Դերասանուհի Սկարլետ Յոհանսոնը դուստր է ունեցել
LifestyleԴերասանուհի Սկարլետ Յոհանսոնը դուստր է ունեցել: Այդ մասին Reuters-ին պատմել է դերասանուհու ներկայացուցիչ Մարսել Պարիզուն: Քսանիննամյա դերասանուհին ու ֆրանսիացի լրագրող ամուսինը որոշել են մանկիկին անվանել Ռոուզ: Հիշեցնենք, որ Սկարլետ Յոհանսոնը և Ռոմենն ամուսնացել են անցյալ տարի աշնանը, իսկ մինչ այդ դերասանուհին ամուսնացած էր կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ: