Huawei-ն Բեռլինում կայացած մամլո ասուլիսում ներկայացրել է հետևի կերամիկական կափարիչով և շափյուղայից ապակով լյուքս դասի սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Sapphire Edition անվանումը ստացած Huawei Ascend P7 ընկերության նոր սմարտֆոնն առանձնանում է 1920х1080 կետայնությամբ 5 դյույմ անկյունագծով էկրանով, 1.8 GHz հզորությամբ Quad-Core պրոցեսորով, 2 GB օպերատիվ հիշողությամբ մարտկոցով:
Սարքն աշխատում է Android 4.4 KitKat համակարգով, Emotion UI 3.0 ինտերֆեյսով: Սարքի առջևի տեսախցիկն ունի 13, իսկ հետևինը՝ 8 կետայնություն: