Երևան, 19.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ» Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ» Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Առաջարկվում է դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնավարման առավելագույն ժամկետը սահմանել 5 տարի. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ»


Նա իմ առաջին սերն է ու սիրահարվել եմ երախայի պես. Արթուր Պետրոսյան

Lifestyle

Դերասան Արթուր Պետրոսյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է Շանթ հեռուստաընկերության «Լիալուսին», «Քաղաքում» հեռուստասերիալներից, ինչպես նաև «Խաղ իմ կանոններով» և «Իմ փոքրիկ փեսացուն» գեղարվեստական ֆիլմերից, բնույթով 180 աստիճանով տարբեր է իր կերպարային հերոսներից: Orer. am-ի հետ զրույցում վերջինս անկեղծացավ ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական և մարդկային հարաբերությունների շուրջ:

-Արթուր, վերջին շրջանում Ձեզ հաճախ ենք տեսնում էկրաններին, ֆիլմերում և սերիալային նախագծերում: Այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Թատերական ինստիտուտն ավարտել եմ գրեթե 4 տարի առաջ: Սոս Սարգսյանի կուրսն եմ ավարտել: Երկրորդ կուրսից աշխատում եմ Կամերային երաժշտական թատրոնում: Նաև Էրեբունիի մշակույթի տանն ունեմ թատերական խմբակ: Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում, որը Ղարաբաղյան պատերազմի մասին է: Չգիտեմ, թե երբ էկրաններին կլինի:

-Ինչպե՞ս է ֆիլմը կոչվում, ով է նկարահանում:

-Նախնական վերնագիրն է «Երկար վերադարձ»: Սա հայ-ֆրանսիական և հայ- բուլղարական համատեղ արտադրանք է: Իմ հերոսը ֆիդայի է, անունը՝ Գոռ:

-Ֆիլմային այլ զբաղվածություն չունե՞ք:

-Ներկա պահին ոչ: Պրոֆեսիոնալ տեսանկյունից ճիշտ չէ միանգամից մի քանի ֆիլմում աշխատել. ծանրաբեռնվածության արդյունքում որևէ մեկը կարող է տուժել: Կան առաջարկներ, հրավերներ, նկարահանվելու եմ պատմական ֆիլմում, որը ներկայացնելու է 301 թվականի Հայաստանը: Այս ֆիլմի նկարահանումները կսկսվեն ամռան վերջ կամ աշնանը: Սակայն դեռևս փակագծերը չեմ բացի:

-Ձեր էկրանային գործունեությունը ո՞ր տարիքում եք սկսել:

-6 տարեկանից, երբ դպրոց գնացի, ՈՒՀԱ-ի թիմում ընդգրկվեցի: Այնուհետև ներգրավեցին տարբեր նախագծերի մեջ: Նկարահանվել եմ «Եռաֆազ» հաղորդման մեջ, «Երեք ույու չորս» մանկական նախագծում: Այնուհետև սերիալերում եմ հանդես եկել:

-Այժմ սերիալային առաջարկ չունե՞ք:

-Դեռևս ոչ: Ընդհանրապես, ես չեմ մասնակցում քասթինգների: Կարծում եմ, եթե իմ կարիքն ունենան` կասեն, բոլորն էլ իմ տեղը գիտեն, դժվար չէ ինձ գտնելը:

-Այսօր սերիալներում շատ են ոչ դերասանները, ովքեր հաճախ առավել են գնահատվում, քան պրոֆեսիոնալները:

-Հա, բայց էժան են գնահատվում (ծիծաղում է)

-Ասացիք, որ թատերական խմբակ ունեք մշակույթի տանը: Հետաքրքրվա՞ծ են այսօրվա երեխաները թատերարվեստով:

-Իհարկե, շատ շնորհքով երեխաներ ունենք: Այս սերնդի միակ վատ կողմն այն է, որ երբ դերասան ես ասում, իրենք միանգամից սերիալ են պատկերացնում:

-Արթուր, «Խաղ իմ կանոններով» ֆիլմում համասեռամոլի եք մարմնավորում: Հայաստանում, որտեղ հաճախ նույնացնում են կերպարն ու կերտողին, համարձակ քայլ չէ՞:

-Շատ եմ մտածել այդ կերպարի մասին, նույնիսկ վախենում էի: Բոլոր իմ ծանոթները գիտեն, որ ես նման երևույթի դեմ թեժ պայքարողներից եմ: Սակայն չպետք է մոռանալ, որ ես դերասան եմ, դա իմ աշխատանքն է: Ես կերպարին կանխամտածված այնքան էլ «երկնագույն» երանգներ չեմ տվել, գտել եմ ոսկե միջինը: Եթե հանկարծ կերպարը չսիրվեր, ֆիլմը չէր հաջողի, կտուժեր:

-Ֆիլմից հետո պատահե՞լ է, որ դրսում անհարմար իրավիճակում հայտնվեք, ռեպլիկներ հնչեն:

-Ոչ, ես շատ տարբեր եմ այդ կերպարից: Եթե կարողանային որոշակի ընդհանուր շտրիխներ գտնել, գուցե նման խնդիրների մեջ հայտնվեի, բայց ես շատ տարբեր եմ, նույնացնել հնարավոր չէ:

-Ֆիլմի վերջում պարզվեց, որ ամեն ինչ խաղ էր, Ձեր կերպարն իրականում համասեռամոլ չէր: Հատո՞ւկ էր մշակված նման վերջաբանը:

-Սցենարը շատ անգամներ է փոխվել, բազում տարբերակներ են եղել: Վեջում այս տարբերակը ընտրվեց, ինքս էլ սրա կողմնակիցն էի: Ընդհանարպես, ցանկացած դեր փորձում եմ դարձնել իմը, սիրել իմ դերն ու իմ կերպարին, որպեսզի չտուժի աշխատանքս:

-Որպես երիտասարդ դերասան` գո՞հ եք Ձեր կարգավիճակից, ֆինանսական հնարավորությունից:

-Աշխատում եմ երբեք ու ոչնչից չբողոքել: Միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, էլի լավ է: Բավարարվում եմ նրանով, ինչ ունեմ:

-Բնույթով լավատե՞ս եք:

-Այո: Դա առաջնահերթ հենց ինձ է օգուտ: Միևնույն է, ապրում ես, ինչո՞ւ լավ չապրես, լավ ու բարի մտքեր չունենաս:

-Բայց լավատես լինել չի նշանակում լավ ապրել:

-Համաձայն եմ, բայց ես դժգոհ չեմ իմ կյանքից: Ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ:

-Կարևորո՞ւմ եք շրջապատի կարծիքը:

-Իհարկե, չի կարելի շրջապատի կարծիքն անտեսել, բայց նաև պետք չէ ապրել այդ կարծիքով: Լսիր, եթե կարող ես մի լավ բան քաղել՝ քաղիր ու անցիր:

-Ուրախ մարդ եք, այո՞:

-Բնականաբար: Ես չեմ սիրում տխուր մարդկանց շրջապատում լինել: Աշխատում եմ, որ իմ ապրած ամեն վայրկյանը հաճելի ու գեղեցիկ լինի, ավելի հետաքրքիր:

-Կարծես թե կարողանում եք խուսափել բամբասանքներից:

-Ես պարզ մարդ եմ, ապրում եմ այնպես, ինչպես կամ: Շինծու ոչինչ չեմ անում, որ կարողանան հետո «ջրի երես» հանել ու բամբասել: Աշխատում եմ սխալներ չանել, որպեսզի հետո պատասխան չտամ:

-Դժվար չէ՞ սխալներից խուսափելը:

-Ոչ այնքան: Եթե ճիշտ արժեքներով ես առաջնորդվում ու ապրում, սխալ թույլ չես տա:

-Ձեր ոլորտում, ասում են, շատ են միմյանց «ոտքի տակ փորում»: Նման երևույթի դեմ ինչպե՞ս եք պայքարում:

-Բոլորն էլ գիտեն, որ ինձ հետ պետք է շատ զգույշ լինեն: Ես չեմ սիրում կապիկություններ, երկերեսանիություն: Ես ուղիղ մարդ եմ ու ինձ հետ չի կարելի երբեք խաղ անել: Երբեք ոչ մեկին չեմ քննադատում և ոչ էլ տեղիք եմ տալիս, որ ինձ քննադատեն: Սիրում եմ պարզ ու անկեղծ հարաբերություններ: Ամեն մարդ թող ապրի իր կյանքով:

-Արթուր, սիրահարվա՞ծ եք:

-Խելագարի պես…Նա իմ առաջին սերն է ու սիրահարվել եմ երախայի պես (ժպտում է):

-Ձեր ասպարեզի՞ց է:

-Կասեմ այսպես՝ արվեստի մարդ է:

-Ինչպիսին է նա, որ Ձեզ այդպես գրավել է: Կա՞ն չափանիշներ, որոնցով առաջնորդվում եք:

-Ինձ պես խենթ է: Իսկ սիրահարված մարդու համար չափանիշներ չկան: Ես դեռ շատ դժվարություններ ունեմ հաղթահարելու…

-Խանդո՞տ եք:

-Ինձ թվում է, սիրող մարդը ոչ թե խանդում, այլ ուղղակի շատ ուշադիր է լինում… Ես չափից շատ ուշադիր մարդ եմ, հատկապես սիրածս անձնավորության նկատմամբ քառակի ուշադիր կլինեմ:

-Խեղճ աղջիկ…

-Չէ, ես միշտ նրա կողմից եմ լինելու:

-Սիրած անձնավորության համար խենթությունների պատրա՞ստ եք:

-Այո, ես խենթություններից չեմ վախենում: Միակ բանը, որից վախենում եմ` բարձրությունն է, տանիքից հաստատ չեմ իջնի:

-Ի՞նչը չեք ների:

-Դավաճանությունն ու սուտը, ուրիշ ոչինչ… Դա, կարծում եմ, ոչ ոքի հաճելի չէ:

-Կպատմե՞ք Ձեր ընտնիքի մասին:

-Ընտանիքումս բոլորը վարսավիրներ են: Ունեմ հայր, մայր, երեք եղբայր ու երեք հարսիկ: 7 հրաշքների հորեղբայր եմ: Այնպես որ մեծ ընտանիք ունենք:

-Բոլորդ միասի՞ն եք ապրում:

-Ոչ, եղբայրներս առանձին են ապրում, ես՝ ծնողներիս հետ:

-Երևանի՞ց եք:

-Բնիկ:

-Կարծեք թե աստղային հիվանդությամբ չեք տառապում: Այս դարի դերասան չեք:

-Ես իմ ու իմ հանդիսատեսի համար եմ աշխատում: Չեմ մտածում, որ պետք է գնամ բաղնիք, սելֆի անեմ, գցեմ սոցցանց ու աղմուկ հանեմ:

 

Նելլի Մարգարյան

Հանգստացի Նիկոլ Փաշինյան. Ալիկ Ալեքսանյան«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՀայաստանը լինելու է ուժեղ, արժանապատիվ, խաղաղ և իր ապագան ինքնուրույն կերտող պետություն․ Իրինա ՅոլյանՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Լրագրողները հաշմանդամ կդառնան, իսկ պետությունը կվերանա. Նիկոլ Փաշինյանի նոր թեզերը․ Էդմոն ՄարուքյանՎախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ. Վահե ՀովհաննիսյանԱրամ Վարդևանյանը իշխանության մանիպուլիացիաների մասինԻրանի 20 միլիոն ադրբեջանցիներից պատկերացնո՞ւմ եք գան Սյունիք, դեմոգրաֆիան կարող է փոխվել (տեսանյութ) Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԻվետա Տոնոյանի արձագանքը իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններինՀայրենասիրություն, անձնազոհություն և իշխանության գին՝ Իրանի ու Հայաստանի համատեքստում․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՀայաՔվեն կարևորություն է տալիս ոլորտային բոլոր հիմնախնդիրներին. խոսում են Հայաքվեի կանայքՄենք գաղափարապես ամենամոտը «Միասնության թևերի» հետ ենք. Ավետիք Չալաբյան Պատասխան Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԵթե ինքներս մեզ չօգնենք, ոչ ոք չի գա մեզ փրկելու․ Արմեն ՄանվելյանՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԱրցախի ժողովուրդը վերադարձի իրավունք ունի. Բագրատ ՄիկոյանՀաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին Մոսկվայի օդային անվտանգությունը հայ մասնագետներն են ապահովում, դուք եվրոպաներից եք մասնագետ բերում. Արշակ ԿարապետյանԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումը Ամերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Փաշինյանը խուճապի մեջ է և ունի դրա հիմքերը.Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանՄատներով սքեյթբորդ. մանկական խաղալի՞ք, թե՞ իսկական մարզաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՄԱՐՏԻ). Բանկի առաջին կողոպուտը, հեղինակային իրավունքի մասին առաջին օրենքը. «Փաստ»Իմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Երբեմն ընդամենը մեկ փոքրիկ աղյուսը հեռացնելը բավարար է ամբողջ կառույցը քանդելու համար. «Փաստ» Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Հայաստանը հայտնվում է երկու մրցակցող ռազմավարությունների միջև. «Փաստ»Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան «Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ»