1. 1941 թվականին Օվալային աշխատասենյակի երեք պատուհանների սովորական ապակիները փոխարինեցին կրակոցներին դիմացող գերպինդ ապակիներով:
2. Սպիտակ տուն պաշտոնական անունը այս շենքին տվել է Թեոդոր Ռուզվելտը՝ 1901 թվականին: Մինչ այդ այն կոչվում էր Նախագահական պալատ, Նախագահական տուն, Առանձնատուն:
3. Սպիտակ տանը կա 412 դուռ, 147 լուսամուտ, 132 սենյակ, 28 բուխարի, 8 աստիճան, 6 հարկ և 3 վերելակ:
4. Սպիտակ տունը նահանգի ղեկավարի միակ բնակավայրն է, որտեղ կարելի է մտնել անվճար:
5. Բնակելի տարածքների ընդհանուր մակաերեսը Սպիտակ Տանը կազմում է 510 քառակուսի մետր:
6. Յուրաքանչյուր օր Սպիտակ տուն 6000 զբոսաշրջիկ է այցելում:
7. Առաջին արևային մարտկոցները Սպիտակ Տանը տեղադրվել են 2002 թվականին՝ լողավազանի տանիքին:
8. 1915 թվականին՝ առաջին մայրցամաքային հետախոսակապի բացման կապակցությամբ (Նյու Յորքից՝ Սան Ֆրանցիսկո) նախագահ Վուդրո Վիլսոնն արեց առաջին հեռախոսազանգը Օվալային կաբինետից: