվրոպայի որոշ շրջաններում այն գոյատևել է մինչև 18-րդ դարի կեսերը: Վարկածներից մեկն ասում է, որ բողոքական ռեֆորմացիայի պատճառով է այն ենթարկվել զանգվածային հալածանքների, քանի որ այդ ըմպելիքը մարդկանց ստիպել է բավականին անկարգապահ լինել։ Ընտրելով գարեջրի և գրյույտի միջև՝ ընտրել են չարյաց փոքրագույնը, և գերմանացի միապետները, որոնք պաշտպանում էին բողոքականությունը, սկսել են ընդունել գարեջրի մասին հայտնի օրենքները։

Այնուամենայնիվ, արդարության համար հարկ է նշել, որ առաջին նման օրենքն ընդունվել է Ռեֆորմացիայի մեկնարկից մեկ տարի առաջ: Մեկ այլ վարկածի համաձայն, գայլուկ պարունակող գարեջուրն ավելի երկար էր պահվում, և այդ պատճառով էլ փոխարինել է իր նախորդին՝ զուտ տնտեսական պատճառներով։ Թեև, ամենայն հավանականությամբ, երկու գործոններն էլ դեր են խաղացել՝ և՛ կրոնականը, և՛ տնտեսականը: Այսօր այդ հնագույն սպիրտային ըմպելիքը շատ փոքր քանակությամբ արտադրվում է Եվրոպայի և Ամերիկայի որոշ փոքր գարեջրագործարանների կողմից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ապրիլյանից հետո Սերժ Սարգսյանը մերժեց Բաքվի «Քաղաքակրթությունների ֆորումի» մասնակցությունը, իսկ Նիկոլը՝ հանում է ՀՀ թեկնածությունն հօգուտ Ադրբեջանի․ Էդուարդ ՇարմազանովՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Գեղարքունիքում կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Rolls-Royce-ը ներկայացրել է բացառիկ Phantom (լուսանկարներ) Փաշինյան-Ալիև շփումներն օգուտ են տալիս, մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումները. Արայիկ Հարությունյան Սիրուշոն հրապարակել է իր և Խորեն Աբրահամյանի լուսանկարը Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ոսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Բարեկարգվող Ավան«Ինտեր»-ը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում Իսրայելի նախագահը կմեկնի Բաքու՝ ամրապնդելու տարածաշրջանային համագործակցությունը ️«Սրբազան պայքարի» կողմից իշխանափոխության հասնելու հստակ տրամաբանություն չենք տեսնում. ՉալաբյանԱնչափահասին առևանգել են՝ ամուսնության նպատակով Խնդրի լուծումն առաջարկում են, լրացուցիչ գումար չի ծախսվելու, բայց պետական մարմինները չեն կատարումԳյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգված է ԼՂ-ում մշակութային արժեքների ոչնչացման մասին ստացվող զեկույցներով. ՀայաՔվեՕդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-2 աստիճանով Վթար՝ Արարատի մարզում. կա 5 վիրավոր Վրացական երազանքը և հայկական հալլյուցինացիաները ԱՄՆ-ն փորձում է պայքարել արևային շուկայում Չինաստանի գերակայության դեմ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության հիմնական գործունեության և նպատակների մասին Կասեցվել է մանրաձկան գործարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կհանդիպեն Աստանայում Անդրանիկ Քոչարյանի գլխին կուտակված «սև ամպերը» խտանում են Ափսոսանք եմ հայտնում Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի համար. Արգիշտի Քյարամյան Վրացական ընդդիմության հակահայ դրսևորումները Երևանում կին և տղամարդ մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Ամերիկյան հատուկ ծառայությունները փորձում են պարզել Փաշինյանի հեռանկարայնությունը Երբ Սրբուհի Գալյանը կնշանակվի Արդարադատության նախարար «ՀայաՔվեի» հայտարարած կրթաթոշակի մրցույթը շարունակվում էՈսկու գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 1 ունցիայի համար 2,800 դոլարը Նախատեսվում է Թուրքիայի մի շարք ԶԼՄ-ների այց ՀՀ, որտեղ նաև կքննարկվի «Խաղաղության խաչմերուկ»-ը. Արայիկ Հարությունյան Նշված հասցեներում գազանջատումներ կլինեն Դիլիջանում ավտոտնակ է պայթել. կասկածյալը տիրոջ հարևանն է Ջուր չի լինի ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակումԱվետիք Չալաբյանի դեմ դատավարության նոր մանրամասները․ ասուլիս Վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 2,5 տոկոսով Ֆասթ Բանկը գործարկում է UBPay-ը․ դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Ուկրաինան պետք է hարվшծի, եթե հյուսիսկորեական զnրքերը հատեն սահմանը. Բայդեն Հզոր անտիցիկլոնը Հայաստանում է. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը «Հեզբոլլահ»-ը նոր գլխավոր քարտուղար ունի Ատեստավորված ուսուցիչների կեսը ստանում է 300,000 և ավելի դրամ աշխատավարձ. Ժաննա ԱնդրեասյանՄեկնարկում է «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆ» ծրագիրը Ուկրաինական ԱԹՍ-ն Չեչնիայում հարվածել է Պուտինի անվան համալսարանին Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg «Երբ նշանված էի, իմացա, որ իմ ամենամոտ ընկերուհին ինձ դավաճանել է ապագա ամուսնուս հետ». Անահիտ Սիմոնյան