Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան


Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հաշտեցման ամենակարճ ճանապարհն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ Euronews-ին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը: Նախագահը խոսել է ցեղասպանության տարելիցի նշանակության, հայ-թուրքական հարաբերությունների մասինˋ անդրադառնալով նաև հարևան Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: 

Երկրի ղեկավարի խոսքով՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները մի քանի ուղերձ են կրում ˋ հիշողության, երախտագիտության և մոխրից վերածնվող ազգի: «Մեր պարտքն է գտնել և մատնացույց անել այն օրինաչափություններն ու պատճառահետևանքային կապերը, որ հետագայում կարող են հանգեցնել նման հանցագործությունների»,- նշել է Սերժ Սարգսյանը ˋընդգծելով, որ մարդկության դեմ հանցագործությունները չեն կարող մոռացվել ժամանակի ընթացքում: 

Հիշատակի արարողություններով կարևորվում է ապագայի ցեղասպանությունները և մարդկության դեմ մյուս հանցագործությունները կանխելու գաղափարը: Հարցին, թե արդյոք որևէ ուղի կա, որով Հայաստանը և Թուրքիան կարող են առաջ շարժվել և միմյանց հետ համագործակցել, նախագահը պատասխանել է. «Ես ինքս իմ կարողությունների սահմաններում,որպեսՀայաստանի ՀանրապետությանՆախագահ երկու անգամ փորձել եմ ձեռնամուխ լինել այդ ուղու ստեղծմանը:Ինձ նախորդած երկու նախագահները նույնպես նույն են արել: Մենք հայտարարել ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեր մտադրությունների մասին: Երկրորդ փորձն արվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին: Մի քանի ամիս առաջ ես նամակ ուղարկեցի Թուրքիայի նախագահին ˋ հրավիրելով մասնակցել ապրիլի 24-ի արարողություններին և ոգեկոչել բոլոր նահատակների հիշատակը: Սակայն թուրք իշխանություններն այլ կերպ որոշեցին»:

Անդրադառնալով Հռոմի պապի և Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քայլերին ուղղված Թուրքիայի կոշտ արձագանքին, ՀՀ Նախագահն ընդգծել է, որ դրանք անակնկալ չեն: «Մենք մշտապես ականատեսն ենքˋ ինչպես է Թուրքիան պարբերաբար վերանայում ժխտողականության իր գործիքակազմը: Իսկ Հռոմի պապի հայտարարությունը տեղին եմ համարում: Նա մեծ առաջնորդ էˋ արադարամիտ և ճշմարտախոս»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի հետ հաշտեցման հնարավորության մասին՝ Նախագահը նկատել է, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումն ամենակարճ ճանապարհը կլինի։ «Իմ համոզմամբ՝ եթե դա արվի անկեղծորեն, ապա, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կբարձրանան նոր՝ ավելի բարձր մակարդակի»,- կարծիք է հայտնել երկրի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանը անիրական է համարել պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, որ առաջ էր քաշվել Թուրքիայի կողմից. «Չեմ կարող պատկերացնել, թե ինչպես է նման հանձնաժողովը գործելու, քանի որ թուրք պատմաբանները կլինեն թուրքական հասարակության և թուրքական իշխանությունների ճնշման ներքո, իսկ հայ պատմաբանները՝ հայ հասարակության և հայկական իշխանությունների»,- ասել է նաˋ հավելելով, որ Հայոց ցեղասպանության մասին մեծ արխիվներ ունեցող մասնագիտացված կառույցներն ու պետությունները որևէ կասկած չունեն այդ հարցում:

«Մեզ համար նման առաջարկությունը վիրավորական է, քանի որ այն հարցականի տակ է դնում Ցեղասպանության փաստն ու դրա իրավացիությունը»,- ասել է Նախագահ Սարգսյանը։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել Կարապետյան«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»