“Տելեգրաֆ”-ը գրում է, որ հայտնի երգիչ Ջասթին Բիբերը ենթարկվել է ճանապարհա-տրանսպորտային պատահարի, որից հետո ոստիկանության կողմից նրան մեղադրանք է առաջադրվել չափազանց վտանգավոր արագության վարելու և այլոց հանդեպ ագրեսիա դրսևորելու մեջ: Նշվում է, որ դեպքը տեղի է` ունեցել Պերտ քաղաքի մերձակա ավտոմայրուղում Կանադայի Օնտարիո նահանգում: Բիբերի ներկայացուցիչները դեռևս որևէ կերպ չեն մեկնաբանել պատահածը: Ու թեև երգչին ազատ են արձակել, սակայն իշխանությունները նրան պարտավորեցրել են սեպտեմբերի քսանիննին ներկայանալ դատարան: Նշենք, որ Բիբերին անցյալում ևս մեղադրել են վտանգավոր մեծ արագությամբ մեքենա վարելու ու ագրեսիվության մեջ: