Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան


Կին պատգամավորների անդրադարձը Շուշիի ազատագրման տոնին

Հասարակություն

Շուշիի ազատագրման փառահեղ տոնի առթիվ Orer.am-ը զրուցեց ՀՀ Ազգային ժողովի կին պատագամավորների հետ:

Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի՝ այս օրը նորանկախ Հայաստանի ամենապայծառ, ամենավսեմ եւ ամենակարեւոր տոնն է: «Մենք այնպիսի հաղթանակ ենք տարել եւ այնպիսի կարեւոր ձեռքբերում ենք ունեցել, որի մասին միշտ պետք է հիշենք եւ հպարտանանք: Կարծում եմ, որ մեր հայ ազգը պետք է չափից դուրս շատ գնահատի այս հաղթանակը եւ այն խաղաղությունը, որը մենք հիմա ունենք: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր նպատակները, այդ թվում՝ Արցախի հարցը, հասցնենք ավարտին»:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ այս հաղթանակով մենք աշխարհին ապացուցել ենք, որ խրոխտ ժողովուրդ ենք եւ կարող ենք ձեռքբերումներ ունենալ. «Հաղթանակների պատասխանատվությունը մենք պետք է կարողանանք մեզ վրա վերցնել եւ պատվով հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք, չնայած կանգնած են մեր ճանապարհին, բայց մեզ բերելու են մեր նպատակների իրականացմանը»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար էլ Շուշիի ազատագրումը մեր բոլոր հաղթանակների գագաթնակետն է իր տեսակով եւ իրականացրած օպերացիայով. «Այս հաղթանակը ցույց տվեց մեր զենքի, բազկի, մտքի եւ միասնականության ուժը: Դարեր շարունակ կրելով կորուստներ՝ մենք կարողացանք փայլուն հաղթանակ տանել եւ ազատագրել Շուշին: Սա ամենահիշարժան օրերից մեկն է, որով մենք դեռ երկար ժամանակ հպարտանալու ենք, սակայն կուզեի, որ դա մեր եզակի հաղթանակներից մեկը չլինի, որպեսզի մեր ժողովուրդն այդ ոգին իր մեջ երկար պահի: Մեր հաղթանակով մենք ապացուցեցինք, որ այո’ մենք կարող ենք հետ վերցնել մեր տարածքները, դեռ մի բան էլ ավել, կարող ենք պահել: Ես մեր իշխանություններին իմաստություն եմ մաղթում, որպեսզի մենք կարողանանք այնպիսի դիվանագիտություն վարել, որ հետ վերցրած պատմական հայրենիքի մի մասնիկը չլինի վերջին ձեռքբերումը: Մենք պետք է հետեւողական լինենք եւ մեր հաղթանակը տարածենք Արեւմտյան Հայաստանի վրա: Իհարկե, դա մի փոքր երազանքների ոլորտից է, սակայն եթե չերազես, երբեք չես հասնի քո նպատակներին»,- ընդգծեց պատգամավորը:

Դե իսկ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ գտնում է, որ Արցախյան պատերազմը հայ ժողովրդին պարտադրված պատերազմ էր. «Դա պարտադրված պատերազմ էր, սակայն մեր ժողովուրդն այնքան կամք ունեցավ եւ այնքան ուժ գտավ իր մեջ, որ կարողացավ հաղթել եւ ազատագրել պատմական իր տարածքները: Շուշիի ազատագրումը ես համարում եմ վերջին հիսուն-հարյուր տարիների հայ ժողովրդի ամենամեծ հաղթանակը, որովհետեւ այդ ժամանակ մենք դեռ չունեինք կազմավորված բանակ եւ նոր էինք անկախացել: Այդ իրավիճակում մեծ հերոսություն էր հաղթել պարտադրված պատերազմում եւ ազատագրել Շուշին: Ես ամեն անգամ հպարտանում եմ եւ կարծում, որ պատմության մատն այս հաղթանակում խառն է, որովհետեւ, երբ նայում էիր ե’ւ մարդկային, ե’ւ ռազմական ռեսուրսներին, մտածում էիր՝ անհնար է, որ մենք պատերազմում կհաղթենք: Բայց մենք հաղթեցինք ու ոչ թե ռազմական ռեսուրսով, այլ հաղթեցինք հայկական գենով: Ուզում եմ ասել, որ այսուհետ այսպես է լինելու: Մեր ձեռքբերումը մենք պետք է պահենք ու պահպանենք, որովհետեւ դա մեր հետագա հաղթանակների ամենակարեւոր եւ ամենալուրջ գրավականն է»:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորն Զարուհի Փոստանջյանն էլ, անդրադառնալով տոնի եւ սերունդների համար դրա կարեւորությանը, նշեց. «Այս տոնը սերունդների համար շատ մեծ նշանակություն ունի, քանի որ այն շրջադարձային եղավ հայ ժողովրդի համար: Սա ազատագրման հաղթանակ էր, որը, կարծում եմ, դեռ պետք է շարունակել եւ ոչ թե դրանով սահմանափակվել»:

Սոսե Չանդոյան

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՉեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ ՂազինյանՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանԱղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Արդյունաբերության կուլիսներում․ ինչ է իրականում կանգնած մեկ տոննա հանքաքարի հետևում Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ունենալ. Արմեն ԳևորգյանՄիապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա ԱլավերդյանԴավիթ Ղազինյանը առաջադրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՀայաստանում օտարերկրյա ներդրումները շատ ե՞ն. եթե շատ չեն, ի՞նչու շատ չեն. Արամ Վարդևանյան Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Մեծ բիզնես՝ ստեղծված սեփական ձեռքերով. Royal MattressesԻմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից Մեր երկրում քաղաքական հայացքների, խոսքի համար հետապնդումը վառ օրինակ է ապագա սերունդի համար. Արման ԱբովյանՁեր արդարացումները չի հետաքրքրում դաստիարակին, ով օրական 30 երեխայի տակդիր է փոխում. Յոլյան Սայլը տեղից կարող է շարժվել և համաժողովրդական մոբիլիզացիա տեղի ունենա. ապատիա, թե զայրույթ Կուզենայի լսել ձեր գնահատականը երկրի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակի մասին. Հ. Մնացականյան Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը Մարիաննա Ղահրամանյանը հիշեցրեց՝ ինչպես էր Թունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին գովազդում Ընդդիմության և իշխանության մասին «բախումն» էլ իր արդյունքը պետք է տա գործնականում. Աննա ԿոստանյանՊարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հայկ Ֆարմանյան Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ ԱմալյանԱզատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին