Վրաերթ Նոր Նորքում. 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԵրեւանի Նոր Նորք վարչական շրջանում օգոստոսի 7-ին անհայտ անձը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, օգոստոսի 7-ին, ժամը 17.40-ին, Գայի պողոտայի թիվ 18 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: