«Տարոն-Մուշ» հայրենակցական միության նպատակը Թուրքիայի հայերին միավորելն է
Հասարակություն«Տարոն-Մուշ» հայրենակցական միության համար դժվար է գործունեություն ծավալել Մուշում, քանի որ Մուշը կրոնական քաղաք է համարվում:
«Տարոն-Մուշ» հայրենակցական միությունը ստեղծվել է մեկ տարի առաջ: Շատ դժվար է Մուշում նման բան անել, քանի որ Մուշը շատ կրոնական տեղ է: Բայց ռիսկի գնացինք: Սկսեցինք հայերեն սովորեցնել մեր երիտասարդներին, քանի որ այնտեղ քրիտոնյա հայ չկա, բոլորն իսլամացած հայեր են: Աշակերտներ ունենք, բոլորն իսլամացած են, բայց ընդունում են իրենց հայ լինելը, ինչն ուրախալի է: Իսկ Համահայկական խաղերին մասնակցում ենք առաջին անգամ: Մենք կարողացանք անմիջապես ֆուտբոլի թիմ հավաքել և մասնակցել, ցավոք, պարտվեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Տարոն-Մուշ» հայրենակցական միության անդամ Գևորգ Չալեշը:
Վերջինիս խոսքով՝ միության նպատակն այն, որ Թուրքիայում ապրող հայերն անդամակցեն և ճանաչեն մեկ մեկու՝ հասկանալու համար, թե ինչ կարելի է անել:
«Տարոն-Մուշ» հայրենակցական միության նախագահ Ասլան Հաերդինի խոսքով՝ Թուրքիայում ամեն տեսակի ռիսկեր էլ կան: «Արդեն 100 տարի է՝ ռիսկ է այնտեղ ապրելը: Միշտ էլ նեղության մեջ ենք: Մենք ծնվել ենք այնտեղ, և բոլորն էլ գիտեն որ մենք հայ ենք»,-փաստեց նա: