Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները
ՀասարակությունՄայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և բարեկարգման ամենշաբաթյա աշխատանքները: Գործընթացը ներառում է ինչպես ընդհանուր օգտագործման, այնպես էլ բակային տարածքների մաքրությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շաբաթօրյակները կազմակերպվում են համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցների ուժերով ու տեխնիկայի գործադրմամբ: Կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:
Աշխատանքների ընթացքը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչների կողմից: