Վրոցլավի կենտրոնական հրապարակներից մեկն այսուհետ կրելու է «Հայկական» անվանումը
ՀասարակությունԼեհաստանի Վրոցլավ քաղաքի քաղաքային խորհրդի որոշմամբ` Վրոցլավի կենտրոնում գտնվող Ստարե Միաստո թաղամասի Դոմինիկյան եկեղեցու հարևանությամբ և Կլեմենս Յանիցկու փողոցի վրա գտնվող հրապարակն անվանակոչվել է «Հայկական»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այդ հրապարակում տարիներ առաջ տեղադրվել էր հայկական խաչքար: