Երևանում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ին ծնվել է 517 երեխա
ՀասարակությունՄայրաքաղաքում հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում ծնվել է 517 երեխա՝ 257 տղա, 260 աղջիկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություն ներ է այցելել 27421 քաղաքացի: