Մահացել է Tert.am-ի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը
ՀասարակությունԾանր հիվանդությունից օգոստոսի 9-ի երեկոյան մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գևորգ Սահակյանը: Նա Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ.:
Գևորգ Սահակյանին գործընկերները բնութագրում են բարձր պրոֆեսիոնալիզմով, լսարանին հետաքրքիր, թարմ, լրատվություն մատուցելու կարողությամբ, սկզբունքայնությամբ, մարդկային ջերմ որակներով, բացառիկ հայրենասիրությամբ: Գևորգ Սահակյանը 34 տարեկան էր։
«Արմենպրես»-ի խմբագրակազմը վշտակցում է Գևորգ Սահակյանի հարազատներին, գործընկերներին: