Գիտնականները վերծանել են սուրճի հատիկների գենոմը և գտել են դրա ծագումը
LifestyleԳիտնականները վերծանել են սուրճի ծառի գենոմը և գտել են այդ գեների ծագումը, որոնք կոդավորում են աշխարհի ամենատարածված հոգեմետ միջոցը՝ կոֆեինը, գրում է lenta.ru-ն: Հայտնի է, որ բացի սուրճից կոֆեին ֆերմենտը առկա է թեյի տերևների և կակաոյի հատիկների մեջ, և գիտնականները փորձել են ուսումնասիրել դրանց կապը սուրճի հետ: Սուրճի կոֆեինի արտադրման համար պատասխանատու գեները զգալիորեն տարբերվում են կակաոյի և թեյի այն գեներից, որոնք ևս կոֆեին են արտադրում: Սա գիտնականներին թույլ է տվել հետևություն անել, որ այս երեք տեսակի բույսերը միմյանցից առանձին են առաջացել: Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Science ամսագրում: