Logitech ընկերությունը հայտարարել է Bluetooth-ով աշխատող ստեղնաշարի թողարկման մասին, որի անվանումն է Logitech Bluetooth Multi-Device Keyboard K480, գրում է habrahabr.ru-ն:
Այն կարող է միաժամանակ աշխատել երեք սարքերի միանալով՝ համակարգչի, բջջայինի և պլանշետի: Սարքերից յուրաքանչյուրին միանալու համար ստեղնաշարի վրա առկա է հատուկ կոճակ:
Logitech-ի պաշտոնական էջում նշված են ստեղնաշարի հետևյալ տվյալները՝ լայնությունը 299 մմ, երկարությունը 195 մմ, հաստությունը 20մմ, կշռում է 820 գրամ: Հասանելի են սպիտակ և սև գույներով: Այն կարժենա 50 դոլար:
Ընկերությունը ռուսերենով ստեղնաշարի մասին պատմող հոլովակ է թողարկել: