Ամերիկյան Harris Interactive հետազոտական ընկերությունը հարցում է անցկացրել, որով փորձել է պարզել, թե տարբեր երկրների կանանցից հարդարման նպատակով ո ՞ վ` ինչքա ՞ ն ժամանակ է անցկացնում հայելու առջև:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` անսովոր հարցմանը մասնակցել է 18-40 տարեկան 4069 կին, իսկ արդյունքները բավական անսպասելի են եղել: Պարզվել է, որ «հայելու սիրահար» անվանակարգում ամենաբարձր տեղը զբաղեցրել են ռուս կանայք: Այսպես` Ռուսաստանում կանանց 57% մինչ հյուր գնալը նվազագույնը 45 րոպե անցկացնում է հայելու առջև: Երկրորդ տեղը գրավել են դանիացի կանայք: Ըստ հարցման արդյունքների` սկանդինավյան թագավորության կանանց 49% նույնքան ժամանակ անցկացնում է հայելու առջև:
Ինչպես Metroxpress-ին տված հարցազրույցում ասել է մշակութաբան Էմիլյա վան Հաուեն` դանիացի կանայք նույնքան ուշադրությամբ են հետևում իրենց արտաքինին, որքան Հարավային Եվրոպայի լեդիները, ովքեր սիրում են տպավորիչ դիմահարդարում, կազմվածքն ընդգծող շրջազգեստներ և բարձրակրունկ կոշիկներ: «Այդ բնական վիճակը, որը դանիացի կանանց գեղեցկության իդեալն է, նրանցից զգալի ջանքեր է պահանջում»,-ասում է մասնագետը:
Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում հանգրվանել են բրիտանուհիները (44%), չարրորդում` լեհուհիները (32%), հինգերորդ հորիզոնականը զբաղեցրել են գերմանուհիները (26%): Այնուհետև հաջորդում են իսպանուհիները (25%), իտալուհիները (21%), թրքուհիները (21%): Ֆրանսուհիները, թեև Փաիզը համարվում է նորաձևության մայրաքաղաք, տեղ են գտել ցուցակի վերջում (13%):
Ընդհանուր հետևությունը, որին հանգում է Harris Interactive-ն այն է, որ ազատ ժամանակի գերակշիռ մասը բոլոր երկրների կանայք էլ անցկացնում են իրենց համար զգեստներ ընտրելու և բարձրաշխարհիկ հանդիպումների նախապատրաստվելու վրա:
Աղբյուր` LADYNEWS.am