Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան Մինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ» Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ» «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»


Միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի. Սերժ Սարգսյան

Քաղաքական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների հարյուրից ավելի լավագույն մասնագետներ, հեղինակավոր գիտնականներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն ընկերակցության համաժողովի բացման խոսքում նշել է.

«Հարգելի՛ պարոն Ֆեյերստայն,

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովի հարգարժան մասնակիցներ,

Ինձ համար պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում և ազդարարել այս ներկայացուցչական համաժողովի մեկնարկը։ Հպարտ եմ, որ լինելով մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործության՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, մենք վերածնվել ենք, պետականություն կերտել և այսօր հնարավորություն ունենք հանդես գալու որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկը։

Հաճախ թվում է, որ միջազգային իրավունքի զարգացմանը, քաղաքական մտքի առաջխաղացմանը զուգընթաց մարդկությունը պետք է արդեն իսկ հաղթահարած լիներ ցեղասպանության հանցագործության արհավիրքը: Այնքան է խոսվել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության բաղադրիչների մասին, այնքան ջանք է ներդրվել այս հանցագործությունը բնորոշելու, կանխարգելելու, պատժելու և դատապարտելու ուղղությամբ, որ թվում էր, թե «այլևս երբեք» կարգախոսն իր լիարժեք իրագործմանը կհասնի:

Ցավոք, մենք այսօր էլ ականատեսն ենք դառնում ցեղասպանական գործողությունների, այլատյացության քարոզչության, ֆաշիստական գաղափարախոսության առաջմղմանը: Մենք տեսնում ենք զանգվածային սպանություններ, վայրագություններ, կոտորածներ, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ հիմնավորվող խտրականություն, առանձին խմբերի հատվածային կամ ամբողջական ոչնչացման փորձեր, մշակութային ժառանգության և հոգևոր կյանքի թիրախավորում:

Դա հուշում է մեզ, որ միջազգային պայքարը ցեղասպանության հանցագործության դեմ պետք է նոր թափ առնի, նոր բովանդակություն ստանա և օգտագործի բոլոր հնարավոր հարթակները:

Հաճախ ցեղասպանության մասին խոսելիս ոմանք օգտագործում են «ողբերգություն» ձևակերպումը: Բայց անհրաժեշտ եմ համարում, որ մշտապես օգտագործվի այդ եզրույթի միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»: Ողբերգությունը հաճախ կարող է տեխնոլոգիական աղետի հետևանք լինել, կարող է լինել բնական արհավիրքի հետևանք, նույնիսկ կարող է լինել պատահականության հետևանք: Ցեղասպանությունը, ի տարբերություն այդ ամենի, խորապես հաշվարկված, նախագծված, նախապատրաստված հանցագործություն է, որն ունի հստակ թիրախ, սահմանված գործիքակազմ և այլատյացության վրա հենվող գաղափարախոսություն:

Եվ հաշվի առնելով այդ հանցագործության բազմաշերտ բնույթը, չափազանց կարևոր է, որ դրա բնորոշման, կանխարգելման, դադարեցման, դատապարտման, դրա համար պատժի կիրառման գործընթացը լինի բազմակողմանիորեն հիմնավորված, և այդ հիմնավորվածությունը կառուցված լինի գիտական հենքի վրա: Պատմաբաններ, քաղաքագետներ, ազգագրագետներ, մշակութաբաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, հոգեբաններ, բազմաթիվ այլ մասնագետներ են անհրաժեշտ ցեղասպանության հանցագործության դեմ պայքարն ավելի արդյունավետ առաջ մղելու համար, ինչպես նաև ցեղասպանությունների հետևանքնեÖ �ը հաղթահարելուն ուղղված քայլեր ծրագրավորելու և իրականացնելու համար: Դրանով է կարևորվում Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության այս հարթակը: Դուք մասնագիտորեն եք զբաղվում մարդկության առջև ծառացած այդ դժոխային երևույթով:

Ցավոք, պատմության ընթացքում հաճախ տարատեսակ շահերն անհեռատեսորեն վեր են դասվում ցեղասպանությունները կանխարգելելու հրամայականից՝ մարդկության տարեգրության մեջ ստեղծելով անպատիժ նախադեպեր ու դրանով իսկ խթանելով այդօրինակ վարքագծի հետագա դրսևորումները։ Գաղտնիք չէ, որ կատարված հանցագործությունները քողարկելու, զոհին ոճրագործ և ոճրագործին զոհ ներկայացնելու փորձերից զերծ չի մնում նաև գիտությունը կամ միգուցե ավելի ճիշտ է ասել՝ «հակագիտությունը»:

Հետևաբար, նաև այդ առումով եմ արժևորում այս համաժողովի առաքելությունը և տարիներ ի վեր ձեր ներդրած ջանքերը՝ ուղղված գիտական մակարդակում պատմական արդարության վերականգնմանը։ Բարձր ենք գնահատում, որ դեռևս 2007 թվականին ձեր ընկերակցությունը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելման գործում, իհարկե, առանցքային նշանակություն ունի հասարակական-քաղաքական լայն շրջանակների ներգրավումը: Այդ պայքարում իրենց ջանքերը պետք է համատեղեն քաղաքական գործիչները, մշակութային, հոգևոր, գիտական շրջանակները, քաղաքացիական հասարակությունն ու ազատ մամուլը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում սույն թվականի ապրիլին Երևանում կայացավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» առաջին գլոբալ ֆորումը: Համաժողովին մասնակցեցին շուրջ 600 պատգամավորներ, լրագրողներ, հոգևոր առաջնորդներ, գիտնականներ: Այն ուղղված չէր որևէ պետության կամ ժողովրդի դեմ, այլ ուղղված էր ցեղասպանության հանցագործության դեմ:

Հենց ֆորումի մասնակիցների առաջարկն էր, և պարոն Ֆեյերստայնը միացավ դրան, որ Հայաստանն այդ գործում ստանձնի առաջնորդի դերակատարում և պարբերական բնույթ հաղորդի համաժողովին: Անցկացնելով անհրաժեշտ քննարկումներ՝ մենք ընդունել ենք այդ առաջարկը և նախատեսում ենք համաժողովն անցկացնել երկու տարին մեկ անգամ` սկսված 2016 թվականից:

Մենք համարեցինք, որ արդյունավետ կլինի գլոբալ ֆորումը հաջորդի այն տարիներին, երբ անցկացվում են ձեր ընկերակցության համաժողովները և դառնա նաև ձեր կառույցի համար նոր հարթակ` տարածելու ձեր փորձը և գիտելիքները ավելի լայն շրջանակների ներգրավմամբ: Ես պաշտոնապես առաջարկում եմ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությանը դառնալ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովի համահիմնադիր, կազմակերպիչ և մշտական մասնակից:

Հարգարժա՛ն ներկաներ,

Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, սակայն ոչինչ չի մոռացվել։ Չեն մոռացվել նաև այն մտավորականների, գիտնականների ու առհասարակ մարդասերների անունները, ովքեր իրենց մտքի ու գրչի շնորհիվ լույս են սփռել 100 տարի առաջ կատարված ոճրագործության վրա՝ թույլ չտալով ժամանակին քողարկել այն։ Եվ պատահական չէ, որ 100-րդ տարելիցի ոգեկոչման չորս սյուներից մեկն էլ հենց երախտագիտության սյունն է. մենք երախտապարտ ենք բոլոր այն գիտնականներին ու հասարակական, քաղաքական գործիչներին, ովքեր, անտեսելով բոլոր դժվարությունները, բարձրաձայնեցին և շարունակուÕ ´ են բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:

Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայոց ցեղասպանության փաստը հիշատակվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագում, Ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու համար Երևան ժամանած Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի և Կիպրոսի նախագահների ելույթներում, Վաշինգտոնի Մայր տաճարում կայացած ոգեկոչման արարողության ժամանակ, Գերմանիայի Նախագահ Յոախիմ Գաուկի պատմական խոսքում, որում նա ուղիղ խոսեց կայսերական Գերմանիայի մեղսակցության մասին, Չիլիի, Բրազիլիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Ռուսաստանի օրենսդիր մարմինների կողմից ընդունված փաստաթղթերում, Հունաստանի և Կիպրոսի կողմից՝ այդ հանցագործության ժխտման քրեականացման որոշումներում, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի բանաձևերում, և որ ամենակարևորն է, տասնյակ միլիոնավոր մարդկանց սրտերում, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդի արդար պայքարին։

Այս նույն համատեքստում եմ դիտում նաև ձեր կողմից կայացված որոշումը ձեր համաժողովը ոգեկոչման այս կարևոր տարում Հայաստանում անցկացնելու մասին:

Մենք շնորհակալ ենք բոլորիդ այս աննախադեպ աջակցության և ցուցաբերած խիզախության համար:

Հարգելի՛ հյուրեր,

Ցեղասպանությունների կանխարգելման գործում մեր պայքարը լինելու է շարունակական, ու դրանում մենք անընդհատ զգալու ենք նաև ձեր աջակցության և խորհրդի կարիքը: Մենք պայքարում ենք մեր իրավունքները վերականգնելու համար և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ սատարում են, գոնե բոլոր նրանց, ովքեր մեզ չեն խոչընդոտում: Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, իսկ ձեզ՝ նաև հաճելի օրեր Հայաստանում։

Շնորհակալություն»:

Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան