Հայտնի դերասանուհի Կիրա Նայթլիի հարազատները կարծում են, որ նա տառապում է անորեքսիայով և հույս ունեն, որ դերասանուհու ամուսնությունից հետո նրա վիճակը որոշ չափով կվերականգնվի:
Դերասանուհու հարազատները նշում են, որ Կիրան ընդհանրապես ոչինչ չի ուտում, և նրան նայելիս արդեն անհնար է չարտասվել:
Մեծ հույսեր կան, որ ամուսնությունը որոշ չափով կվերականգնի նրան, քանի որ Կիրան մորը խոստացել է ուրախացնել թոռնիկով: Սակայն Փարիզում անցկացված նորաձևության շաբաթի ժամանակ Կիրան որոշել է, որ ոչ մի անձնական կարգավիճակի փոփոխություն էլ չի լինելու: Իսկ այժմ, եթե կա փոփոխություն նրա առողջական վիճակի մեջ, ապա դեպի վատը:
Ժամանցային ամսագրերից մեկի համար արված Կիրայի ֆոտոշարքը ավելի շատ ոչ թե հմայքի զգացում, այլ վախ է առաջացնում: Լուսանկարները այնքան վատն են եղել, որ Կիրայի ընկերը` անգլիական Klaxons խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, դժգոհել է ֆրանսիացի լուսանկարիչ Պատրիկ Դեմերաշլեի աշխատանքից` նրան ասելով, որ թոշակի անցնելու ժամանակն է:
Բացի այդ, Կիրան հերքում է բոլոր այն կարծիքները իր` անորեքսիայով տառապելու մասին:
Աղբյուր` life.panorama.am