Ամերիկայի հայկական համագումարն Օհայոյում հիմնադրել է նահանգային կառույց
ՀասարակությունԱմերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել Օհայոյում նահանգային հանձնաժողովի հիմնադրման մասին:
Նշյալ հանձնաժողովի նախագահ է դարձել Արա Բաղդասարյանը, անդամներն են Քրիստոֆեր Դինը, Թայլեր Բաղդասարյանը, Էլզա Տեր-Հարությունովան:
Արա Բաղդասարյանն ունի 35 տարվա առաջատար մարքետինգային մասնագետի փորձ: Համագումարի Օհայոյի նահանգային հանձնաժողովն այս տարի բացված արդեն երրորդ նման կառույցն է: Սրանից առաջ հիմնադրվել են Ֆլորիդայի և Միչիգանի հանձնաժողովները:
1972-ին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարի կենտրոնը Վաշինգտոնում է: Այն Ամերիկայի հայկական ամենամեծ համազգային կազմակերպություններից է, որն ապահովում է իրազեկվածություն հայկական խնդիրների շուրջ: