Հարսանիքի ժամանակ հյուրերի թունավորման պատճառները դեռ պարզ չեն
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Հարսանեկան խնջույքի ժամանակ թունավորման կապակցությամբ փորձաքննության արդյունքները դեռեւս պատրաստ չեն։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին հայտնել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ փորձաքննությունը կշարունակվի 7 օր։ Այս պահին «Հատիսի լանջին» ռեստորանի գործունեությունը կասեցվել է։
Ըստ առկա տեղեկությունների՝ հյուրերի թունավորման պատճառը հավի աղցանն է եղել։ Հաղորդվում է, որ աղցանը մի քանի ժամ սեղանների վրա էին թողել։
Օգոստոսի 1-ի երեկոյան «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ էին տեղափոխել 19 մարդ, որոնցից 5-ը՝ երեխա։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացվել էր 8 մարդ, որոնց թվում 2-ը երեխա։ Նրանց վիճակը վատացել էր հենց ռեստորանում։