Մասնագետները կարծում են, որ ավտոմեքենաների լազերային արգելակման համակարգի տեղադրումը և դրա լայնածավալ կիրառում կարող է զգալիորեն նվազեցնել ավտովթարների քանակը, այս մասին գրում է Daily Mail-ը:
Նոր տեխնոլոգիան, որը կոչվում է արտակարգ իրավիճակում ինքնուրույն արգելակող համակարգ (autonomous emergency braking), աշխատում է լազերի միջոցով, որն ամրացված է մեքենայի տանիքին։ Իսկ համակարգը համալրված է սենսորներով, որպեսզի չափազանց մոտ գտնվող օբյեկտ նկատելու դեպքում գործի դնի արգելակները։ Ընդ որում` արագացուցիչը ևս անջատվում է:
Կայքը նշում է, որ օրինակ՝ Մեծ Բրիտանիայում անցյալ տարի ավելի քան 1,700 մարդ է մահացել ավտովթարներից և դեպքերի 90%-ում պատճառը մարդու մեղքով է եղել: Այժմ, մասնագետները աշխատում են, որպեսզի համակարգը դառնա ավելի հասանելի և նույնիսկ ստեղծվի դրա համար հատուկ օրենք: