Երևանի թիվ 114 դպրոցի փոխտնօրենը Toyota Yaris-ով բախվել է կայանված Mercedes-ին և գլխիվայր շրջվել. Shamshyan.com
ՀասարակությունԵրևանում այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Նալբանդյան 25 շենքի բնակիչ, 61-ին Աիդա Խանզադյանը Նալբանդյան փողոցի թիվ 25 շենքի մոտ իր վարած Toyota Yaris մակնիշի 77 ԼP 377 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 29 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենային, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Հարվածի հետևանքով Toyota Yaris-ը գլխիվայր շրջվել է: Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել այդ պահին նշված շենքի հարևանությամբ հրդեհի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ կատարող թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները` շենքի հարևանությամբ բնակվող քաղաքացիների օգնությամբ: Վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կայքի տեղեկություններով` վարորդ Ա. Խանզադյանը աշխատում է Երևանի թիվ 114 դպրոցում` որպես փոխտնօրեն:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։