Մոսկվայում ավիավթարի զոհ դարձած 4 հայերից երկուսը երեխաներ են՝ 8 եւ 10 տարեկան
ՀասարակությունՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգստոսի 9-ի, ժամը 18.50-ին ՀՀ ՏԿ եւ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԻԿԿ ավագ ՕՀ փոխգնդապետ Մանշուկինի հետ, ով տեղեկացրել է, որ ս.թ. օգոստոսի 8-ին ժամը 21.16-ի սահմաններում Մոսկվայի մարզի Իստրինսկի ջրամբարի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռը եւ «Ռոբինսոն 44» մակնիշի ուղղաթիռը:
Նախնական տվյալներով «Սեսսնա 206» մակնիշի ինքնաթիռում եղել են օդաչուն եւ ազգությամբ հայ 8-ամյա Է. եւ 10-ամյա Օ. Գելչյանները, 25-ամյա Լ. եւ 26-ամյա Պ. Մանուկյանները:
Դեպքի մասին տեղեկացվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը: